Safe. am Ապահով Համացանց Safer Internet

 

Բջջային հեռախոս

 

Բջջային հեռախոսների նոր սերունդը ունի Ինտերնետին միանալու հնարավորություն և կարող է տեսանկարահանել: Այս հեռախոսները  նվազեցնում են ծնողների` իրենց զավակների ցանցային զբաղմունքների վրա ազդեցություն ունենալու հնարավորությունը, որովհետև ի տարբերություն համակարգչի, որ տեղադրված է տան կամ դպրոցի երևացող մասում` բջջային հեռախոսները անձնական են, ունեն  կապ և միշտ մատչելի են:

Կարճ հաղորդագորթյունների ուղարկումը, որ հայտնի է որպես SMS (կարճ հաղորդագրության համակարգ) սիրված է երեխաների շրջանում` ավելի էժան է ուղարկել հաղորդագրություն, քան զանգել, և  կարելի է ուղարկել հաղորդագրությունները միաժամանակ շատ մարդկանց:

Երեխաներն օգտագործում են SMS  լեզուն, որում կարճ ձևեր են և հապավումներ են օգտագործվում, որ նույնպես ընդունված են զրուցասենյակներում և ակնթարթային հաղորդակցման ժամանակ: SMS  ժարգոնով գաղնագրված խոսակցությունները մտահոգում են շատ մեծահասակների:

Օրինակ, սա կարճ SMS հաղորդագրություն է.  ,,Ոնց էր 3վա քեֆը?  Լավ :) ? Պիտի գնամ: Ց. ,, Թարգմանությունը. ,,Ո՞նց էր երեկվա քեֆը: Լավ ուրախացա՞ք: Պիտի գնամ: Ցտեսություն:,,

Ինչպես համացանցը` այս դեպքում ևս, ծնողներն ու երեխաները տարբեր կերպ են օգտագործում բջջային հեռախոսները: Շատ ծնողներ բջջային հեռախոսները գործիք են համարում, մինչդեռ երեխաների համար դրանք նրանց հասարակական կյանքի ու զվարճալիքների անբաժան մասն են:  Ի տարբերություն ծնողների, որ համարում են բջջային հեռախոսները երբեմն ձանձրացնող, և անջատում ու միացնում են հեռախոսները ըստ անհրաժեշտության, երեխաները միշտ միացրած են պահում իրենց հեռախոսները, որ միշտ հասանելի լինեն իրենց ընկերների համար, և ոչ միայն ծնողների:

Մեծանում է այն երեխաներ թիվը, որ օգտագործում են բջջային հեռախոսները հասակակիցների հանդեպ ագրեսից վարքագիծ դրսևորելու համար: Քանի որ երեխաները հակված են իրենց հեռախոսները միշտ միացված պահել, վիճաբանությունները կարող են  լինել անդադար` դպրոցում, տանը և նույնիսկ նրանց սեփական սենյակում: Եթե ձեր երեխան այդպեսի վիճաբանությունների մեջ է, այդ խնդրի մասին անմիջապես հայտնեք ձեր հեռախոսային ծառայությունների մատակարարին, եթե խնդիրը չի լուծվում  կարող եք փոխել հեռախոսահամարը:

Մեր մասին | Կապ | Տեսասրահ| Մեր մասին ©Media Education Center

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources