Safe. am Ապահով Համացանց Safer Internet

 

Այլ մարդկանց տվյալների որսում, եւ անձնական տվյալների գողություն:

Ոչ վստահելի կոմերցիոն կայքերը կարող են չկատարել պայմանագրով ստանձնած իրենց պարտավորությունները, կարող են ոչ նպատակային օգտագործել ձեր  անձնական տվյալները եւ ֆինանսական տեղեկությունները: Կոմերցիոն վեբ-կայքերը կարող են նաեւ երեխաներին առաջարկել ծառայություններ, որոնք ապօրինի են: Հաճախակի նման կայքերը ստեղծվում են այն երկրներում ուր չկան իրավական արգելող մեխանիզմներ:
Ինչպես տարբերակել նման կայքերը. իրական կյանքում ճանաչված եւ կայացած ընկերությունները վստահելի են նաեւ առ-ցանցում: Այլ նշաններ`
Առկա են`

  1. Ընկերության անունը, հասցեն, հեռախոսի համար եւ այլն:
  2. Պայմանագրի ժամկետները թափանցիկ են
  3. Ապրանքի հատկանիշները եւ երաշխիքները հստակորեն սահմանված են
  4. Ապրանքի գնի մեջ ներառված են բոլոր լրացուցիչ ծախսերը
  5. Առաջարկվում է վճարման անվտանգ եղանակ
  6. Պատվերները հաստատվում են էլ.փոստով
  7. Գնորդը հնարավորություն ունի ետ վերցնելու իր գումարը 
  8. Առաքման ժամկետը հստակ սահմանված է

Տեղական էլեկտրոնային խանութներից օգտվելը նվազեցնում է ռիսկերը:

Ինչպես ճանաչել վճարման անվտանգ եղանակները`

Վստահելի առեւտրային կայքերը գործառույթները իրականացնում են միայն  “secure electronic transaction” միջոցով. Ձեր ֆինանսական ինֆորմացիան մուտքագրելիս , միշտ ստուգեք արդյոք ձեր այցելած կայքի հասցեն սկսվում է  “https://”  թե  “http://”. Այդ դեպքում դուք կիմանաք  իրականացնում է արդյոք տվյալ կայքը  անվտանգ գործառույթ.

 

Ինչպես խուսափել  առ-ցանց գնումների ռիսկերից

Առ-ցանց վաճառքի հիմնական ռիսկը կանխավճարն է:  Եթե ձեր գործընկերը ստանում է փողը, բայց չի կատարում մատկարարումը, շատ դժվար է ետ ստանալ ձեր գումարը:

 

Ինչ է ինքնության գողությունը

նքնության  կողոպուտ տեղի է ունեցել երբ անհատի անձնական տվյալները գողացել են եւ օգտագործել ապօրինի ձեւով:

Մեր մասին | Կապ | Տեսասրահ| Մեր մասին ©Media Education Center

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources