Ֆայլերի փոխանակում
Ֆայլերի փոխանակումը, որ հայտնի է նաև որպես ապակենտրոնացված տեխնոլոգիա, թույլ է տալիս օգտվողներին փնտրել և ներբեռնել ֆայլեր այլ օգտվողների համակարգիչներից: Երիտասարդները օգտագործում են այս տեխնոլոգիան հեռուստատեսային շոուներից և ֆիլմերից երաժշտական կամ տեսաձայնային ֆայլերի շտապ փոխանակման համար:
Երեխաները ներբեռնելու մշակույթը որդեգրել հենց սկզբից: Զարգացած երկրներում անցկացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երեխաների 65 տոկոսը ներբեռնում և լսում է ներցանցային երաժշտություն: Ֆիլմերի և հեռուստատեսային շոուների ներբեռնման հեղինակությունը աճում է. 4-րդ դասարանի աշակերտների 17 տոկոսն է այդպես վարվում օրվա կտրվածքով: Այդ թիվը 11-րդ դասարանում աճում է մինչև 40 տոկոս:
Ծնողների ակտիվ մասնակցության կարիքը կա այս ասպարեզում, անհրաժեշտ է քննարկել ֆայլերի փոխանակման էթիկան իրենց երեխաների հետ: Սա բարդ թեմա է շատ մարդկանց համար, կան շատ ծնողներ և երաժիշտներ, որ օժանդակում են ստեղծագործությունների ազատ տարածմանը:
Դուք կարող եք հարցնել երեխաներին արդյո՞ք համոզված են, որ ֆայլերի փախանակումը թույլատրված է: Ասեք նրանց, որ մտածեն արդյո՞ք արվեստագետները չպետք է փոխհատուցվեն, երբ նրանց երգերը փոխանակվում են ցանցի միջոցով: Եթե ամեն մեկը ֆայլեր փոխանակի, գումար կլինի՞ նոր արվեստագետների աճման ու առաջադիմության համար:
Մուտք գործելու համար ֆայլերի փոխանակման ցանց, օգտվողները կարիք ունեն ներբեռնելու հատուկ համակարգչային ծրագրեր: Այս ծրագրերը ցանցում ազատ են: Բայց հայտնի ծրագրերից շատերը լիքն են լրացուցիչ համակարգչային ծրագրերով, ինչպիսիք են լ






