ԱՊԱՀՈՎ ՀԱՄԱՑԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆ
«Ապահով Համացանց Հայաստան» ծրագրով Հայաստանը միանում է Եվրահամայնքի անդամ այն երկրներին, որոնք իրենց կարողություններն ու հմտություները միավորել են հանուն համացանցի ապահով ու անվտանգ օգտագործման:
Մեր առաքելությունն է նպաստել համացանցի եւ այլ տեղեկատվական տեխնոլոգիաների ապահով եւ արդյունավետ օգտագործմանը, մարդկանց ուշադրությունը հրավիրել համացանցի ապահով օգտագործման հարցերի հանդեպ, պայքարելու ապօրինի, վնասակար եւ ոչ պատշաճ բովանդակության դեմ, պաշտպանվելու վիրտուալ ցանցերում առաջացող հնարավոր ռիսկերից:
Մեր նպատակն է տրամադրել երեխաներին եւ ծնողներին, սովորողներին եւ դասավանդողներին անհրաժեշտ տեղեկություններ եւ ուսումնական նյութեր, որոնք կօգնեն նրանց ապահով եւ արդյունավետ օգտագործել նոր տեխնոլոգիաները ուսման մեջ եւ առօրյա կյանքում:
Հայաստանը միացել է Ապահով Համացանց INSAFE համաեվրոպական նախաձեռնությանը 2009 թ-ից, իսկ 2016 թ-ից ԿԱՆԳՆԵ՛Ք, ՄՏԱԾԵ՛Ք, ՄԻԱՑԵ՛Ք™ կամ STOP. THINK. CONNECT.™ կիբեռանվտանգության իրազեկման գլոբալ քարոզարշավին:
Safe.Am- ում տեղադրված են Համացանցային գրագիտության ոլորտում առկա հայալեզու ռեսուրսները:
- Տարածել է ոլորտին առնչվողգրքեր, օժանդակ ձեռնարկներ ու տեսանյութեր
- Անցկացվել են տեղեկատվական քարոզարշավներ
- Աջակցել է համաեվրոպական քարոզարշավներին
- Ստեղծել է ավելի քան 3000 կրթական հղում պարոնակող շտեմարան, որտեղ չկա վնասակար, ոչ պատշաճ և կոմերցիոն բովանդակություն, սովորողների, ծնողների և դասավանդողների համար:
-Ավելի քան 150 հայկակյան դպրոցներ միացել են համաեվրոպական eSafety Label դպրոցական համացանցային ապահով միջավայրի ստեղծման նախաձեռնությանը:
«Ապահով Համացանց Հայաստան» ծրագրի շրջանակներում ստեղծվել և հայացվել են հետևյալ ռեսուրսները`
- Եվրոպայի խորհրդի Համացանցային գրագիտության ձեռնարկը http://safe.am/ilh/ilh.html
- INSAFE կազմակերպության էլեկտրոնային ապահովության հավաքածուն http://www.safe.am/esafetykit/start.html
- INSAFE
Ընտանեկան ապահովության ձեռնարկը
http://safe.am/esafetykit/downloads/kidsFull.pdf
- INSAFE Ծնողական ուղեցույցը
http://safe.am/esafetykit/downloads/parentsFull.pdf
- Մեր երազած համացանցը.
Ձեռնարկ մանկավարժների և ուսուցիչների համար - The Web We Want Handbook for Educators http://safe.am/book/Handbook_teachers_lesson_plans.pdf
Մեր երազած համացանցը. Ձեռնարկ երիտասարդների և պատանիների համար - The Web We Want Handbook for Teens http://safe.am/book/Handbook_for_Young_Arm.pdf
- Կանգնեք, Մտածեք, Միացեք. STOP. THINK. CONNECT.™ Ապահով համացանցի իրազեկման գլոբալ քարոզարշավի նյութերի հավաքածուն http://safe.am/stopthinkconnect/stc.html
- Կանգնեք, Մտածեք, Միացեք. STOP. THINK. CONNECT.™ Զրույց երեխաների հետ Առցանց Լինելու մասին Զեռնարկը http://safe.am/stopthinkconnect/Chatting_with_Kids_Booklet_Arm.pdf
- Հաջորդ Քայլը. eNACSO կազմակերպության «Դեպի ավելի լավ ու անվտանգ համացանցային միջավայր յուրաքանչյուր երեխայի համար» գործողությունների նոր օրակարգը http://safe.am/report/The-Next-Click-Armenian.pdf
- Համացանցի Կառավարում գիրքը 5րդ հրատարակություն http://safe.am/book/IG_Book_Armenian_5th_Edition.pdf
- Համացանցի Կառավարում գիրքը 4րդ հրատարակություն http://safe.am/book/IG_2012_Armenian_Jovan_Kurbalija.pdf
- Եվրոպայի խորհրդի Ինտերնետ օգտատերերի մարդու իրավունքների ձեռնարկը https://rm.coe.int/translation-cm-rec-2014-6e-armenian/16807c0e26
- 3- 6- 9-12 : Apprivoiser les écrans et grandir
- 12+ https://youtu.be/xm4WN0BaBQg
- 9 -12 https://youtu.be/gfkWjbqKyqU
- 6 - 9 https://youtu.be/X43CvpquYog
- 3 - 6 https://youtu.be/FcdOZpv4y6s
- 0 - 3 https://youtu.be/g1gMFBKhoDI