Safe. am Ապահով Համացանց Safer Internet

Էլ-փոստ

Եթե ձեզ մատչելի է համացանցը, ուրեմն դուք էլ-փոստի հնարավորություն ունեք: Էլ-նամակի ուղարկումն ու ստացումը, որ իրականացվում է էլեկտրոնային փոստի միջոցով, համացանցի թիվ մեկ կիրառությունն է: Էլ-նամակը արագ, արդյունավետ և էժան ձև է երեխաների համար կապի մեջ մնալու ընկերների և ընտանիքի հետ և նույնիսկ աշխարհասփյուռ գրչընկերների խումբ (e-pals) ստեղծելու:

Չնայած օգտակարությանը, ամեն ոք, ով էլ-փոստ է օգտագործում, վտանգված է համացանցային թափոնով կամ անցանկալի էլ-նամակներով, որ ներհոսում են փոստարկղեր ամեն օր, որոնցից շատերը տհաճ են ու անպարկեշտ: Պարզվել է, որ անցանկալի էլ-նամակները կազմում են համացանցում ճամփորդող նամակների 40 տոկոսը: Երեխաները, որ չեն կարող քննադատաբար մտածել ստացած հաղորդագրությունների մասին, խոցելի են մասնավորապես գովազդների,  խարդախությունների և անհանգստացնող հաղորդագրությունների նկատմամբ, որ ի հայտնվում են էլեկտրոնային փոստարկղում:

Համացանցային ծառայությունների մատակարարները հիմնականում ապահովում են իրենց հաճախորդներին անվճար էլ- փոստային հասցեներով: Եթե ձեր երեխաները փոքր են, խնդրեք ձեր մատակարաներին տրամադրել համատեղ էլ-փոստային հասցե, որպեսզի դուք կարողանաք հսկել երեխաների հաղորդագրությունները: Պաշտպանելու համար փոքր երեխաներին անցանկալի հաղորդագրություններ ստանալուց, սովորեցրեք նրանց երբեք չտալ իրենց էլ-հասցեն մեկին, ում չեն ճանաչում:

Եթե ձեր երեխաները մեծ են, հավանական է նրանք ունեն իրենց սեփական անվճար հասցեները այնպիսի կայքերում, ինչպիսիք են Google-ը ու Yahoo!-ն: Օգնեք նրանց տեղադրել զտիչներ (ֆիլտրեր) այդ հասցեների վրա խուսափելու անցանկալի հաղորդագրություններից և համոզվեք, որ գրանցվելու ընթացքում նրանք ընտրել են գովազդատուներից առաջարկություններ չստանալու և համացանցային տեղեկագրքերում չներառվելու տարբերակը: Խրախուսեք նրանց պահպանել իրենց էլեկտրոնային հասցեն և այն երբեք համացանցում չթողարկել:

 

Խորհուրդ. Ստեղծեք ,,թիրախ” էլեկտրոնային հասցե ձեր երեխաների համար ցանցում: Այն կպաշտպանի նրանց իսկական հասցեն աղբ էլ-նամակներից:

Մեր մասին | Կապ | Տեսասրահ| Մեր մասին ©Media Education Center

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources