Mathematics
     
2

ԼՈՒՐ ԱԶԴ ԿԱՊ

 

Տրամաբանական խնդիրներ

  1. Ծառին նստած էին 4 թռչուն: Որսորդը հրացանով մեկին խփեց:
    Քանի՞ թռչուն մնաց ծառի վրա:
  2. Երկու հայր են, երկու որդի: Ընդամենը երեք հոգի: Հնարավո՞ է, թե ոչ:
  3. Կղզին ծածկված է խիստ բուսած չոր խոտով: Նրա մի կողմից հրդեհ է սկսվել: Հենց այդ կողմից էլ փչում է ուժեղ քամի:
    Օգնիր այդ պահին կղզում գտնվող մարդուն, որը լողալ չգիտե: Ի՞նչ պետք է անի, եթե հրդեհը հնարավոր չէ հանգցնել:
  4. Երեք եղբայր 3 կիլոմետր ճանապարհ գնացին: Ունեին ընդամենը մի ձի, սակայն նրանցից ամեն մեկը երկու կիլոմետր ձիով գնաց, իսկ մեկ կիլոմետր` ոտքով:
    Այդ ինչպե՞ս եղավ:
  5. Քանի՞  ծիտ ու ծառ կա բակում, եթե յուրաքանչյուր ծառին մեկական ծիտ նստելիս ավելանում է մեկ ծիտ, իսկ երկուական նստելիս` ավելանում է մեկ ծառ:
  6.  Քանի՞ կատու է հարկավոր 100 մուկ 100 րոպեում բռնելու համար, եթե 5 կատուն 5 մուկը բռնում է 5 րոպեում:
  7.  Գայլը, գառն ու խոտը դու պետք է անցկացնես գետի մյուս ափը: Նավակում քեզ հետ դրանցից միայն մեկը կարող է տեղավորվել: Ինչպե՞ս տեղափոխել, որ նույն ափին գայլը գառան հետ չմնա, իսկ գառն էլ` խոտի, որ գայլը գառանը չուտի, գառն էլ` խոտ:
  8. Զբոսաշրջիկների մի մեծ խումբ, որում կային երկու տղաներ, ցանկանում էր անցնել գետի մյուս ափը: Կար ընդամենը մի նավակ, բայց այնքան փոքր, որ հազիվ ջրի երեսին էր մնում մեկ մեծահասակ կամ երկու տղա նրա մեջ գտնվելու դեպքում:
    Ինչպե՞ս կազմակերպել բոլորի անցումը:
  9. Երկու ընկերներից մեկն ասում է մյուսին.
    - Եթե ինձ երկու ռուբլի տաս, այդ դեպքում ես քեզանից երկու անգամ շատ դրամ կունենամ: Երկրորդը պատասխանում է.
    - Եթե դու լավ ընկեր ես, դու՛ ինձ տուր երկու ռուբլի և մենք կունենանք հավասար քանկությամբ դրամ:
    Քանի՞ ռուբլի ուներ յուրաքանչյուրը:
  10.  Երբ հայրս 33 տարեկան էր, ես 7 տարեկան էի: Այժմ նա ինձանից մեծ է երկու անգամ:
    Ես քանի՞ տարեկան եմ:
  11.  Մենք երեք հոգի ենք` ես, մայրս ու հայրս: Բոլորս միասին 80 տարեկան ենք: մայրս ինձանից մեծ է 7 անգամ, իսկ հայրս` 8:
    Իմացիր քանի՞  տարեկան են հայրս ու մայրս, և քանի՞ տարեկան եմ ես:
  1. Հետևյալ պատկերը կտրեք-բաժանեք 4 հավասար մասերի (խնդիրն ունի 2 լուծում):

 

  1. Պատկերը տրոհել 2 մասի այնպես, որ նրանցից հնարավոր լինի կազմել քառակուսի: 

 

  1. Բոլոր վանդակներում 1-ից  մինչև 9-ը  թվերը տեղադրել այնպես, որ յուրաքանչյուր տողում, յուրաքանչյուր սյունակում և յուրաքանչյուր փոքր քառակուսում թվերը հանդիպեն միայն մեկ անգամ:

 

5

 

6

4

9

7

8

 

 

4

1

 

5

 

 

6

7

2

 

3

 

 

6

1

5

4

 

 

 

5

 

4

9

7

 

1

3

 

1

8

 

 

4

9

5

2

9

4

7

 

5

 

6

 

 

8

 

1

5

4

 

3

 

1

 

 

6

8

3

9

 

7

6

5

3

 

 

 

 

8

4

  1. Հաշվեք, թե քանի՞ ուղղանկյուն, եռանկյուն, քառակուսի, սեղան և քանի՞ ստվարագծված եռանկյուն կա նկարում:

  1. Հինգ րոպե մտածելու համար

    Պատկերացրեք մի փայտե խորանարդ` 3 դմ երկարությամբ կողմով, որի ամբողջ մակերևույթը ներկված է կարմիր գույնի: Պատասխանեք հետևյալ հարցերին.
  1. Քանի՞ հատվածք կպահանջվի, որպեսզի խորանարդը բաժանվի 1 դմ կողմով խորանարդիկների:
  2. Քանի՞  այդպիսի խորանարդիկ կստացվի:
  3. Քանի՞ այդպիսի խորանարդիկ կունենա 4-ական ներկված նիստ:
  4.  Քանի՞ այդպիսի խորանարդիկ կունենա 3-ական ներկված նիստ:
  5.  Քանի՞ այդպիսի խորանարդիկ կունենա 2-ական ներկված նիստ:
  6.  Քանի՞ այդպիսի խորանարդիկ կունենա 1-ական ներկված նիստ:
  7.  Քանի՞ խորանարդիկներ կլինեն չներկված:
  1. Խնդիրներ լուցկիներով

    6.1  20 լուցկին բաժանեք երկու խմբի` 7 և 13: Յուրաքանչյուր խմբի      լուցկիներից կառուցեք մեկական պատկեր(դրանք կարող են միատեսակ չլինել), այնպես, որ երկրորդ պատկերի մակերեսը 3 անգամ մեծ լինի առաջինի մակերեսից:
    6.2 Երկու լուցկու օգնությամբ, առանց կոտրելու և կտրտելու, կազմել քառակուսի:
    6.3 Տասը լուցկուց կառուցել 3 քառակուսի: Հետո վերցնել մեկ լուցկի և մնացած լուցկիներից ստանալ մեկ քառակուսի և երկու շեղանկյուն:
    6.4 Ութ լուցկին դասավորեք այնպես, որ առաջանա մեկ ութանկյուն, երկու քառակուսի և ութ եռանկյուն` բոլորը մեկ պատկերում:
  1. Միևնույն թվանշաններով

    7.1 թիվը գրեք է հինգ երեքների միջոցով երկու եղանակով:
    7.2 100 թիվը գրեք վեց միատեսակ թվանշանների միջոցով:
    7.3 Գրել 55 օգտագործելով միայն հինգ   չորսեր:
    7.4 Չորս ինների միջոցով գրել 20:
 
  About Us | Site Map | Privacy Policy | Contact Us | ©Media Education Center  
...... .....