ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ  15

ՄԱՍՆԱՎՈՐ ԿՅԱՆՔԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ

Որքանո՞վ է մասնավոր կյանքը անձեռնմխելի համացանցում

·  Մասնավոր կյանքի գաղտնիությունը (մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը կամ անձնական տվյալների  գաղտնիությունը)  (http://en.wikipedia.org/wiki/Privacy) սեփական անձնական տեղեկությունների մատչելիության և օգտագործման վրա տարածվող վերահսկողության աստիճանն է:

·Էլեկտրոնային փոստից (http://en.wikipedia.org/wiki/E-mail)  և համացանցից (http://en.wikipedia.org/wiki/Internet,)  օգտվողներից շատերը կարծում են, որ իրենց անձնական տվյաները չեն օգտագործվի առանց թույլտվության և այդ դրանց փոխանակումը գաղտնի ու անվտանգ է: Իրականությունը, սակայն, բոլորովին այլ է:

·   Ամեն անգամ որևէ կայք մտնելիս կամ էլեկտրոնային նամակ ուղարկելիս դուք թողնում եք որոշակի տեղեկություններ ձեր մասին: Դրանք կարող են լինել ձեր կամ  համակարգչի հասցեները, հեռախոսի և վարկային քարտի համարները,  սպառողական նկարագրին առնչվող տվյալներ և այլն:

·  Մասնավոր կյանքի գաղտնիությունը սերտորեն կապված է անվտանգության հետ. անպայման կարդացե՛ք անվտանգության վերաբերյալ 16-րդ տեղեկատվական թերթիկը:

Ինչու՞ խոսել մասնավոր կյանքի անձեռնմխելիության մասին դասարանում կամ տանը

·     Անձնական տվյալների գաղտնիության խնդիրը, ինչպես նաև սեփական անձը բացահայտելու վտանգը   տեխնիկական և հասարակական տեսանկյուններից արժեքավոր ուսումնական թեմա է:  Խնդրի տեխնիկական բաղադրիչները  կարելի է ներառել տեղեկատվական տեխնոլգիաների (ՏՏ) դասավանդման ծրագրերում, սակայն դրան զուգընթաց պետք է դիտարկվեն նաև որպես կյանքի հմտություններին առնչվող ուսումնական ծրագրի մաս:

·    Մասնավորության մասին կրթության կարևոր տարրեր պետք է լինեն «նկարագրերի հավաքագրում» (profiling) հասկացությունը և անձի մանրակրկիտ պատկերը ստանալու նպատակով մասին ցաքուցրիվ տեղեկություններ հավաքագրելու երևույթը: Կրթական բաղադրիչի հիմքում ընկած կարևոր եզրակացությունն այն է, որ մեր մասին շատ ավելին կարելի է իմանալ «առանձին կտորներն իրար միացնելով»:  Օրինակ` սոցիալական ցանցի կեղծանվան տակ թաքնված «անանուն» նկարագիրը կարելի  նույնացնել ձեր իսկական անվան հետ` անանուն անձնական էջի  և մեկ այլ կայքում ստեղծված ամբողջական նկարագրի լուսանկարների համեմատությամբ:

·    Այն պատկերացումը, որ մասնավորությունը խախտվում է միայն դասական անձնական տվյալների բացահայտմամբ, պետք է ուսումնասիրվի հանգամանորեն: Շուկայավարման նոր գործիքները, որոնք տարանջատում են մարդկանց, ըստ իրենց վարքագծի նույնպես կարող են համարվել մասնավորությունը խախտող միջոցներ:

·    Մասնավորության դիրքերը խարխլվում են նույն արագությամբ, որով պատանիները համացանցում հրապարակում կամ տարածում են թվային պատկերները՝ Web 2.0-ի ծրագրային հավելվածների, տեսախցիկների, բջջային հեռախոսների մուլտիմեդիա ծառայությունների (mms) միջոցով: Երեխաները պետք է հիշեն հետևյալ պարզ և գործնական կանոնը. երբեք չհրապարակել այնպիս նյութեր, որոնց հրապարակմանը դեմ են իրենց ուսուցիչներն ու ծնողները:

·   Յուրաքանչյուր սովորող պետք է ունենա համացանցում ապահով վարվելու անհրաժեշտ  ինքնապաշտպանության և արդյունավետ հաղորդակցության հմտությունները, ինչպես նաև այլ անձանց նկատմամբ պատասխանատվության մասին գիտելիքները:

·   Այս թեմայից կարող է սահուն անցում կատարվի դեպի քաղաքացիական կրթության հարթություն: Համացանցում անձնական տվյալների անձեռնամխելիության վերաբերյալ  բարձրացված հարցերը ճշգրտությամբ արտացոլում են այն հասարակական խնդիրները, որոնք առավել կենսական են շատ մշակույթներում :

Համակարգչահենների (http://en.wikipedia.org/wiki/Hacker), նենգորդների (http://en.wikipedia.org/wiki/Hacker#Hacker:_Intruder_and_criminal) և մասնավորության ջատագողների շարժառիթների ուսումնասիրությունը ժողովրդավարական սկզբունքների  քննարկման լայն  ասպարեզ  է բացում:

Էթիկական խնդիրներ

·   Առցանց մասնավորության խնդիրը համացանցին վերաբերող էթիկական և իրավական թեմաներից    ամենաբարդն է:

·   Յուրաքանչյուր ոք ունի մասնավորության իրավունք և պետք է պաշտպանվի չարամիտ դիտավորությունից:

·   Մենք պատասխանատու ենք մեր և այլ անձանց իրավունքների վերաբերյալ ընդունած որոշումների համար, օրինակ` հեղինակային իրավունքի (http://en.wikipedia.org/wiki/Copyright) և մտավոր սեփականության (http://en.wikipedia.org/wiki/Intellectual_property):

·   Խոսքի ազատությունը քաղաքականորեն ընդունված հասկացություն է, սակայն գործնականում  այն մառախլապատ տարածք է, ուր ոչ մի հարց չունի դյուրին պատասխան: Ի՞նչն է ընդունելի, իսկ ի՞նչը ոչ: Ինչպե՞ ս կարելի է գործադրել կանոնները առանց ոտնահարելու արտահայտվողի իրավունքները:

Դասարանական աշխատանքի առաջարկներ

·   Դասարանի հետ միասին մշակե՛ք մասնավորությանը վերաբերող  բազային գիտելիքների պաշար: Սահմանե՛ք ինչպես տեխնիկական, այնպես էլ հասարակական հասկացությունները, որոշեք  որոնք են քննարկմանը արժանի նախապաշարմունքներն ու առասպելները: “Ի՞նչ է մասնավորությունը” և “Արդյո՞ք  անհրաժեշտ է մասնավորությունը”. նման հարցերը կհանգեցնեն հետաքրքիր կարծիքների արտահայտմանը (սրանք հարցեր են, որ պետք է ձևավորեն ամուր տեսակետներ):

·   Համացանցում փնտրե՛ք մասնավորության թեմայով կայքեր և օգտագործե՛ք ցանցով ազդանշանի  փոխանցման վերահսկման ծրագրեր (http://en.wikipedia.org/wiki/Traceroute) այդ կայքերի ֆիզիկական հասցեն որոշելու համար, որպեսզի ցույց տաք համացանցում օրինականությունը կարգավորող տարաբնույթ ֆիզիկա-աշխարհագրական հարցերը:

.   Ուսումնասիրեք տեղորոշման արդյունքում առաջ եկած այլ հարցեր (մշակութային, քաղաքական և պատմական): Օրինակ` ընտրե՛ք remailer կայք (http://en.wikipedia.org/wiki/Remailer) կամ անանուն միջնորդ սպասարկու  (proxy) ծառայություն, գործարկե՛ք տեղակայությունը որոշող ծրագիր, այնուհետև փորձե՛ք գտնել այդ ծառայությունների` տվյալ երկրում տեղակայվելու պատճառը:

·   Ուսումնասիրե՛ք հեղինակային իրավունքի, մասնավորության, խոսքի և տեղեկատվության ազատության մասին օրենսդրության կիրառումների հնարավոր հետևանքները տարբեր երկրների, ինչպես նաև տարբեր տարիքային և մշակութայի խմբերի համար:

·  Աշակերտներին սովորեցրեք ստեղծել անվտանգ գաղտնաբառեր

(factors in the security of individual passwords):

·   Հանրահայտ սոցիալական ցանցերում ձեր աշակերտների հետ միասին ուսումնասիրե՛ք և համեմատե՛ք օգտվողների անձնական էջերը:  Ի՞նչ անձնական տվյալներ են բացահայտում օգտվողները: Կազմե՛ք ապահով անձնական էջի ստեղծման ստուգիչ  ցուցակ:

Լավագույն փորձը

·     Երկու ոսկե կանոն`

-  նրանց ում չեք ճանաչում կամ չեք վստահում, մի փոխանցե՛ք ձեր անձնական տվյալները,

- մի օգտագործեք որևէ մեկի անձնական տվյալները կամ լուսանկարը առանց իր թույլտվության,

·     Պահուստավորեք  (http://en.wikipedia.org/wiki/Back_up) ձեր  տեղեկատվական համակարգը և պարբերաբար պահեստավորումը դարձրեք ձեր աշխատաոճի անբաժան մասը:

·     Թարմացրեք ձեր համակարգի անվտանգության միջոցները և ուսումնասիրեք լրացուցիչ գործիքների կիրառման այն  հնարավորությունները <http://www.epic.org/privacy/tools.html>,  որոնք համահունչ կլինեն ձեր առցանցային նախընտրություններին:

·     Հակավիրուսային (http://en.wikipedia.org/wiki/Antivirus) և հրապատ ծրագրաշարերը  անհրաժեշտություն են: Դուք հավանաբար կցանկանաք նաև կիրառել այլ գործիքներ, օրինակ դուրս լողացող պատուհանների (pop-up) արգելափակիչներ (http://en.wikipedia.org/wiki/Pop_up#Add-on_programs_that_block_pop-up_ads) և  հակալրտեսշար (http://en.wikipedia.org/wiki/Spyware,): Անպայման պարբերաբար ստուգեք Ձեր համակարգը:

·      Համակարգիչը, էլեկտրոնային փոստը և համացանցային կապը պաշտպանելու համար օգտագործեք “ուժեղ ծածկագրեր”, (Factors_in_the_security_of_an_individual_password):

·     Նախքան անձնական տեղեկություններ  հայտնելը, ստուգեք կողպեքի նշանագրի առկայությունը գործիքաշարում: Այն վկայում է, որ գործառույթն իրականացվում է անվտանգ կապով:

Թխուկներ

.    Թխուկը (http://en.wikipedia.org/wiki/HTTP_cookie) տեքստային ֆայլ է, որը մնում է ձեր համակարգչում, երբ այցելում եք որևէ կայք: Այն համակարգիչը չի վնասում, սակայն կարող է հասանելի դարձնել համացանցում ձեր վարքագծի կամ հետաքրքրությունների մասին որոշ տեղեկություններ: Սա կարող է ստեղծել նեղ՝ անձնական բնույթի նավարկման միջավայր: Օրինակ` որևէ կայքում գրանցվելով և ապա վերադառնալով նախկին «միջավայր»` դուք կարող եք ստանալ ձեր անունով ողջույն:

·    Կարևոր է որոշել, թե ինչ աստիճանի առցանցային գաղտնիություն եք ցանկանում պահպանել: Թխուկները կարող են օգտագործվել ձեր կոնտակտային տվյալները ստանալու և համացանցի օգտագործման նկարագրին (հաճախականությանը, բնույթին) հետևելու համար եւ մեծացնել ձեր մասնավորությունը ոտնահարելու հավանականությունը:

·   Դուք կարող եք օգտագործել հակալրտեսային ծրագրեր (http://en.wikipedia.org/wiki/Spyware)` ձեր համակարգի կողմից թողարկվող տվյալները վերահսկելու և անցանկալի թխուկները վերացնելու համար:

Տվյալների պաշտպանություն

· Համոզվե՛ք, որ ձեր սարքավորման և էլեկտրոնային փոստի ծրագրերը պաշտպանված են գաղտնաբառերով (http://en.wikipedia.org/wiki/Password): Տանը օգտագործվող շատ համակարգիչներ աշխատում են օգտվողի անվան և գաղտնաբառի ավտոմատ կարգավորումներով, որոնց շնորհիվ համակարգ մուտք գործելը հնարավոր է դառնում ստանդարտ գաղտնաբառերի միջոցով (օրինակ` test): Տե՛ս <http://www.netlingo.com/right.cfm?term=default>: Ավտոմատ կարգավորումները անպայման փոխարինե՛ք ավելի անվտանգ գաղտնաբառով և օգտվողի անունով:

· Կոդավորե՛ք համացանցով ուղարկվող անձնական կամ առևտրային բնույթի տեղեկությունները (http://en.wikipedia.org/wiki/Encryption): Բարեբախտաբար, այս եղանակը ընդունված է էլեկտրոնային առևտրով  (http://en.wikipedia.org/wiki/Ecommerce) իրականացվող գործարքների մեծ մասի համար, բայց այնուամենայնիվ, նախքան վարկային քարտի կամ բանկային հաշվեհամարի տվյալներ ուղարկելը պետք է համոզվեք, որ տվյալ էջն անվտանգ է:

· Գաղտնաբառերի օգտագործմամբ կարող եք պաշտպանել ձեր համակարգչի տարբեր ծրագրեր: Ստեղծե՛ք գաղտնաբառեր արժեքավոր փաստաթղթեր (օրինակ` գաղտնի նախագծեր, հետազոտական աշխատանք, օրիգինալ դիզայն  և այլն) պարունակող թղթապանակների համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար

· Եվրոպայի Խորհրդի իրավական հարցերի կայքէջը պարունակում է տեղեկատվություն տվյալների պաշտպանության ոլորտի մասին՝ http://www.coe.int:

•  Էլեկտրոնային գաղտնիության տեղեկատվական կենտրոնը (EPIC) առաջարկում է գաղտնիության գործիքների ցանկ և հոդվածներ՝ < http://epic.org/privacy/tools.html>:

•  Պարզեք, թե ինչ է հաղորդում Ձեր համակարգիչը BrowserSpy օգտագործողներին՝  <http://gemal.dk/browserspy/>:

•  Մտահոգված եք արդյոք ձեր քաղաքացիական ազատություններով: Մասնավորությանը վերաբերող այս քննարկումները կարող են օգտակար լինել  քաղաքացիական կրթության դասերին` Electronic Frontier Foundation <http://www.eff.org/>, Privacy.org  <http://www.privacy.org/>, Privacy International  <http://www.privacyinternational.org/> և Privacy.net  <http://www.privacy.net/>:

•  CyberAngels  < http://www.cyberangels.org/> համացանցային անվտանգությանը վերաբերող կայքը տրամադրում է պարզ  նյութեր և ուղեցույցներ:

•  TuCows   < http://www.tucows.com/> կայքը  տրամադրում է ավելի քան 40 000 համակարգչային անվճար կամ պայմանականորեն անվճար ծրագրերի հղումներ: Այն ապահովում է վիրուսներից և լրտեսական ծրագրերից  զերծ՝ արագ և անվճար ներբեռնման հնարավորություն:

•  Zone Alarm < http://www.zonelabs.com/store/content/home.jsp> աամենահայտնի հրապատ ծրագրերից մեկն է: Այն թույլ է տալիս վերահսկել    տարբեր ծրագրերի աշխատանքը, որոնք համացանցով տեղեկատվությունը դուրս են ուղարկում:

•  CryptoHeaven կոդավորման փաթեթ է, որն առաջարկում է անվտանգ էլեկտրոնային փոստ, ֆայլերի փոխանակում և զրուցարան սիմետրիկ և ասիմետրիկ գաղտնագրմամբ:  <http://www.cryptoheaven.com/>:

•  LavaSoft Ad-aware ծրագիր է, որը զննում է համակարգիչը և պաշտպանում Ձեր գաղտնիությունը: <http://www.lavasoft.fr/ >:

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ  16

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

 

 

 
NEW PUBLICATIONS