Safe. am Ապահով Համացանց Safer Internet

Ապահով Համացանց  2016


Լավագույն բաց դասի  և  տեսադասերի մրցույթ

«Ինտերնետ hանրություն»  և «Մեդիակրթության կենտրոն» կազմակերպությունները «Ապահով Համացանց 2016» ծրագրի շրջանակներում  հայտարարում են լավագույն բաց դասի և  տեսադասերի մրցույթ:  
«Ապահով Համացանց 2016» ծրագրին աջակցում է «Orange Արմենիա» ընկերությունը:
Մրցույթի տեղեկատվական աջակցությունն ապահովում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը` Հայկական կրթական միջավայր պորտալում:   
Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում համացանցի արդյունավետ օգտագործմանը և ստեղծել հիմքեր կրթական էլեկտրոնային բովանդակության զարգացման համար:

Մրցույթի անվանակարգերը

  1. «Ապահով համացանց»  լավագույն բաց դաս – դասավանդողների մրցույթ 
  2. Լավագույն տեսադաս - մաթեմատիկա (տեսագրություն 10 ից 45 րոպե և տեքստ հղումներով –դասավանդողների մրցույթ
  3. Լավագույն տեսադաս - ֆիզիկա   (տեսագրություն 10 ից 45 րոպե, տեքստ հղումներով) -  դասավանդողների մրցույթ
  4. Լավագույն բնագիտական հոդված Վիքիպեդիայում – դասավանդողների և դպրոցական թիմերի մրցույթ

Յուրաքանչյուր անվանակարգում  խորհրդի կողմից ընտրված 10 հաղթողները կստանան  մրցանակներ:


Մրցույթին  մասնակցելու հայտերի ընդունման գործընթացը.

Մրցույթին  մասնակցությունը և անվանակարգերին առաջադրումը բաց է բոլորի համար:
Մրցույթի  «Ապահով համացանց»  լավագույն բաց դաս անվանակարգում առաջադրվելու համար պետք է.


- լրացնել   կից տրված դիմում – հայտը, բաց դասի ձեր սցենարը և  2 լուսանկար   ուղարկել

  safearmenia@gmail.com  հասցեով, 
Մրցույթի առարկայական անվանակարգերի համար առաջադրվելու համար անհրաժեշտ է

1.  լրացնել   կից տրված դիմում – հայտը, նշել թեման  նրա մասին ձեր վիքի հոդվածի հղումը  ուղարկել 

safearmenia@gmail.com  հասցեով, 

2. Ստանալ ծածկագիր և տեսանյութն ու և նրա տեքստը  տեղադրել https://www.youtube.com/user/medialiter հասցեում;  

Վիքիհոդվածների  անվանակարգի համար անհրաժեշտ է վիքիհոդվածի հղումը  ուղարկել  safearmenia@gmail.com  հասցեով;
Տեսանյութերի և վիքիհոդվածների պատրաստման դասընթացներին մասնակցելու համար դիմում նամակը ուղարկեք safearmenia@gmail.com հասցեով:

«Ապահով համացանց»  լավագույն բաց դաս մրցույթի արդյունքների ամփոփման վերջնաժամկետը  ս.թ. ապրիլի 10-ի ժամը 18:00-ն է:

Մրցույթի առարկայական և վիքիհոդվածների անվանակարգերի արդյունքների ամփոփման վերջնաժամկետը  2016թ հունիսի  15-ի ժամը 11 00-ն է:
Ձեզ նախօրոք տրամադրված ապահով համացանցի բաց դասի պլանում (կցվում է) կարող եք կատարել փոփոխություններ, սակայն խնդրում ենք պահպանել համացանցի հնարավորությունների բացահայտման և վտանգների ներկայացման համամասնությունը: Այսինքն 15-20 րոպե հատկացրեք հնարավորությունների և 5 րոպե վտանգների ներկայացմանը:

Դիմում-հայտ
Ապահով Համացանց  201

  1. Մասնակից կամ մասնակիցներ _____________________________________

              Հեռ: _________________
             Էլ.հասցե ___________
2. Դպրոցի անվանումը    _____________________________________
 
           Հեռ: _________________
           Էլ.հասցե ___________
     3.  Հետևյալ անվանակարգերից որում եք առաջադրվում :

  1. Լավագույն բաց դաս – դասավանդողների մրցույթ
  2. Լավագույն տեսադաս  –Մաթեմատիկա թեմա
  3. Լավագույն տեսադաս  – Ֆիզիկա թեմա
  4. Լավագույն վիքիհոդված

Շնորհակալություն հայտը լրացնելու համար:

Մեր մասին | Կապ | Տեսասրահ| Մեր մասին ©Media Education Center

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources