Safe. am Ապահով Համացանց Safer Internet

ԱՊԱՀՈՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՅԱՍՏԱՆ

 

“Ապահով Համացանց Հայաստան” ծրագրով  Հայաստանը միանում է  Եվրահամայնքի անդամ այն երկրներին, որոնք իրենց կարողություններն ու հմտություները միավորել են հանուն  Ինտերնետի ապահով ու անվտանգ  օգտագործման:
Մեր առաքելությունն է նպաստել Հաամացանցի եւ այլ տեղեկատվական տեխնոլոգիաների ապահով  եւ արդյունավետ օգտագործմանը,  մարդկանց ուշադրությունը հրավիրել Ինտերնետի ապահով օգտագործման հարցերի հանդեպ, պայքարելու ապօրինի, վնասակար  եւ ոչ պատշաճ  բովանդակության դեմ, պաշտպանվելու  վիրտուալ ցանցերում   առաջացող հնարավոր ռիսկերից:
Մեր նպատակն է տրամադրել երեխաներին եւ ծնողներին, սովորողներին եւ դասավանդողներին  անհրաժեշտ տեղեկություններ եւ ուսումնական նյութեր, որոնք կօգնեն նրանց ապահով եւ արդյունավետ օգտագործել նոր տեխնոլոգիաները ուսման մեջ եւ առօրյա կյանքում:

Մեդիակրթության կենտրոնը   համակարգում է  „Ապահով Համացանց - Հայաստան“ նախագիծը:

Հայաստանը միացել է Ապահով Համացանց համաեվրոպական նախաձեռնությանը 2008 թ-ից: 2010թ. Մեդիակրթության կենտրոնը նախաձեռնել է Ապահով Համացանց խորհրդի հիմնադրումը:

Հայաստանի Ինտերնետ հանրության աջակցությամբ Մեդիակրթության կենտրոնը ստեղծել է Safe.Am (http://www.safe.am) վեբ պլատֆորմը:   Safe.Am- ում տեղադրված են Համացանցային գրագիտության ոլորտում առկա  հայալեզու բոլոր ռեսուրսները: Կայքն ապահովում է նաև Հայաստանյան թեժ գծի աշխատանքը՝ թույլ է տալիս հավաքագրել տեղեկություններ համացանցային միջադեպերի մասին և ընթացք տալ քաղաքացիներից ստացվող բողոքներին: 
Մեդիակրթության կենտրոնը ստեղծել է հետևյալ ռեսուրսները էլեկտրոնային ապահովության բնագավառում մի շարք կազմակերպությունների աջակցությամբ՝

Երեխաների , ուսուցիչների և ծնողների շրջանում Մեդիակրթության կենտրոնը տարածել է ե-ապահովությանը վերաբերող բազմաթիվ նյութեր՝ տպագիր, տեսանյութեր, էլեկտրոնային: 

- Անցկացրել է տեղեկատվական   քարոզարշավներ,

-Աջակցել է 2009 և 2010 թ-ին իրականացվող համաեվրոպական քարոզարշավներին հասցնելով յուրաքանչյուր տարվա ուղերձները թիրախային լսարաններին: 

-Ստեղծել է Ինտերնետ Ապահովության Տարածք ծնողների և երեխաների համար (որը ներառում է շուրջ 3000 հղում դեպի կրթական ռեսուրսներ, որոնք զատ են վնասակար կամ ոչ պատշաճ բովանդակությունից, ինչպես նաև կոմերցիոն բովանդակությոնից) կրթական նպատակներում օգտագործելու համար:

Մեր մասին | Կապ | Տեսասրահ| Մեր մասին ©Media Education Center

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources