Safe. am Ապահով Համացանց Safer Internet

 

Հեղինակային իրավունքի խնդիրներ

Կայքերի մեծ մասում առկա նյութերը հիմնականում պաշտպանված են հեղինակային իրավունքով, և դրանց օգտագործումն առանց թույլտվության կարող է իրավական խնդիրներ առաջացնել:Համացանցում կարելի է գտնել տարատեսակ տեղեկություններ՝ նորություններ, հոդվածներ, նկարներ, երգեր, տեսանյութեր և ծրագրեր։
Կայքերից տեղեկություններ ներբեռնելը հիմնականում անվճար է։ Սակայն, կայքերում տեղեկությունը համարվում է հեղինակի կամ կայքի սեփականությունը։ Այդ պատճառով, այդ տեղեկություններն օգտագործելու համար անհրաժեշտ է ստանալ հեղինակի կամ կայքի սեփականատիրոջ թույլտվությունը։Որևէ մեկի աշխատանքը պատճենելը և այն, առանց աղբյուրին հղում կատարելու, օգտագործելը սեփական աշխատանքում կոչվում է գրագողություն։ Շատ կայքեր երգերի ներբեռնման և համատեղ օգտագործման հնարավորություն են տալիս։ Սակայն, դրանց մի մասը կարող է երգերն անվճար ներբեռնելու հնարավորություն տրամադրելու իրավունք չունենալ։ Այդ կայքերից երգերի ներբեռնումը հեղինակային իրավունքով պաշտպանված երաժշտության օգտագործման կանոնների խախտում է:

Առանց հեղինակային իրավունքի իրավատիրոջ կողմից լիցենզիա կամ թույլտվություն ստանալու հեղինակային իրավունքով պաշտպանված ծրագրաշարի չթույլատրված պատճենումը համարվում է ծրագրաշարի գողություն:Պատկերանշանը հեղինակային իրավունքով պաշտպանված նյութ է, որն օգտագործվում է հեղինակային իրավունքի իրավատիրոջ կողմից որպես նույնացման նշան: Առանց իրավատիրոջ թույլտվության պատկերանշանի պատճենումը կամ օգտագործումը անօրինական է: Հեղինակային իրավունքով պաշտպանված նյութերից փոքր մասերի՝ ուսումնական նպատակներով օգտագործումը և դրանց աղբյուրը նշելը համարվում է հեղինակային իրավունքով պաշտպանված նյութի բարեխիղճ օգտագործում: Կայքերից նյութեր պատճենելու և աշխատանքում օգտագործելու փոխարեն կարելի է այդ նյութերին հղումներ կատարել: Այդ կերպ կարելի է ընդհանրապես խուսափել հեղինակային իրավունքով պաշտպանված նյութի գրագողությունից:

Մեր մասին | Կապ | Տեսասրահ| Մեր մասին ©Media Education Center

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources