Ապահով համացանցի միջազգային օրը նշվում է փետրվարի 6-ին
Այս տարվա Ապահով Համացանցի միջազգային օրը նշվում է փետրվարի 6 -ին, երեքշաբթի օրը: Այն կանցնի «Միասին՝ դեպի ավելի լավ Համացանց» խորագրի ներքո: Ինտերնետը Ձեր երեխայի համար նոր բաներ սովորելու ու ժամանցի հրաշալի վայր է, սակայն այն օգտագործելիս պետք է լինել պատասխանատու և զգույշ: Մեր կայքում կգտնեք խորհուրդներ և ուսումնական նյութեր` ըստ տարիքային խմբերի, որոնք կօգնեն ձեզ առավել ապահով դարձնել համացանցի և այլ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը երեխաների համար:
Ապահով համացանցի օրվա լոգոն և պաստառները կարող եք ներբեռնել այստեղ:
Համացանցի ապահով օգտագործման, թվային և մեդիա գրագիտության, կիբերհետապնդման և այլ թեմաների վերաբերյալ նյութերը կարող եք գտնել անցնելով այս հղումներով՝
- Եվրոպայի Խորհրդի Համացանցային գրագիտության ձեռնարկը համացանցի օգտատերերի համար
- «Քայլ արեք ցանցում հետապնդումը և մերժումը վերացնելու համար» Եվրոպայի Խորհրդի ձեռնարկը ուսուցիչների համար
- «Քայլ արեք ցանցում հետապնդումը և մերժումը վերացնելու համար» Եվրոպայի Խորհրդի ձեռնարկը ծնողների համար
- Ընտանիքի էլեկտրոնային ապահովության հավաքածուն. ծնողների համար
- Ընտանիքի էլեկտրանային ապահովության հավաքածուն. ուսուցիչների համար
- Կանգնեք, Մտածեք, Միացեք. Ապահով համացանցի իրազեկման գլոբալ քարոզարշավի նյութերի հավաքածուն
- Մեր երազած համացանցը՝ դասավանդողների համար
- Մեր երազած համացանցը՝ երիտասարդների համար
- Ընտանիքի ապահովության ձեռնարկը
- Ծնողների ուղեցույցը
- Բաց դասեր
- Տեսանյութեր
«ԲԱՑԱՀԱՅՏԵՔ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՈՒԺԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ» EUNAcademy դասընթացին մասնկացելու ծրագիր
STEM Միությունը և Կրթության զարգացման և նորարությունների ազգային կենտրոն (ԿԶՆԱԿ) հիմնադրամը «Ապահով Համացանց Հայաստան» ծրագրի շրջանակներում կազմակերպում են «European Schoolnet Academy» հարթակում իրականացվող «Բացահայտենք Արհեստական Բանականության (ԱԲ) ներուժը կրթության մեջ» հեռավար դասընթացին ուսուցիչների մասնակցելու ծրագիր: «Բացահայտենք արհեստական բանականության ներուժը» նոր դասընթացի նպատակն է ուսուցիչներին տրամադրել դրա
հնարավորությունների և մարտահրավերների մասին հիմնական պատկերացումները : Դասընթացի չորս մոդուլների միջոցով մենք կուսումնասիրենք ԱԲ-ի այն
ռեսուրսները, գործիքներն ու տեխնոլոգիաները, որոնք կարող են կիրառվել դասավանդման մեջ: Ավելին՝
«STEM Discovery Campaign 2023» համաեվրոպական արշավին մասնակցելու հրավեր
Միացե՛ք «STEM Discovery Campaign 2023» գիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական համաեվրոպական «Հայտնագործիր STEM-ում 2023» արշավին: ՍՏԵՄ Միությունը և «ԿԶՆԱԿ» հիմնադրամը «Ապահով Համացանց Հայաստան» ծրագրի շրջանակներում կազմակերպում են ուսուցիչների վերապատրաստումներ՝ «Հայտնագործիր STEM-ում 2023» արշավին արդյունավետ մասնակցելու համար: Այս տարի «Հայտնագործիր STEM-ում 2023» մրցույթին կարող են մասնակցել Եվրոպական դպրոցական ակադեմիայի «Բաց դպրոց», «Բնության վրա հիմնված լուծումներ» և այլ դասընթացների բոլոր մասնակիցները: Հայտերը բաց են մինչև 2023 թվականի ապրիլի 30-ը: Մանրամասն պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:
«Հայտնագործիր STEM-ում 2023» արշավը Scientix ծրագրի շրջանակներում կազմակերպվող համատեղ միջազգային նախաձեռնություն է, որը ողջ աշխարհում միավորում է բոլոր շահագրգիռ կողմերին՝ կարիերան և ուսումը STEM ոլորտներում շարունակելու շուրջ: «Հայտնագործիր STEM»-ում այս տարվա արշավի թեման է «Ինքնությունները STEM-ում»: STEM ինքնության զարգացումը մեծացնում է հավանականությունը, որ սովորողները կզարգացնեն գիտական գրագիտությունը. ոմանք կարող են հետևել STEM կարիերայի ուղուն: Բոլորին հրավիրում ենք մասնակցել «Հայտնագործիր STEM-ում 2023» արշավին` կազմակերպելով տարբեր միջոցառումներ STEM բնագավառում և մասնակցելով մրցույթներին: Ավելին՝
«Հայտնագործիր STEM-ում 2023» արշավի մասին և Ձեր նախագիծը ներկայացնելու կարգի մասին կարող եք տեղոկանալ՝ դիտելով մեր տեսանյութը:
«European Schoolnet Academy» հեռավար դասընթացին ուսուցիչների մասնկացելու ծրագիր
ՀՀ ԿԳՄՍՆ Կրթության զարգացման և նորարությունների ազգային կենտրոն (ԿԶՆԱԿ) հիմնադրամը և STEM Միությունը«Ապահով Համացանց Հայաստան» ծրագրի շրջանակներում կազմակերպում են «European Schoolnet Academy» հարթակում իրականացվող հեռավար դասընթացին ուսուցիչների մասնակցելու ծրագիր։ Մենք ավելի ու ավելի ենք գիտակցում բնապահպանական խնդիրները և դրա ազդեցությունը մեր հասարակությունների և առօրյա կյանքի վրա: Ուսուցիչները փորձում են ձևավորել տեղեկացված և ակտիվ սովորողներ, ովքեր կգործեն և կստեղծեն բնությանը ներդաշնակ, ոչ թե նրանից անջատ։ Այնուամենայնիվ, բնության վրա հիմնված լուծումների (ԲՀԼ) կրթությունը հիմնականում մնում է չուսումնասիրված, քանի դեռ ԲՀԼ-ի շուրջ նորարարական ծրագրերն ու ռեսուրսները ներկայումս բացակայում են երեխաների և ընտանիքների համար ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրերում: Ավելին՝
Ապահով համացանցի միջազգային օրը կնշվի փետրվարի 7-ին
Այս տարվա Ապահով Համացանցի միջազգային օրը նշվելու է փետրվարի 7-ին, երեքշաբթի օրը: Այն կանցնի «Միասին՝ դեպի ավելի լավ Համացանց» խորագրի ներքո: Ինտերնետը Ձեր երեխայի համար նոր բաներ սովորելու ու ժամանցի հրաշալի վայր է, սակայն այն օգտագործելիս պետք է լինել պատասխանատու և զգույշ: Մեր կայքում կգտնեք խորհուրդներ և ուսումնական նյութեր` ըստ տարիքային խմբերի, որոնք կօգնեն ձեզ առավել ապահով դարձնել համացանցի և այլ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը երեխաների համար:
Ապահով համացանցի օրվա լոգոն և պաստառները կարող եք ներբեռնել այստեղ:
Ապահով համացանցի օրվա տեսանյութը դիտեք այստեղ:
«European Schoolnet Academy» հեռավար դասընթացին ուսուցիչների մասնկացելու ծրագիր
ՀՀ ԿԳՄՍՆ Կրթության զարգացման և նորարությունների ազգային կենտրոն (ԿԶՆԱԿ) հիմնադրամը և STEM Միությունը «Ապահով Համացանց Հայաստան» ծրագրի շրջանակներում կազմակերպում են «European Schoolnet Academy» հարթակում իրականացվող հեռավար դասընթացին ուսուցիչների մասնկացելու ծրագիր։ Դասընթացը մասնակիցներին կներկայացնի «Open School»-ի, ինչպես նաև «Maker Movement»-ի գաղափարներն ու մանկավարժությունը: Այն ցույց կտա, թե ինչպես կարող է դասավանդման և ուսուցման նկատմամբ «Open School»-ի մոտեցումը ինտեգրվել կրթական գործունեության մեջ, մասնավորապես՝ գիտության ոլորտում, և զուգակցվել «Maker» մանկավարժության հետ: Վերապատրաստման դասընթացը կտրամադրի նաև լավագույն փորձի օրինակներ, ինչպես նաև ուսուցիչների վկայագրեր: Ավելին՝
«Ապահով համացանց» և «Կեղծ լուրեր» լավագույն բաց դասի մրցույթ
«Ապահով Համացանց 2022» ծրագրի շրջանակներում հայտարարվում է «Ապահով համացանց» և «Կեղծ լուրեր» խորագրերով լավագույն բաց դասի դասավանդողների մրցույթներ: Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում համացանցի արդյունավետ օգտագործմանը և ստեղծել հիմքեր կրթական էլեկտրոնային բովանդակության զարգացման համար: Ավելին
«Լինում է չի լինում» մեդիակրթական մրցույթ
Կրթության Զարգացման և Նորարարությունների Ազգային Կենտրոն, Կրթական Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոն, ՍՏԵՄ Ծրագրերի Կենտրոն և Ինտերնետ Հանրություն կազմակերպությունները հայտարարում են «Լինում է չի լինում» խորագրով դպրոցական և ուսանողական մրցույթ: Ավելին
«Ի՞նչ է նշանակում լինել մեդիագրագետ 21 դարում»
«Ի՞նչ է նշանակում լինել մեդիագրագետ 21 դարում» թեմայով աշխատարանը կազմակերպվեց Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի միջնակարգ դպրոցում: Աշակերտները փորձեցին սահմանել ինչ է նշանակում մեդիա և ինֆորմացիոն գրագիտությունը, քննարկեցին ի՞նչ կարողություններ ու հմտություններ պետք է ունենան մեդիագրագետ լինելու համար: Աշակերտմները խաղացին խաղ «Որո՞նք են ձեր արժեքները Համացանցում և Համացանցից դուրս», որի օգնությամբ ծանոթացան մեդիայում կարծրատիպերի գաղափարին: «Մեդիակրթությունը դյուրացնում է տեղեկատվության և գիտելիքների ազատ փոխանակումը», ասում է Ֆանտանի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Գայանե Կոստանդյանը: Դպրոցում հաճախ են անցկացվում «ԻՐԱԿԱՆ թե՞ ԿԵՂԾ» թեմայով դասեր, որոնց ընթացքում երեխաները քննարկում են, ինչպես տարբերակել կեղծիքը Համացանցում: «Համացանցը երկկողմանի փողոց է, մենք պետք է սովորենք ճիշտ երթևեկել: Համացանցն օգնում է տնային աշխատանքները կատարել, այն տեղեկությունների հսկայական շտեմարան է և հաճախ նույնիսկ դրանք ավելին են, քան պահանջվում է», ասում են երեխաները:
Ամփոփվեց ALL DIGITAL WEEK համաեվրոպական Թվային շաբաթը
Հայաստանում առաջին անգամ անցկացված Թվային շաբաթվա շրջանակներում հաղթող են ճանաչվել Կոտայքի մարզի Ֆանտանի միջնակարգ դպրոցի դասավանդող Գայանե Կոստանդյանը և Երևանի Լևոն Միրիջանյանի անվան հ 155 հիմնական դպրոցի դասավանդող՝ Արմինե Բենիամինյանը: Հայաստանում ALL DIGITAL Week համաեվրոպական Թվային շաբաթը անցել է «Ինտերնետ օգտատերերից՝ թվային քաղաքացիներ» խորագրի ներքո, ծրագիրը համակարգել է STEM Միությունը «Ապահով համացանց Հայաստան» ծրագրի հետ համագործակցությամբ: Եվրոպական 29 երկրներում անցկացվող նախաձեռնության շրջանակներում ավելի քան 70,000 մարդ մասնակցել է 1400 միջոցառման: Ավելին կարդալ... և դիտել...
Ապահով համացանցը Թվային շաբաթի կիզակետում
Հայաստանը առաջին անգամ միացավ ALL DIGITAL Week համաեվրոպական Թվային շաբաթին: Մարտի 25-ին մեկնարկած համաեվրոպական Թվային շաբաթը Հայաստանում անցնում է «Ինտերնետ օգտատերերից՝ թվային քաղաքացիներ» խորագրի ներքո: Հայաստանյան գրանցված առաջին միջոցառումը 1000-րդ համեվրոպական իրադարձությունն էր: Եվրոպական 29 երկրներում անցկացվող նախաձեռնության շրջանակներում ավելի քան 70,000 մարդ մասնակցել է 1400 միջոցառման: Հայաստանում ծրագիրը համակարգում է STEM Միությունը «Ապահով համացանց Հայաստան» ծրագրի հետ համագործակցությամբ: Այդ մասին ապրիլի 8-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում անցկացված ասուլիսին հայտնեց Թվանշային շաբաթվա շրջանակներում միջոցառումների համակարգող Նարինե Խաչատրյանը: Ավելին կարդալ... և դիտել տեսանյութը ...
Ամփոփվեց «Ապահով համացանց» թեմայով մրցույթը
ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ամփոփեց «Ապահով համացանց» շաբաթվա շրջանակում դպրոցականների և երիտասարդների շրջանում հայտարարված տեսանյութերի մրցույթը: «Անցած շաբաթ մեկնարկել է «Ապահով համացանց» միջոցառումների շարքը, որոնց նպատակն է դասախոսությունների միջոցով աշակերտներին սովորեցնել այն հմտությունները, որոնք թույլ կտան հրաժարվել և խուսափել անցանկալի բովանդակությունից և պաշտպանվել կիբերհարձակումներից: Կարծում եմ, որ այս կանոններին պետք է հետևել ողջ տարվա ընթացքում», նշեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
ԵԽ Մարդու իրավունքների ուղեցույցը Համացանցի օգտատերերի համար
Հայերենով լույս է տեսել Մարդու իրավունքների ուղեցույցը Համացանցի օգտատերերի համար: Ուղեցույցի հայերեն խմբագրությունը պատրաստվել է Ապահով համացանց ծրագրի կողմից: ԵԽ այս ուղեցույցը օգնելու է օգտատերերին հասկանալ իրենց առցանց իրավունքները: Ուղեցույցը հանրամատչելի լեզվով և ձևաչափով բացատրում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքները և դրանց կիրառումը Համացանցում: Մարդու իրավունքների Ուղեցույցը հասանելի է հետևյալ հղումով:
Մասնավոր կյանքի գաղտնիության միջազգային օրն է
Հունվարի 28-ը մասնավոր կյանքի գաղտնիության և անհատական տվյալների պաշտպանության միջազգային օրն է: Մասնավոր կյանքի գաղտնիությունը սեփական անձնական տեղեկությունների մատչելիության և օգտագործման վրա տարածվող վերահսկողությունն է: Հիշեք, որ Ձեր առցանց կյանքը պատկանում է ձեզ: Կայքերում գաղտնիության և անվտանգության կարգավորումները արեք այնպես, որ տեղեկություններ փոխանակելու տեսանկյունից դրանք հարմար լինեն ձեզ:
Պաշտպանեք ձեր հաշիվները. հայցեք պաշտպանություն, որն ավելի ուժեղ է, քան գաղտնաբառերը: Հաշիվների տրամադրողների մեծ մասն այժմ առաջարկում են ինքնության ստուգման լրացուցիչ ուղիներ (կենսաչափական, շարժական սարքին ուղարկվող միանվագ կոդ և այլն) նախքան տվյալ կայքում որևէ գործունեություն ծավալելը:
Մաքուր պահեք ձեր համակարգչային տեխնիկան: Արդիականացրեք անվտանգության ծրագրաշարը, ավտոմատացրեք ծրագրաշարի թարմացումները, պաշտպանեք բոլոր այն սարքերը, որոնք միանում են Համացանցին: Ձեր և Ձեր երեխաների մասնավոր կյանքը պաշտպանելու մասին խորհուրդները կարող եք կարդալ մեր կայքում:
Ստեղծիր, միացիր և եղիր պատասխանատու. ավելի լավ համացանցն սկսվում է քեզանից
Փետրվարի 6-ին՝ Ապահով Համացանցի միջազգային օրը, մեկնարկում է «Ապահով համացանց» վեցամսյա ծրագիրը, որի շրջանակներում մայրաքաղաքի և մարզերի դպրոցներում կանցկացվեն բաց դասեր համացանցի և թվային տեխնոլոգիաների ապահով և արդյունավետ օգտագործման վերաբերյալ: Ապահով համացանց ծրագրի առաքելությունն է՝ նպաստել համացանցի արդյունավետ և ապահով օգտագործմանը, ստեղծել կրթական բովանդակություն: Ծրագրի այս տարվա կարգախոսն է՝ «Ստեղծիր, միացիր և եղիր պատասխանատու. ավելի լավ համացանցն սկսվում է քեզանից»: Ծրագիրն իրականացնում են «ՍՏԵՄ կենտրոն» և «Ինտերնետ Հանրություն» կազմակերպությունները, UCOM և այլ ընկերությունների աջակցությամբ: Կոտայքի մարզի Ֆանտանի միջնակարգ դպրոցում փետրվարի 6-ին հավաքված շուրջ 200 դասավանդողներ, ծնողներ և համայնքի ներկայացուցիչներ մասնակցեցին բաց դաս միջոցառմանմը, որը կազմակերպեց ինֆորմատիկայի դասավանդող Գայանե Կոստանդյանը: Ավելին...
Մեր երազած Համացանցը. առցանց ուսուցման ձեռնարկ ուսուցիչների համար
Մեդիակրթության կենտրոնը Ապահով Համացանց ծրագրի և The Web We Want նախաձեռնության շրջանակներում պատրաստել է «Մեր երազած համացանցը. առցանց ուսուցման ձեռնարկ դասավանդողների համար» գիրքը։ «Մեր երազած համացանցը» INSAFE, European SchoolNet համաեվրոպական կազմակերպությունների համատեղ նախաձեռնությունն է, որին աջակցում է Եվրահանձնաժողովը:
Ձեռնարկը կօգնի երիտասարդներին լավագույնս օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաների և սոցիալական մեդիաների հնարավորությունները նոր առանցքային հմտություններ և կարողություններ զարգացնելու համար: Դասերի պլանները համապատասխանեցված են Եվրոպական կրթական չափորոշիչներին: Գիրքը կարող եք կարդալ և ներբեռնել այստեղ:
Դպրոցները ստանում են eSafetyLabel վարկանիշը
Եվրոպական eSafetyLabel վարկանիշը ուսուցման գործընթացի ենթակառուցվածքի, քաղաքականության և թվային միջոցների, ապահով և անվտանգ միջավայր ստեղծելու համար շնորհվել է՝
Վանաձորի Րաֆֆու անվան թ 19 հիմնական դպրոցին,
Վանաձորի Պուշկինի անվան թ 4 հիմնական դպրոցին,
Վանաձորի Վարուժանի անվան թ 16 հիմնական դպրոցին
Վանաձորի թ 18 հիմնական դպրոցին,
Կոտայքի մարզի Ֆանտանի միջնակարգ դպրոցին,
Արտաշատի թ 2 հիմնական դպրոցին,
Սարալանջի հիմնական դպրոցին և Երևանի թ 107 միջնակարգ դպրոցին: Հիշեցնենք, որ 2016 - 2017 թթ eSafetyLabel վարկանիշը շնորհվել է հետևյալ դպրոցներին՝
Երևանի Ջաբազյանի անվան թ 79 հիմնական դպրոց, Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թ 20 հիմնական դպրոց, Երևանի Ս. Զորյանի անվան թ 56 դպրոց, Երևանի Գ. Նարեկացու անվան թ 137 դպրոց,
Երևանի Ա. հովհաննիսյանի անվան թ 194 դպրոց, Երևանի Րաֆֆու անվան թ 36 դպրոց, Երևանի Աղայանի անվան թ 63 դպրոց,Երևանի Հայրապետյանի անվան թ 78 դպրոց:
Ամփոփվել են Ապահով Համացանց ծրագրի արդյունքները
Ամփոփվեցին Ապահով համացանցծրագրի առաջին փուլի արդյունքները, և ինֆորմատիկայի 23 դասավանդողներ ստացան մրցանակներ և հավաստագրեր: «Փոխվե՛նք. միավորվե՛նք հանուն ավելի լավ համացանցի» կարգախոսի ներքո երկրագնդի բոլոր մայրցամաքների ավելի քան 100 երկրներում նշվող Ապահով համացանցի օրվա ընթացքում նաև հայաստանյան օգտատերերին կոչ էր արվել միավորել ջանքերը՝ բոլորի, իսկ մասնավորապես՝ երեխաների ու երիտասարդների համար համացանցն առավել ապահով ու լավը դարձնելու նպատակով:
«Ապահով համացանց Հայաստան 2017» վեցամսյա ծրագրի առաջին փուլի շրջանակներում մայրաքաղաքի և մարզերի 200 դպրոցներում և քոլեջներում շուրջ 10 000 դպրոցականների ու ծնողների համար անցկացվեցին բաց դասեր համացանցի և թվային տեխնոլոգիաների ապահով օգտագործման վերաբերյալ: Հրապարակվեցին STOP. THINK. CONNECT.™ արշավի «ԿԱՆԳՆԵ՛Ք, ՄՏԱԾԵ՛Ք, ՄԻԱՑԵ՛Ք™ Զրույց երեխաների հետ առցանց լինելու մասին» գիրքը, Եվրոպական դպրոցական ցանցի, INSAFE-ի «Մեր երազած համացանցը. Ձեռնարկ երիտասարդների և պատանիների համար» և «Մեր երազած համացանցը. Ձեռնարկ դասավանդողների համար» գրքերը: Կարդալ ավելին, դիիտել տեսանյութը23 դասավանդող հաղթող են ճանաչվել Ապահով Համացանց ծրագրի մրցույթում
Ամփոփվեցին Ապահով Համացանց ծրագրի շրջանակներում հայտարարված լավագույն բաց դասի և ծնողական ժողովի մրցույթի արդյունքները: Կարդալ ավելին, դիտել տեսանյութը: «Լավագույն տնօրեն» անվանակարգում հաղթող են ճանաչվել`Սյունիքի մարզի Եղեգի միջնակարգ դպրոցի տնօրեն՝ Մերի Գանդալյանը, Երևանի Սպանդարյանի անվան հ 24 հիմնական դպրոցի տնօրեն՝ Նաիրա Ավետիսյանը,
Երևանի Ջ.Կիրակոսյանի անվան հ20 դպրոցի տնօրեն՝ Անահիտ Խոսրովյանը:
Միավորվենք հանուն ավելի լավ Համացանցի
Արդեն 9 տարի շարունակ անցկացվող Ապահով Համացանց ծրագրի առաքելությունն է նպաստել համացանցի եւ այլ տեղեկատվական տեխնոլոգիաների ապահով եւ արդյունավետ օգտագործմանը, մարդկանց ուշադրությունը հրավիրել վիրտուալ ցանցերում առաջացող հնարավոր ռիսկերի հանդեպ: Ծրագրի նպատակն է տրամադրել երեխաներին եւ ծնողներին, սովորողներին եւ դասավանդողներին անհրաժեշտ տեղեկություններ եւ ուսումնական նյութեր, որոնք կօգնեն նրանց ապահով եւ արդյունավետ օգտագործել նոր տեխնոլոգիաները ուսման մեջ եւ առօրյա կյանքում:
«Ապահով Համացանց Հայաստան» ծրագրի շրջանակներում ամեն տարի մայրաքաղաքի եւ մարզերի դպրոցները անցկացնում են բաց դասեր եւ ծնողական ժողովներ, որոնց ընթացքում քննարկվում են համացանցի եւ թվային տեխնոլոգիաների ապահով և անվտանգ օգտագործման խնդրները, տրամադրվում են ուսումնական նյութեր: Մասնակիցները ստանում են համապատասխան գիտելիքներ, թե ինչպես լավագույնս օգտագործել համացանցի ռեսուրսները կրթական նպատակներով, անվտանգ եւ արդյունավետ: Ապահով համացանց ծրագրի մասին ավելին՝ Better Internet for Kids պորտալում:
ԿԱՆԳՆԵ՛Ք, ՄՏԱԾԵ՛Ք, ՄԻԱՑԵ՛Ք. Զրույց երեխաների հետ առցանց լինելու մասին
ԿԱՆԳՆԵ՛Ք, ՄՏԱԾԵ՛Ք, ՄԻԱՑԵ՛Ք™, STOP. THINK. CONNECT.™ տեղեկատվական արշավի նպատակն է ընդլայնել կիբեռվտանգների մասին հանրային իրազեկվածությունը և ուղղորդել հասարակությունը դեպի առավել ապահով և անվտանգ Համացանցի օգտագործում: Համացանցն առաջարկում է բազում հնարավորություններ: Ամեն տարիքի մարդիք կարողանում են տեսանյութեր տեղադրել շարժական սարքերից, ձևավորել անձնական էջեր Համացանցում, շարժական սարքերից ուղարկել տեքստային հաղորդագություններ, առցանց ավատարների տեսքով կապ հաստատել առցանց այն ընկերների հետ, ում կանոնավոր կերպով չեն տեսնում, լուսանկարներ ուղարկել ընկերներին, հեռարձակել իրենց արածը հարյուրավոր մարդկանց: Շփման և հաղորդակցության այս եղանակները կարող են մեծ բավականություն պատճառել, սակայն դրանք նաև կապված են որոշակի ռիսկերի հետ: Կարդացեք ավելին ԿԱՆԳՆԵՔ, ՄՏԱԾԵՔ, ՄԻԱՑԵՔ. Զրույց երեխաների հետ առցանց լինելու մասին գրքում:
Մեկնարկել են Ապահով Համացանցին նվիրված բաց դասերը
Գայանե Սամվելյան, Երևանի Ա.Դ.Սախարովի անվան 69 դպրոց | Ալինա Հակոբյան, Արարատի մարզի Գոռավանի միջնակարգ դպրոց | Կարինե Սամվելյան, Երևանի Սախարովի անվան N 69 հիմնկան դպրոց |
---|---|---|
Անահիտ Աղագուլյան, Կապանի N5 հիմնական դպրոց | Հերմինե Պողոսյան, Լիլիթ Դավթյան, Սյունիքի մարզ, Կապանի Հունան Ավետիսյանի անվան N 9 ավագ դպրոց | Հասմիկ Գասպարյան, Գյումրու N 27 միջնակարգ դպրոց |
Գայանե Կոստանդյան, Կոտայքի մարզ, Ֆանտանի միջնակարգ դպրոց | Գայանե Կոստանդյան, Կոտայքի մարզ, Ֆանտանի միջնակարգ դպրոց | Գայանե Կոստանդյան, Կոտայքի մարզ, Ֆանտանի միջնակարգ դպրոց |
Նաիրա Անդրեասյան, Արարատի մարզի Արարատ գյուղի N 2 միջնակարգ դպրոց | Գոհար Աբրահամյան, Երևանի Մ.Գալշոյանի անվան N.148 ավագ դպրոց | Գոհար Աբրահամյան, Երևանի Մ.Գալշոյանի անվան N.148 ավագ դպրոց |
Ալվարդ Խաչատրյան, Եղեգի միջնակարգ դպրոց, Կապան | Ալվարդ Խաչատրյան, Եղեգի միջնակարգ դպրոց, Կապան | Ա.Սաղումյան, Վանաձորի Սաղումյանի անվան N 17 դպրոց |
Մարինե Խաչատրյան, Հարյուր յոթ միջնակարգ դպրոց | Թերեզա Դավթյան, Օձունի N 2 միջնակարգ դպրոց | Անահիտ Գալֆայան, Երևանի N 78 հիմնական դպրոց |
---|
Սիլվա Ամրազյան, Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ, Հ. Թումանյանի անվան N3 հիմնական դպրոց | Լիլիթ Ղազարյան, Վանաձորի Դանիել Վարուժանի անվան N 16 հիմնական դպրոց | Լիլիթ Ղազարյան, Վանաձորի Դանիել Վարուժանի անվան N 16 հիմնական դպրոց |
---|---|---|
Տաթևիկ Խաչատրյան, Վանաձորի Պ. Տիչինայի անվան N 20 հիմնական. դպրոց | Էվելինա Բաղդասարյան, Կոտայքի մարզ, Լեռնանիստի միջնակարգ դպրոց | Մարիա Լիսիցինա, Օհանյան կրթահամալիր |
Նունե Երանոսյան, Երևանի N 17 հիմնական դպրոց | Անուշ Ավետիսյան, Հրազդանի N 10 ավագ դպրոց | Ալվարդ Սարոյան, Երևանի N 100 հիմնական դպրոց |
---|
Անի Մկրտչյան, Ինտերնետ հանրություն ՀԿ | Մելինե Աբրահամյան, Վանաձորի Սայաթ-Նովայի անվան N 10 ավագ դպրոց |
---|
Արմինե Բենիամինյան, Երևանի N 155 հիմնական դպրոց | Արմինե Բենիամինյան, Երևանի N 155 հիմնական դպրոց | Արմինե Բենիամինյան, Երևանի N 155 հիմնական դպրոց |
---|
Արմինե Ավետիսյան, Գյումրու N 11 հիմնական դպրոց |
Ստեփանավանի N 2 դպրոց | Շահմուրադյանի անվան N.85 դպրոց |
---|
Հրանտ Դինքի անվան դպրոց | Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան N 20 հիմնական դպրոց | Երևանի N 147 հիմնական դպրոց |
---|
Տաթևիկ Ավետիսյան, Սպանդարյանի անվան N 24 դպրոց | Աշտարակի թիվ 2 դպրոց | Ելենա Պողոսյան, Արարատi մարզի Մասիսի N5 ավագ դպրոց |
---|
Լիլիթ Գիշյան, Նոյեմբերյանի ավագ դպրոց | Լիլիթ Գիշյան, Նոյեմբերյանի ավագ դպրոց | Մարինե Հարությունյան, Նար-Դոսի անվան N 14 դպրոց |
---|
Լավագույն բաց դասի և ծնողական ժողովի մրցույթ
«Մեդիակրթության կենտրոն» և «Ինտերնետ hանրություն» հասարակական կազմակերպությունները Ապահով Համացանց ծրագրի շրջանակներում հայտարարում են լավագույն բաց դասի և ծնողական ժողովի մրցույթ: «Ապահով Համացանց 2017» ծրագրին աջակցում է !UCOM ընկերությունը: Մրցույթի տեղեկատվական աջակցությունն ապահովում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը` Հայկական կրթական միջավայր պորտալում: Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում համացանցի արդյունավետ օգտագործմանը և ստեղծել հիմքեր կրթական էլեկտրոնային բովանդակության զարգացման համար: Ավելին
- «Ապահով համացանց» բաց դասի պլան http://bit.ly/2mZQqk6,
- «Ապահով համացանց» ծնողական ժողովի պլան http://bit.ly/2nbT0mx
Լույս է տեսել «Մեր երազած Համացանցը» գիրքը
Մեդիակրթության կենտրոնը Ապահով Համացանց ծրագրի և The Web We Want նախաձեռնության շրջանակներում պատրաստել է «Մեր երազած համացանցը. Ձեռնարկ երիտասարդների և պատանիների համար» գիրքը։ Թվային դարաշրջանում սոցիալական շփումներն ու առցանց գործունեությունը նույնքան կարեւոր են երիտասարդների համար, որքան իրենց կյանքը ֆիզիկական աշխարհում: Գիրքը օգնում է ուսումնասիրել Համացանցում մեր իրավունքներն ու պարտականությունները եւ ձևավորել պատասխանատու վարքագիծ: «Մեր երազած համացանցը» INSAFE/INHOPE, European SchooolNet համաեվրոպական կազմակերպությունների համատեղ նախաձեռնությունն է, որին աջակցում է Եվրահանձնաժողովը:
Ձեռնարկը կօգնի երիտասարդներին լավագույնս օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաների և սոցիալական մեդիաների հնարավորությունները նոր առանցքային հմտություններ և կարողություններ զարգացնելու համար: Դասերի պլանները համապատասխանեցված են Եվրոպական կրթական չափորոշիչներին: Գիրքը կարող եք կարդալ և ներբեռնել այստեղ:
Հրատարկվել է «Գոյատևել թվային աշխարհում» գիրքը
Հայաստանում «Կասպերսկի Լաբորատորիան» Մեդիակրթության կենտրոնին տրամադրել է «Գոյատևել թվային աշխարհում» գիրքը։ Կոմիքսների ձևաչափով ստեղծված գրքում, պարզ և հանրամատչելի նկարագրված են վիրտուալ աշխարհում առկա բարդ տեխնիկական և սոցիալական խնդիրներն ու ռիսկերը: Անհատական համակարգիչը և շարժական սարքերը գիտելիքը մատչելի դարձրեցին մարդկանց համար, մարդկանց առօրյա գործունեությունը դարձել է դյուրին նոր տեղնոլոգիաների շնորհիվ: Բայց շատ արագ պարզվեց, որ մեդալն ունի հակառակ երեսը՝ եղան անձնական ինֆորմացիայի գողության դեպքեր, թվային վնասատու ծրագրերը «սովորեցին» վնաս հասցնել, իսկ տարբեր հանցագործներ սկսեցին Համացանցը օգտագործել որպես սեփական խաղահրապարակ: Հետևելով գրքի խորհուրդներին՝ դուք և ձեր համակարգիչը ավելի պաշտպանված կլինեք խաբեբաների և կիբերհանցագործների ոտնձգություններից: Գիրքը հայերեն հրատարակել է «Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունը «Կասպերսկի Լաբորատորիայի» պատվերով : Գիրքը կարող եք կարդալ և ներբեռնել այստեղ10 հաճախ տրվող հարցեր անձնական տվյալների պաշտպանության մասին
Արդյո՞ք լուսանկարը համարվում է մարդու անձնական տվյալ:Ովքե՞ր են պարտավոր ներկայացնել ծանուցումներ անձնական տվյալների մշակման մասին: Ի՞նչ պարբերականությամբ պետք է ներկայացվեն տվյալներ մշակելու մասին ծանուցումները: Ո՞րն է համարվում անձնական տվյալների մշակում: Ո՞ր դեպքում է թույլատրվում մարդու անձնական տվյալների փոխանցումն այլ երկիր: Մինչև երեխայի` չափահասության տարիքը լրանալը, ո՞վ է իրականացնում երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքը: Այս և այլ հարցերի պատասխանները կարելի է գտնել ՀՀ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ուղեցույցույցում: ԱվելինՈւղեցույց. Ինչպե՞ս անձնական տվյալներն ավելի պաշտպանված դարձնել Google-ում և YouTube-ում
Աշխարհի ամենամեծ և հայտնի ինտերնետային ընկերությունը` Google-ն իրականացնում է օգտատերերի տվյալների հավաքագրում` այդ տվյալներն օգտագործելով գովազդների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Ընկերությունն, օրինակ, հետևում է, թե ինչ կայքեր են այցելել մարդիկ։ 2016 թվականի հոկտեմբերին Google ընկերությունը որոշակի փոփոխություններ կատարեց տվյալներ մշակելու քաղաքականության մեջ, սակայն, այդ մասին առանձնապես չի բարձրաձայնվում։ Այժմ ընկերությունը կարող է օգտատիրոջ մասին ամբողջական տեղեկատվություն ստանալ` ոչ միայն հիմնվելով այն բանի վրա, թե ինչ տեսանյութեր է դիտել մարդը, ինչ էլեկտրոնային նամակներ է գրել, ինչ է փնտրել համացանցում, այլ նաև` ըստ կայքերի այցելությունների պատմության։ Եւ այս ամենը կցվում է օգտատիրոջ անվանը։ ՀՀ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հրապարակել է Ուղեցույց, որը գործնական քայլերի միջոցով կօգնի Ձեզ «արգելել» Google-ին հավաքել Ձեր մասին տեղեկություններ ամբողջությամբ կամ մասնակի։ Ավելին
Հունվարի 28` Մասնավոր կյանքի գաղտնիության և անհատական տվյալների պաշտպանության միջազգային օրն է
Հունվարի 28. Հունվարի 28-ը մասնավոր կյանքի գաղտնիության և անհատական տվյալների պաշտպանության միջազգային օրն է: Մասնավոր կյանքի գաղտնիությունը սեփական անձնական տեղեկությունների մատչելիության և օգտագործման վրա տարածվող վերահսկողությունն է: Հիշեք, որ Ձեր առցանց կյանքը պատկանում է ձեզ: Կայքերում գաղտնիության և անվտանգության կարգավորումները արեք այնպես, որ տեղեկություններ փոխանակելու տեսանկյունից դրանք հարմար լինեն ձեզ:
Պաշտպանեք ձեր հաշիվները. հայցեք պաշտպանություն, որն ավելի ուժեղ է, քան գաղտնաբառերը: Հաշիվների տրամադրողների մեծ մասն այժմ առաջարկում են ինքնության ստուգման լրացուցիչ ուղիներ (կենսաչափական, շարժական սարքին ուղարկվող միանվագ կոդ և այլն) նախքան տվյալ կայքում որևէ գործունեություն ծավալելը:
Մաքուր պահեք ձեր համակարգչային տեխնիկան: Արդիականացրեք անվտանգության ծրագրաշարը, ավտոմատացրեք ծրագրաշարի թարմացումները, պաշտպանեք բոլոր այն սարքերը, որոնք միանում են Համացանցին:
Ձեր և Ձեր երեխաների մասնավոր կյանքը պաշտպանելու մասին խորհուրդները կարող եք կարդալ մեր կայքում:
ԿԱՆԳՆԵ՛Ք, ՄՏԱԾԵ՛Ք, ՄԻԱՑԵ՛Ք. անվտանգ համացանցի ուղերձները հայերեն լեզվով
ԿԱՆԳՆԵ՛Ք, ՄՏԱԾԵ՛Ք, ՄԻԱՑԵ՛Ք™, STOP. THINK. CONNECT.™ տեղեկատվական արշավի նպատակն է ընդլայնել կիբեռվտանգների մասին հանրային իրազեկվածությունը և ուղղորդել հասարակությունը դեպի առավելապահով և անվտանգ Համացանցի օգտագործում: Տեղեկատվական արշավի գլխավոր նպատակն է օգնել հասկանալ օրեցօր տարածվող կիբեռվտանգները և զինել ձեզ, ձեր ընտանիքը և համայնքը համապատասխան պաշտպանական միջոցներով: Տեղեկատվական թերթիկներին և խորհուրդներին կարող եք ծանոթանալ այստեղ: