ԱՊԱՀՈՎ ՀԱՄԱՑԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆ
«Ապահով Համացանց Հայաստան» ծրագրով Հայաստանը միանում է Եվրահամայնքի անդամ այն երկրներին, որոնք իրենց կարողություններն ու հմտություները միավորել են հանուն համացանցի ապահով ու անվտանգ օգտագործման:
Մեր առաքելությունն է նպաստել համացանցի եւ այլ տեղեկատվական տեխնոլոգիաների ապահով եւ արդյունավետ օգտագործմանը, մարդկանց ուշադրությունը հրավիրել համացանցի ապահով օգտագործման հարցերի հանդեպ, պայքարելու ապօրինի, վնասակար եւ ոչ պատշաճ բովանդակության դեմ, պաշտպանվելու վիրտուալ ցանցերում առաջացող հնարավոր ռիսկերից:
Մեր նպատակն է տրամադրել երեխաներին եւ ծնողներին, սովորողներին եւ դասավանդողներին անհրաժեշտ տեղեկություններ եւ ուսումնական նյութեր, որոնք կօգնեն նրանց ապահով եւ արդյունավետ օգտագ















