ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 6
ՓՈՍՏԱՂԲ
Փոստաղբը բազմաթիվ հասցեատերերին զանգվածաբար ուղարկված անցանկալի նամակների կույտ է: Դրանք սովորաբար ստացվում են էլ փոստով, սակայն կարող են գալ նաև նորությունների խմբերի, ակնթարթային հաղորդագրությունների և այլն հետ:
Տարբեր երկրներում տարբեր է, թե փոստաղբի իրավաբանական սահմանումը, թե դրա նկատմամբ ցուցաբերվող մոտեցումը: Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպությունը (The Organisation for Economic Co-operation and Development - OECD) ստեղծել է մի աշխատանքային խումբ` այս մոտեցումները ներդաշնակեցնելու նպատակով: Տես` <http://www.oecd.org/department/0,2688,en_2649_22555297_1_1_1_1_1,00.html>:
Ֆիշինգը` “անձնական տվյալների որսը” (Phishing, http://en.wikipedia.org/wiki/Phishing) փոստաղբի նոր դրսևորում է, որն աստիճանաբար ավելի ու ավելի մեծ մտահոգությունների տեղիք է տալիս սպառողների ապահովության տեսանկյունից: Այս դեպքում էլ. փոստի հասցեատերերը ստանում են փոստաղբ, որը քողարկված է որպես հայտնի կազմակերպությունից, օրինակ` բանկից օրինական եղանակով ուղարկված էլեկտրոնային նամակ: Կեղծ վեբ կայքերի հղումներ պարունակող այդ նամակների նպատակը օգտվողների մասին մասնավոր կամ անձնական բնույթի տեղեկություններ կորզելն է:
Առևտրային նպատակներով ուղարկվող փոստաղբի տարածվածությունը բացատրվում է վերջինիս էժանությամբ ու մեծաքանակ հասցեների մատչելիությամբ: Զանգվածային նամակներ ուղարկելու նպատակով էլ. հասցեները սովորաբար հավաքագրվում են ցանցային ռոբոտների օգնությամբ (http://en.wikipedia.org/wiki/Internet_bot): Վերջիններս համացանցում որոնումներ կատարելով տարբեր վեբ կայքերից հավաքում են բերքը` գտնում էլ.փոստի հասցեներ:
· Փոստաղբը հաճախ պարունակում է կեղծ կամ խաբուսիկ տեղեկություններ: Քանի որ ուղարկողն անանուն է, գործնականում շատ դժվար է նրան պատասխանատվության կանչել կեղծ պնդումների համար:
· Փոստաղբ տարածողները հաճախ հույսը դնում են հասցեատերերի բարի կամքի վրա` էլեկտրոնային հասցեներ հավաքագրելու և իրենց տվյալների շտեմարանները համալրելու համար: Օրինակ` ուղարկում են նամակներ, որտեղ հասցեատերերին խնդրում են գրանցել անձնական տվյալները որևէ հայտարարագրի կամ խնդրագրի աջակցելու նպատակով: Հաճախ նշելով այնպիսի պատճառներ, ինչպիսիք են վիրահատության ենթակա երեխան. հեղինակների ստում են պնդելով, թե ինչ-որ կազմակերպություն կամ ընկերություն խոստացել է, որ նամակի յուրաքանչյուր փոխանցման դեպքում կվճարվի գումար:
· Փոստաղբը կարող է պարունակել վնասակար ծրագրեր (http://en.wikipedia.org/wiki/Malware):
· Առցանց խարդախության մեկ այլ տեսակ է «419»-ը, որն իր անունն ստացել է Նիգերիայի օրենսգրքի համապատասխան հոդվածից, որը պատիժ է սահմանում նման տիպի խարդախությունների համար: Դրանց տարատեսակներից է՝ բանկային փոխանցումներ իրականացնելու համար օգնության դիմաց մեծ գումար վաստակելու խոստումը:
· Փոստաղբը կարող է օգտագործվել որպես նենգադուլ: Դրա օրինակ կարող է ծառայել քննարկումների խմբերը կեղծ հաղորդագրություններով ողողելն ու ծանրաբեռնելը:
· Տարբեր նպատակների համար օգտագործե՛ք տարբեր էլեկտրոնային հասցեներ: Խուսափեք ձեր «անձնական» հասցեն տարածելուց (օրինակ` ֆորումներում գրանցվելու, ձևաթղթեր լրացնելու և այլ նպատակներով):
· Ցուցաբերեք առողջ կասկածամտություն ստացվող նամակների նկատմամբ: Մի՛ բացեք այն նամակները, որոնց ծագմանը չեք վստահում:
· Հատկապես զգույշ եղե՛ք, երբ կան կից հաղորդագրություններ: Եթե ստացված նամակը կասկածելի է թվում կամ դուք չէիք սպասում այն ստանալ, անմիջապես ջնջե՛ք այն` առանց բացելու:
· Ստուգե՛ք էլեկտրոնային փոստում հանդիպող բոլոր հղումները` առանց նրանց բացելու: Դա կարելի է անել`մկնիկի սլաքը պահելով հղման վրա. կայքի հասցեն պետք է հայտնվի ձեր էկրանի ներքևի ձախ անկյունում` հրահանգացանկի վերևի հատվածում: Եթե կասկածում եք, որ այդ հղումը չի տանում դեպի հայտարարված հասցեն, ապա դրան մատնազարկելու փոխարեն տպե՛ք այդ հասցեն ձեր զննարկիչի հասցեների տողում:
· Օգտագործե՛ք փոստաղբազտիչներ` անցանկալի նամակները ջնջելու վրա ժամանակ չծախսելու համար (http://spam-filter-review.toptenreviews.com/):
· Խուսափե՛ք ձեր էլ-փոստի հասցեն զանգվածաբար տարածելուց: Հիշե՛ք` ձեր էլ փոստի հասցեն վեբ կայքում հրապարակելու դեպքում վեբ որոնիչները (crawler) կարող են այն որսալ և ընդգրկել փոստաղբի տարածման իրենց ցուցակներում:
· Եթե անհրաժեշտ է հրապարակել ձեր էլ. փոստի հասցեն, կարող եք քողարկել այն որոշակի գրանշաններերով` մոլորության գցելով ցանցային ռոբոտներին: Տե՛ս Լանկաստերի համալսարանի խորհուրդները համացանցում ձեր տեսանելիությունը նվազեցնելու համար` < http://www.lancs.ac.uk/iss/email/spam.htm>:
· Մի՛ պատասխանեք փոստաղբին: Պատասխանելը կհաստատի, որ ձեր հասցեն գործում է: Իմացե՛ք, որ ձեր հասցեն նրանց նամակների ցուցակից հանել խոստացող հղումները կարող են իրական չլինել: «Աշխատանքից դուրս» ուղարկված ավտոմատ պատասխանները նույնպես կարող են առաջացնել խնդիրներ, քանի որ նրանց միկջոցով պատասխան է առաքվում ինչպես փոստաղբ ուղարկողներին, այնպես էլ հասցեագրքում օրինական կերպով գրանցված անձանց:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 7
ԶՐՈՒՑԱՐԱՆ
|