«ԲԱՑԱՀԱՅՏԵՔ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՈՒԺԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ» EUNAcademy դասընթացին մասնկացելու ծրագիր
STEM Միությունը և Կրթության զարգացման և նորարությունների ազգային կենտրոն (ԿԶՆԱԿ) հիմնադրամը «Ապահով Համացանց Հայաստան» ծրագրի շրջանակներում կազմակերպում են «European Schoolnet Academy» հարթակում իրականացվող «Բացահայտենք Արհեստական Բանականության (ԱԲ) ներուժը կրթության մեջ» հեռավար դասընթացին ուսուցիչների մասնակցելու ծրագիր: «Բացահայտենք արհեստական բանականության ներուժը» նոր դասընթացի նպատակն է ուսուցիչներին տրամադրել դրա
հնարավորությունների և մարտահրավերների մասին հիմնական պատկերացումները : Դասընթացի չորս մոդուլների միջոցով մենք կուսումնասիրենք ԱԲ-ի այն
ռեսուրսները, գործիքներն ու տեխնոլոգիաները, որոնք կարող են կիրառվել դասավանդման մեջ
:Մենք կուսումնասիրենք կրթական տվյալների օգտագործումը և դրանց փոխազդեցությունը
ուսուցման հետ: Կանդրադառնանք դասարանում ԱԲ-ի օգտագործման հետ կապված էթիկական խնդիրներին:
Դասընթացի ավարտին մասնակիցները կպատրաստեն ԱԲ-ի հետ կապված իրենց ուսումնական առաջադրանքները:
Դուք կարող եք հետևել դասընթացին: Այն կտեղակայվի հեռավար ուսումնական հարթակում:
Ծրագիրը բաղկացած է 4 մոդուլից, յուրաքանչյուր մոդուլի սկիզբը կբացվի շաբաթվա սկզբին, սակայն կան
մի քանի վերջնաժամկետներ (deadlines), որոնց պետք է
ուշադրություն դարձնեք (դրանք են՝ վիկտորինաների պատասխանները և/կամ աշխատանքների փոխադարձ գնահատումը):
Ուսուցման նպատակները
Ստանալ գիտելիքներ ԱԲ հիմնական հասկացությունների և հնարավորությունների մասին,
Իրականացնել ԱԲ հետ կապված արդյունավետ գործողություններ դասավանդման գործընթացում,
Հասկանալ, թե ինչպես են կրթական տվյալները հավաքվում, պաշտպանվում և օգտագործվում:
Պատկերացում կազմել ԱԲ համակարգերի սպառնալիքների և ներուժի մասին
Քննադատորեն անդրադառնալ կրթության մեջԱԲ տեխնոլոգիաների կիրառմանը:
Ապահովել ԱԲ-ի համընդհանուր և արդար օգտագործումը
Նախադրյալներ
Հիմնական թիրախային լսարանը «Ինֆորմատիկա», «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա»
դասավանդող ուսուցիչներն են ովքեր
հետաքրքրված են կրթության մեջ ԱԲ կիրառմամբ և դրա ներուժով ու մարտահրավերներով:
Այս դասընթացն անցնելու համար անհրաժեշտ չէ ԱԲ մասին նախկին փորձ կամ գիտելիքներ:
Մոդուլներ
Մոդուլ 1. ԱԲ-ի ներդրումը կրթության մեջ.հայեցակարգից մինչև դասարան
Մոդուլ2. Տվյալների վրա հիմնված կրթություն.լավագույն փորձը և մարտահրավերները
Մոդուլ 3. ԱԲ-ի ազդեցությունը կրթության վրա.Էթիկական հետևանքներ
Մոդուլ4. Ի՞նչն է հաջորդը ԱԲ-ում
Հավաստագրում
Դասընթացի վկայական ստանալու համար մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց
գործողությունները և դիտարկեն այլ մասնակիցների երեք ուսումնական առաջադրանք:
Ընդհանուր անցողիկ գնահատականը 95% է: Բոլոր գործողություններն
ավարտելու վերջնաժամկետը չորեքշաբթի ապրիլի 19-ին, 23:59-ն է:
Ինչպես դիմել
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտը։ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՀՂՈՒՄ
Հարցերի դեպքում գրել info@safe.am, ms.narine.khachatryan@gmail.com, sargsyanmariam2022@gmail.com
Համակարգողներ՝
ԿԶՆԱԿ հիմնադրամի ուսումնականբնագավառների մշակման և զարգացման բաժնի
մասնագետ Մարիամ Սարգսյան. Հեռ․ +374-77-00-84-45
ՍՏԵՄ Միություն, «Ապահով համացանց Հայաստան» ծրագրի համակարգող Նարինե Խաչատրյան. Հեռ․ +374-55-13-79-07