Safe. am Ապահով Համացանց Safer Internet

Ապահով համացանց. Շարունակվում են դասավանդողների վերապատրաստումները

 

Երևանի Աջափնյակ, Դավթաշեն, Արաբկիր, Նոր Նորք, Նորք Մարաշ, Էրեբունի, Կենտրոն համայնքների հիմնական դպրոցների 100 ուսուցիչներ մասնակցեցին “Դպրոցի ՏՀՏ 
միջավայրի անվտանգության և ապահովության գնահատում” վերապատրաստման դասընթացին: Առաջիկա շաբաթվա ընթացքում դասընթացներին կմասնակցեն նաև Մալաթիա-Սեբաստիա, Նուբարաշեն և Շենգավիթ համայնքների դասավանդողները:  Տես լուսանկարները այստեղ...

"Ապահով Համացանց Հայաստան 2015" ծրագրի շրջանակներում կազմակերպված այդ դասընթացների նպատակն է՝ օգնել դպրոցներին ստեղծել անվտանգ , ապահով և արդյունավետ միջավայր սովորողների և դասավանդողների համար:

Ծրագրի շրջանակներում կգնահատվի դպրոցներում առկա ՏՀՏ միջավայրի անվտանգության և ապահովության մակարդակը, դպրոցներին կտրամադրվեն անհրաժեշտ տեղեկություններ  և գործողությունների ծրագրեր իրավիճակը բարելավելու համար:

Orange  ընկերության, «Մեդիակրթության կենտրոն» կազմակերպությունների նախաձեռնության շնորհիվ Հայաստանի դպրոցներում անցնում են բաց  դասեր և ծնողական ժողովներ, որոնց ընթացքում սովորողները ծանոթանում են Համացանցում  մասնավոր կյանքի պաշտպանության, անվտանգության և ապահովությանխնդիրներին: Տրամադրվում են գիտելիքներ  այն  մասին, թե ինչ միջոցներով ու գործիքներով կարելի է կանխարգելել տեխնոլոգիաների ոչ նպատակային և վնասակար օգտագործումը: 

Մեր մասին | Կապ | Տեսասրահ| Մեր մասին ©Media Education Center

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources