«STEM Discovery Campaign 2023» համաեվրոպական մրցույթին մասնակցելու կարգ
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է «Բաց ԴՊՐՈՑ» և/կամ «Բնության վրա հիմնված լուծումներ» ուսումնական սցենարների բնօրինակները և օժանդակ նյութերը ներկայացնել անգլերեն:
Հայտերը ներկայացնելու համար մասնակիցները պետք է կատարեն հետևյալ քայլերը.
Քայլ 1. Գրանցվեք Scientix հարթակում:
Մրցույթին մասնակցելու համար մասնակիցները պետք է գրանցվեն Scientix պորտալում այստեղ։
Եթե րդեն ունեք Scientix հաշիվ, կարող եք օգտագործել այն հաջորդ քայլերը կատարելու համար:
Քայլ 2. Ամրագրեք ձեր ներկայությունը քարտեզի վրա
Ամրագրեք ձեր սցենարը 2023 STEM Discovery Campaign քարտեզում՝ լրացնելով տեղեկություններ ձեր նախագծի մասին Scientix հարթակ-ում, կամ STEM Discovery Campaign բջջային հավելվածում:
ա. Scientix հարթակ-ում. Նախ մուտք գործեք ձեր մուտքանունով. գնացեք «Իմ գործողությունները» (“My Activities”) STEM արշավի STEM Discovery campaign page էջում, ընտրեք «Submit activity» և լրացրեք ներկայացման առցանց ձևը:
Կամ
բ. Բջջային հավելվածի միջոցով. Ներբեռնեք STEM Discovery Campaign Mobile հավելվածը Google Play-ից; մտեք ձեր մուտքանունով; ընտրեք «Submit» կոճակը; և լրացրեք առցանց ձևը:
Ձևը լրացնելիս ընտրեք կատեգորիա՝ «Բաց դպրոցի ուսուցման սցենարի ստեղծում- «Creation of learning scenario on open schooling» կամ «Creation of learning scenario on Nature-Based Solutions»:
Եթե ամեն ինչ ճիշտ եք գրանցել, կստանաք մուտքի նույնականացման ID (եռանիշ թիվ) և կտեսնեք Ձեր նախագիծը քարտեզի վրա: Ձևը լրացնելուց հետո ձեր նախագիծը/սցենարը կհայտնվի the 2023 STEM Discovery Campaign map քարտեզի վրա: Նույնականացման ID-ն հիշեք՝ հաջորդ քայլի՝ մրցույթի հայտադիմումի մեջ ներառելու համար:
Քայլ 3. Ներկայացրեք ձեր ուսուցման սցենարը
Լրացրեք «STEM Discovery Campaign Competition Submission Form» հայտադիմումը: Մրցույթի ներկայացման հայտադիմումի մեջ ավելացրեք ձեր սցենարի հղումը (համոզվեք, որ հղումը գործում է և ձեր սցենարը հասանելի է) , և լրացրեք հայտադիմումի բոլոր դաշտերը:
Քայլ 4. Տեղեկացրեք ձեր մասին
Տեղեկացրեք ձեր մասնակցության մասին և կիսվեք ձեր փորձով սոցիալական ցանցերում՝ օգտագործելով #SDC23 հեշթեգը: Հարցերի և քննարկումների համար միացեք՝ «Բաց ԴՊՐՈՑ» և «Հայտնագործիր STEM-ը» ֆեյսբուքյան խմբերին:
Սահմանափակումներ
Յուրաքանչյուր մասնակից կամ մասնակիցների խումբ կարող է ներկայացնել առավեկագույնը 3 սցենար:
Միևնույն գրառումը մեկ անգամ ներկայացրեք:
Նշված էլփոստի հասցեն կարող է օգտագործվել միայն մեկ անձի կողմից:
Ընտրված ուսուցիչների ինքնության հետ կապված ցանկացած վեճլուծվում է կազմակերպիչների հայեցողությամբ: