Ակնթարթային հաղորդակցում
Այսօրվա ցանցային սերնդի համար ակնթարթային հաղորդակցումը փոխարինում է հեռախոսին որպես ընկերների հետ խոսելու ամենանախընտրելի եղանակ: Երեխաները շտապում են տուն, մտնում ցանց և շարունակում դպրոցական խոսակցությունները, հաճախ ժամեր շարունակ մնալով ցանցում: Ակնթարթային հաղորդակցումը ընկերների հետ հաղորդակցման, հեռավոր վայրերում գտնվող մարդկանց հետ կապի մեջ լինելու և դպրոցական ծրագրերը համակարգելու լավագույն անվճար միջոցն է երեխաների համար:
Շատ ծնողներ ակնթարթային հաղորդակցումը շփոթում են զրուցասենյակների հետ, երբ նրանց երեխաներն ասում են, որ իրենք ,,զրուցում են,, ցանցում: Երկու տեխնոլոգիաների միջոցով էլ ,,ներկա ժամանակում,, են զրուցում, բայց կարևոր տարբերություններ կան, որոնք երեխաների ապահովությանն են վերաբերվում:
Զրուցասենյակը մի վայր է համացանցում, որտեղ կարելի է խոսել աշխարհի ցանկացած մարդու հետ: Պատկերացրեք, բացում եք միջազգային հեռախոսագիրքը, ընտրում պատահական անծանոթների ու զանգում նրանց: Ակնթարթային հաղորդակցումն ավելի ապահով միջավայր է, քանի որ հնարավորություն է ընձեռում օգտվողներին ընտրել այն մարդկանց ում հետ ուզում ես խոսել: Օգտվողները ստեղծում են կոնտակտային ցանկեր և նրանք կարող են արգելափակել այն մարդկանց, ում չգիտեն կամ չեն ուզում հաղորդակցվել:
Չնայած երեխաները կարրող են վերահսկել ում հետ զրուցել, այնուամենայնիվ, հնարավոր է ակնթարթային հաղորդակցման ընթացքում հանդիպել անծանոթների: Հեղինակությունից ելնելով որոշ երեխաներ ունեն մոտ 100 հաղորդակցման ընկերներ, որոնցից շատերին նրանք երբևէ չեն հանդիպել:
Երեխաները ցանցում ավելի անկաշկանդ են ասելու բաներ, որ երբեք դեմ առ դեմ չէին ասի, այնպես որ ակնթարթային հաղորդակցումը կարող է օգտագործվել ասեկոսեևեր ու բամբասանք տարածելու համար: Շատ երեխաների համար տունն այլևս ապաստարան չէ դպրոցում հասակակիցների ճնշումներից:
Շատ ծրագրեր առաջարկում են լրացնել ,,անձնական կենսագրություն,, , որ պարունակում է ամբողջական անձնական ինֆորմացիա: Այդ տվյալները մատչելի են ցանկացած մեկին համացանցում, որ ցանկանում է կարդալ: Երեխաներին պետք է սովորեցնել երբեք նման կարգի անձնական կենսագրությունները չլրացնել ցանցում:
Խորհուրդ. Նստե°ք ձեր երեխաների հետ և ծանոթացեք նրանց հաղորդակցման կապերին` համոզվելու համար, որ նրանք անձամբճանաչումեն յուրաքանչյուրին: