Safe. am Ապահով Համացանց Safer Internet

 

Զրուցարաններ

Զրուցարանները տեղեր են համացանցում, ուր դուք կարող եք ուղիղ, իրական ժամանակում խոսակցություններ ունենալ շատ մարդկանց հետ: Ասես հեռախոսազրույցներ լինեն, միայն թե  դուք խոսելու փոխարեն գրում եք: Ամեն ոք կարող է տեսնել ինչ է ամեն մեկը գրում, բայց դուք կարող եք  մնալ ծածկանունով, եթե ուզում եք:

Զրուցարանները կարող են մշտական հանդիպման վայր լինել նույն հետաքրքրություններ ունեցող մարդկանց համար, միևնույն ժամանակ դրանք կարող են դառնալ նաև փնտրտուքի տարածք այն գիշատիչների համար, ովքեր հետապնդում են երեխաներն և փորձում կապ հաստատել նրանց հետ: Այդ պատճառով, երեխաները չպետք է լինեն զրուցարաններում: Ճիշտ այնպես, ինչպես մենք սովորեցնում ենք երեխաներին չխոսել անծանոթների հետ փողոցում, նրանք չպետք է խոսեն անծանոթների հետ ցանցում: Երբ նրանք մեծանան (10-13), այդ ժամանակ միայն կարող են մտնել վերահսկվող մանկական   զրույցարաններ, և այդ ժամանակ նույնիսկ` մեծահասակի հսկողության տակ:

Զրուցարանները վերահսկվում են տարբեր կերպ: Որոշ կայքեր ունեն ծրագրային համակարգեր, որոնք անմիջապես հեռացնում են մարդկանց, ովքեր անպարկեշտ լեզու են օգտագործում, մինչդեռ մյուսների համար ընդունելի է անմիջական և իրական հսկողությունը: Հիշեք, որ նույնիսկ վերահսկվող զրուցարաններում ոչինչ չի կարող ետ պահել մեծահասակներին մասնակցելու և ներկայանալու որպես երեխա:

Դեռահասները հատկապես խոցելի են զրուցարաններում: Նրանք փորձարկում են իրենց զգացմունքները` հեռանալով ծնողական հսկողությունից և փորձում հաստատել նոր հարաբերություններ ընտանիքից դուրս: Զրուցարանների ծածուկ միջավայրում նրանք ազատ են զգում լինելու առավել բաց և անկեղծ և  խոսակցություններն արագ կարող են դառնալ մտերմիկ, նրանց դարձնելով խոցելի ներցանցային հետապնդողների համար:

Այս պատճառով, դեռահասներին պետք է քաջալերել օգտվել միայն վերահսկվող զրուցարաններից` պաշտպանելու համար նրանց անձնական ինֆորմացիան երբ նրանք ցանցում են և միշտ մնալ զրուցարանների հասարակական մասում (որոշ զրուցարաններ օգտվողներին առաջարկում են նաև մտնել ,,անձնական,, սենյակ կամ փոխանակել անձնական հաղորդագրություններ, որ  ոչ ոք չի կարող տեսնել կամ վերահսկել) : 

Խորհուրդ. Դրե°ք ձեր Ինտերնետին միացած համակարգիչը ձեր տան երևացող մասում և ըդհանուր օգտագործման սենյակներում, ոչ մի դեպքում` երեխայի սենյակում:

Խորհուրդներ զրուցարաններում  ապահով լինելու համար

Հնարավորինս փակ պահեք ձեր անձնական տվյալները:
Օգտագործեք բարդ ծածկագրեր:  Ձեր ծածկագրերը պահեք ապահով:
Մեկնաբանություն գրելուց առաջ 2 անգամ մտածեք, քանի որ երբ այն հայտնվեց Ինտերնետում, այն կարող է հավերժ մնալ այնտեղ:
Մի վստահեք այն ամենին ինչ ասում են Ձեզ այլ մարդիկ, նրանք կարող են կեղծ անուններով հանդես գալ, կամ ստել:

 

Խորհուրդներ ուսուցիչներին և ծնողներին

Երեխաները պետք է սովորեն որոշակի կանոններ, սովորաբար դրանք նույն կանոններն են, որ իրական աշխարհում են գործում, օրինակ քաղաքավարության կանոններ:

Երեխաները պետք գիտակցեն, որ այն ինչ իրենք հրապարակում են ցանցում, հասու է դառնում ողջ մարդկությանը:

Լավագույն խորհուրդը ծնողներին ձեռք բերեք երեխաների վստահությունը, եւ ուղղորդեք նրանց:
Գիտակցեք, որ այն պահից երբ հրապարակվեցին ձեր անձնական տվյալները դուք կորցնում եք այն վերահսկելու հնարավորությունը եւ չգիտեք թե ինչպես կօգտագործվեն այդ տվյալները:

Ցանցում հայտնվող մարդիկ միշտ չէ, որ այն են, ինչպես ներկայանում են:

Կայքի ստեղծողների հայտարարությունը, որ կայքը ծառայում է միայն դպրոցականների համար ոչինչ չի նշանակում:

Մեր մասին | Կապ | Տեսասրահ| Մեր մասին ©Media Education Center

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources