Safe. am ?????? ???????? Safer Internet

 

Copyright - Հեղինակային իրավունք


Ստեղծագործական գործունեության արդյունքի, ինչպես օրինակ` տեքստի, երաժշտական ստեղծագործության, նկարի կամ համակարգչային ծրագրի հեղինակի իրավունքներն օրենքով պաշտպանելու եղանակ: Գրագողությունը որևէ մեկի աշխատանքը պատճենելը և այն, առանց աղբյուրին հղում կատարելու, սեփական աշխատանքում օգտագործելը:

Cyber-bullying - Կիբեր հարձակումներ

Թե երեխաները, թե մեծահասակները կարող են օգտագործել ինտերնետը անհանգստացնելու կամ վախեցնելու համար այլ մարդկանց

Disturbing content - Անհանգստացնող բովանդակություն

Եթե երեխան օգտվում է ինտերնետից առանց վերահսկողության, ապա կարող է հանդիպել անցանկալի նկարների կամ տեղեկատվության

File sharing - Ֆայլերի փոխանակում

Երաժշտության, տեսաֆիլմերի և այլ ֆայլերի ինտերենետի միջոցով փոխանակումը անծանոթներին կարող են լինել անօրինական, և հնարավորություն տան մուտք գործելու ձեր համակարգիչ և փոխանցել վիրուսներ:

 

Hacker - Հակեր

Անձ, որն օգտվում է համակարգչի հետ աշխատելու գիտելիքներից՝ առանց թույլտվության համակարգիչ մուտք գործելու համար, և այնուհետև սխալ է օգտագործում ծրագրերը և համակարգչում պահեստավորված տվյալները կամ վնաս է հասցնում դրանց:

 

Hoaxes - Խորամանկություններ


Էլ. նամակներ, որոնք ուղարկվում են ինտերնետային հանցագործների կողմից, ովքեր փորձում են գումար կորզել

Identity Theft - Ինքնության գողություն


Ինքնության  կողոպուտ տեղի է ունեցել երբ անհատի անձնական տվյալները գողացել են եւ օգտագործել ապօրինի ձեւով: Օրինակ, երբ խարդախները ձեռք բերելով անհատի բանկային քարտի համարը կարողանում են ներխուժել նրա բանկային հաշիվների մեջ և կորզել գումարներ:

 

Intellectual property - Մտավոր սեփականություն

Համացանցում հասանելի ցանկացած տեղեկություն համարվում է մտավոր սեփականություն, որն օրենքով այդ տեղեկությունը ստեղծողի սեփականությունն է։ Մտավոր սեփականության իրավատերը այդ տեղեկությունների օգտագործումը վերահսկելու բացառիկ իրավունքներ ունի:

 

Internet Firewall - Համացանցային հրապատ

Համացանցային հրապատը ը  նման է պատի, որը ստեղծում է պատնեշ համակարգչի և ինտերնետի միջև: Զտիչ, որն արգելափակում է ոչ հուսալի տեղեկությունների ներթափանցումը Համացանցից՝ նախքան դրանք կհասնեն համակարգիչ կամ մասնավոր ցանց: Այն լրացուցիչ պաշտպանություն է ապահովում նաև հակերներից և վիրուսներից։ Հրապատը ապահովում է նաև համակարգչի անհատական տվյալների պաշտպանությունը՝ արգելելով թույլտվություն չունեցող օգտվողների կողմից համակարգիչ մուտք գործելը։

Invasion of privacy - Ներխուժում անձնական կյանք


Երբ երեխան լրացնում է ինտերնետային հարցաթերթիկներ, կարող է փոխանցել տեղեկատվություն իր կամ իր ընտանիքիմասին, որն անցանկալի է փոխանցել անծանոթների կամ ինտերնետային ծանոթներին

 

Phishing - Որսում

Համակարգչից օգտվողներից անձնական տեղեկություններ, ինչպես օրինակ՝ գաղտնաբառեր և վարկային քարտի մանրամասներ կորզելը և դրանք չարամիտ նպատակներով օգտագործելը:

Spam - Անցանկալի նամակներ

Անցանկալի նամակներ, հաղորդագրություններ, էլ. բացիկներ և այլն

 

 

Spyware - Լրտես ծրագրեր


Համակարգչային ծրագրեր, որոնք աննկատ տեղադրվում են համակարգչում: Լրտես ծրագրերը կարող են ցանցի միջոցով և գաղտնի կերպով այլ համակարգիչ ուղարկել ոստայնում Համակարգչից օգտվողի նավարկելու սովորությունների մասին կամ այլ անձնական տեղեկություններ:

 

SSL - Տեղեկատվության պաշտպանության հաղորդակարգ


Համացանցի անվտանգության հաղորդակարգ, որն ապահովում է տվյալների անվտանգ հաղորդում՝ փոխանցվող տեղեկությունները գաղտնագրելու միջոցով: SSL հաղորդակարգը հաստատում է, որ կայքը իսկական է, և որ դրանով տրամադրված տվյալները սխալ չեն օգտագործվի։

 

Trojan Horses - Տրոյական ձիեր


Տրոյական ձին օգտակար ծրագրի, ինչպես օրինակ՝ խաղի, օժանդակ ծրագրի կամ ծրագրաշարի տակ քողարկված համակարգչային վնասարար ծրագիր է : Տրոյական ձին վնաս է հասցնում համակարգչին՝ օգտակար գործողություն կատարելու պատրվակով:

 

Viruses - Վիրուսներ

Ծրագրեր, որոնք նախատեսված են վտանգելու համակարգիչը, համակարգչի աշխատանքը խաթարելու կամ պահեստավորված տվյալները վնասելու համար:

 

Worms - Որդեր

Համակարգչային ծրագիր է , որը տարածվում է համակարգչից համակարգիչ` սովորաբար յուրաքանչյուր համակարգչի հիշողությունում ստեղծելով իր պատճենները: Որդը կարող է մեկ համակարգչում բազմաթիվ պատճեններ ստեղծել՝ ի վերջո շարքից հանելով այն:

Աղբյուր` Microsoft

 

About us | Contact | Photo Gallery | ©Media Education Center

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources