Safe. am Ապահով Համացանց Safer Internet

Լավագույն բաց դասի և ծնողական ժողովի մրցույթ

 

«Ինտերնետ hանրություն» և  «Մեդիակրթության կենտրոն»  հասարակական կազմակերպությունները «Ապահով Համացանց 2015» ծրագրի շրջանակներում  հայտարարում են լավագույն բաց դասի և  ծնողական ժողովի մրցույթ:  

«Ապահով Համացանց 2015» ծրագրին աջակցում է «Orange Արմենիա» ընկերությունը:
Մրցույթի տեղեկատվական աջակցությունն ապահովում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը` Հայկական կրթական միջավայր պորտալում:   

Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում համացանցի արդյունավետ օգտագործմանը և ստեղծել հիմքեր կրթական էլեկտրոնային բովանդակության զարգացման համար:

Մրցույթի անվանակարգերը.

  1. «Ապահով համացանց»  լավագույն բաց դաս (ներկայացնել 1-3 լուսանկար և դասի սցենարը) – դասավանդողների մրցույթ, 
  1. «Ապահով համացանցի»  ծնողական ժողով   (ներկայացնել 1-3 լուսանկար և միջոցառման սցենար) – դասավանդողների մրցույթ, 

 

Յուրաքանչյուր անվանակարգում  խորհրդի կողմից ընտրված 5 հաղթողները կստանան  մրցանակներ:

Մրցույթին  մասնակցելու հայտերի ընդունման գործընթացը.

Մրցույթին  մասնակցությունը և անվանակարգերին առաջադրումը բաց է բոլորի համար:
Մրցույթի  անվանակարգերում առաջադրվելու համար պետք է.
լրացնել   կից տրված դիմում – հայտը, այն  ուղարկել  safearmenia@gmail.com  հասցեով:

Դասավանդողների մրցույթի  դիմում - հայտերի ընդունման վերջնաժամկետը ս.թ. մարտի 31-ի ժամը 18:00-ն է:

Դիմում-հայտ
Ապահով Համացանց  2015

  1. Մասնակցի անուն, ազգանուն _____________________________________

             Հասցե:_________________ 
             Հեռ: _________________
             Էլ.հասցե ___________

  1. Դպրոց    _____________________________________

 Հասցե:_________________ 
            Հեռ: _________________
            Էլ.հասցե ___________
 Հետևյալ անվանակարգերից որում եք առաջադրում տեսանյութը:

Շնորհակալություն հայտը լրացնելու համար:

Մեր մասին | Կապ | Տեսասրահ| Մեր մասին ©Media Education Center

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources