ԱՊԱՀՈՎ ՀԱՄԱՑԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆ
«Ապահով Համացանց Հայաստան» ծրագրով Հայաստանը միանում է Եվրահամայնքի անդամ այն երկրներին, որոնք իրենց կարողություններն ու հմտություները միավորել են հանուն համացանցի ապահով ու անվտանգ օգտագործման:
Մեր առաքելությունն է նպաստել համացանցի եւ այլ տեղեկատվական տեխնոլոգիաների ապահով եւ արդյունավետ օգտագործմանը, մարդկանց ուշադրությունը հրավիրել համացանցի ապահով օգտագործման հարցերի հանդեպ, պայքարելու ապօրինի, վնասակար եւ ոչ պատշաճ բովանդակության դեմ, պաշտպանվելու վիրտուալ ցանցերում առաջացող հնարավոր ռիսկերից:
Մեր նպատակն է տրամադրել երեխաներին եւ ծնողներին, սովորողներին եւ դասավանդողներին անհրաժեշտ տեղեկություններ եւ ուսումնական նյութեր, որոնք կօգնեն նրանց ապահով եւ արդյունավետ օգտագործել նոր տեխնոլոգիաները ուսման մեջ եւ առօրյա կյանքում:
«Ապահով Համացանց Հայաստան» ծրագիրը 2007 թ-ից նախաձեռնել ու համակարգում են Մեդիակրթության կենտրոնն ու Ինտերնետ Հանրություն Կազմակերպությունները:
2008 թ-ին Հայաստանը միացել է Ապահով Համացանց INSAFE համաեվրոպական նախաձեռնությանը:
Ծրագրի կայացման գործում մեծ դեր է խաղացել Եվրոպայի Խորհրդի, ՀՀ Կրթության և Գիտության Նախարարաության , Կրթական Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոնի, Երևանի քաղաքապետարանի, Վորլդ Վիժն միջազգային կազմակերպության և Մայքրոսոֆթ ընկերության աջակցությունը:
2011թ ծրագրի հիմնական գործընկերը «Օրանժ Արմենիա» ընկերությունն է:
Հայաստանի Ինտերնետ հանրության աջակցությամբ Մեդիակրթության կենտրոնը ստեղծել է Safe.Am (http://www.safe.am) վեբ պլատֆորմը: Safe.Am- ում տեղադրված են Համացանցային գրագիտության ոլորտում առկա հայալեզու բոլոր ռեսուրսները: Կայքն ապահովում է նաև Հայաստանյան թեժ գծի աշխատանքը՝ թույլ է տալիս հավաքագրել տեղեկություններ համացանցային միջադեպերի մասին և ընթացք տալ քաղաքացիներից ստացվող բողոքներին:
- Տարածել է ոլորտին առնչվող բազմաթիվ գրքեր, օժանդակ ձեռնարկներ ու տեսանյութեր
- Անցկացվել են տեղեկատվական քարոզարշավներ
- Աջակցել է 2009-16թթ համաեվրոպական քարոզարշավներին
- Ստեղծել է ավելի քան 3000 կրթական հղում պարոնակող շտեմարան, որտեղ չկա վնասակար, ոչ պատշաճ և կոմերցիոն բովանդակություն, սովորողների, ծնողների և դասավանդողների համար:
-Ավելի քան 150 հայկակյան դպրոցներ միացել են համաեվրոպական eSafety Label դպրոցական համացանցային ապահով միջավայրի ստեղծման նախաձեռնությանը:
- 2009 թ-ից ի վեր «Ապահով Համացանց բաց դասերին մասնակցել են ավելի քան 30 հազար սովորողներ: - 2013 թ-ից անցկացվող ծնողական ժողովների արդեն մասնակցել են մոտ 5 հազար ծնողներ:
2008 թ-ից ի վեր ստեղծվել և հայացվել են հետևյալ ռեսուրսները
-
Համացանցային գրագիտության ձեռնարկը -http://www.coe.int/t/dghl/StandardSetting/InternetLiteracy/InternetLiteracyHandbook_3_AM.asp
-
INSAFE կազմակերպության էլեկտրոնային ապահովության հավաքածուն - http://www.safe.am/esafetykit/start.html
- Ընտանեկան ապահովության ձեռնարկը
- http://safe.am/esafetykit/downloads/kidsFull.pdf
- Ծնողական ուղեցույցը
- http://safe.am/esafetykit/downloads/parentsFull.pdf
- Համացանցի Կառավարում գիրքը
- http://safe.am/book/IG_Book_Armenian_5th_Edition.pdf
- Մարդու իրավունքները համացանցի օգտատերերի համար, Եվրոպայի Խորհրդի ուղեցույցը
- Մեր երազած համացանցը. Ձեռնարկ մանկավարժների և ուսուցիչների համար
- Մեր երազած համացանցը. Ձեռնարկ երիտասարդների և պատանիների համար
- Կանգնեք, Մտածեք, Միացեք. Կիբեռանվտանգության Ազգային Դաշինքի նյութերի հավաքածուն
- Հաջորդ Քայլը. eNACSO կազմակերպության «Դեպի ավելի լավ ու անվտանգ համացանցային միջավայր յուրաքանչյուր երեխայի համար» գործողությունների նոր օրակարգը
- http://safe.am/report/The-Next-Click-Armenian.pdf