«Ապահով համացանց » և «Կեղծ լուրեր» լավագույն բաց դասի մրցույթ
«Ապահով Համացանց 2022» ծրագրի շրջանակներում հայտարարվում է «Ապահով համացանց» և «Կեղծ լուրեր» խորագրերով լավագույն բաց դասի դասավանդողների մրցույթներ: Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում համացանցի արդյունավետ օգտագործմանը և ստեղծել հիմքեր կրթական էլեկտրոնային բովանդակության զարգացման համար:
Մցույթի կազմակերպիչներն են Կրթության Զարգացման և Նորարարությունների Ազգային Կենտրոն, Կրթական Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոն, ՍՏԵՄ Ծրագրերի Կենտրոն և Ինտերնետ Հանրություն կազմակերպությունները:
Մրցույթի անվանակարգերը
- «Ապահով համացանց» լավագույն բաց դաս – դասավանդողների մրցույթ,
- «Կեղծ լուրեր» լավագույն բաց դաս - դասավանդողների մրցույթ:
Մրցույթներին մասնակցելու հայտերի ընդունման գործընթացը.
Մրցույթին մասնակցությունը և անվանակարգերին առաջադրումը բաց է դասավանդողների համար:
Մրցույթի անվանակարգերում առաջադրվելու համար պետք է.
բաց դասի ձեր տեսանյութը կամ սցենարը 2 լուսանկարով ուղարկել safe.armenia@gmail.com հասցեով, նշելով Ձեր անունը, կրթական հաստատությունը, մարզը և համայնքը՝ լրացնելով հայտը http://bit.ly/2mZyDJW:
Դիմում - հայտերի ընդունման վերջնաժամկետը ս.թ. մայիսի 5-ի ժամը 17:00-ն է:
Արդյունքների ամփոփման վերջնաժամկետը 2022թ մայիսի 12-ի ժամը 12 00-ն է:
Ձեզ նախօրոք տրամադրված «Ապահով համացանց» թեմայով բաց դասի պլանում կարող եք կատարել փոփոխություններ, սակայն խնդրում ենք պահպանել համացանցի հնարավորությունների բացահայտման և վտանգների ներկայացման համամասնությունը. 15-20 րոպե հատկացրեք հնարավորությունների և 5 րոպե վտանգների ներկայացմանը: