Safe. am Ապահով Համացանց Safer Internet

ԱՊԱՀՈՎ ՀԱՄԱՑԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆ

«Ապահով Համացանց Հայաստան» ծրագրով  Հայաստանը միանում է  Եվրահամայնքի անդամ այն երկրներին, որոնք իրենց կարողություններն ու հմտություները միավորել են հանուն  համացանցի ապահով ու անվտանգ  օգտագործման:

Մեր առաքելությունն է նպաստել համացանցի եւ այլ տեղեկատվական տեխնոլոգիաների ապահով  եւ արդյունավետ օգտագործմանը,  մարդկանց ուշադրությունը հրավիրել համացանցի ապահով օգտագործման հարցերի հանդեպ, պայքարելու ապօրինի, վնասակար  եւ ոչ պատշաճ  բովանդակության դեմ, պաշտպանվելու  վիրտուալ ցանցերում   առաջացող հնարավոր ռիսկերից:

Մեր նպատակն է տրամադրել երեխաներին եւ ծնողներին, սովորողներին եւ դասավանդողներին  անհրաժեշտ տեղեկություններ եւ ուսումնական նյութեր, որոնք կօգնեն նրանց ապահով եւ արդյունավետ օգտագործել նոր տեխնոլոգիաները ուսման մեջ եւ առօրյա կյանքում:

Հայաստանը միացել է Ապահով Համացանց INSAFE համաեվրոպական նախաձեռնությանը 2009 թ-ից, իսկ 2016 թ-ից ԿԱՆԳՆԵ՛Ք, ՄՏԱԾԵ՛Ք, ՄԻԱՑԵ՛Ք™
կամ STOP. THINK. CONNECT. կիբեռանվտանգության իրազեկման գլոբալ քարոզարշավին:

Safe.Am- ում տեղադրված են Համացանցային գրագիտության ոլորտում առկա  հայալեզու ռեսուրսները:

- Տարածել է ոլորտին առնչվողգրքեր, օժանդակ ձեռնարկներ ու տեսանյութեր 
- Անցկացվել են տեղեկատվական քարոզարշավներ
- Աջակցել է համաեվրոպական քարոզարշավներին 
- Ստեղծել է ավելի քան 3000 կրթական հղում պարոնակող շտեմարան, որտեղ չկա վնասակար, ոչ պատշաճ և կոմերցիոն բովանդակություն, սովորողների, ծնողների և դասավանդողների համար:


-Ավելի քան 150 հայկակյան դպրոցներ միացել են համաեվրոպական eSafety Label դպրոցական համացանցային ապահով միջավայրի ստեղծման նախաձեռնությանը:

«Ապահով Համացանց Հայաստան» ծրագրի շրջանակներում ստեղծվել և հայացվել են հետևյալ ռեսուրսները`

  • Եվրոպայի խորհրդի Համացանցային գրագիտության ձեռնարկը http://safe.am/ilh/ilh.html
  • INSAFE Ինչպես լինել ապահով եւ անվտանգ համացանցում. Ուղեցույց ուսուցիչների համար
  • INSAFE Ինչպես լինել ապահով եւ անվտանգ համացանցում. Ուղեցույց ծնողների համար
  • INSAFE Ապահով եւ անվտանգ համացանցի դպրոցական ձեռնարկը
  • INSAFE Ապահով եւ անվտանգ համացանցի ընտանեկան ձեռնարկը
  • Մեր երազած համացանցը. Ձեռնարկ մանկավարժների և ուսուցիչների համար  
  • Մեր երազած համացանցը. Ձեռնարկ երիտասարդների և պատանիների համար
  • Կանգնեք, Մտածեք, Միացեք. STOP. THINK. CONNECT.™ Ապահով համացանցի իրազեկման գլոբալ քարոզարշավի նյութերի հավաքածուն
  • Կանգնեք, Մտածեք, Միացեք. STOP. THINK. CONNECT.™ Զրույց երեխաների հետ Առցանց Լինելու մասին՝ ձեռնարկ
  • Հաջորդ Քայլը. eNACSO «Դեպի ավելի լավ ու անվտանգ համացանցային միջավայր յուրաքանչյուր երեխայի համար»
  • «Համացանցի Կառավարում» գիրքը, 5րդ հրատարակություն http://safe.am/book/IG_Book_Armenian_5th_Edition.pdf
  • «Համացանցի Կառավարում» գիրքը, 4րդ հրատարակություն http://safe.am/book/IG_2012_Armenian_Jovan_Kurbalija.pdf
  • Եվրոպայի խորհրդի Ինտերնետ օգտատերերի մարդու իրավունքների ձեռնարկը https://rm.coe.int/translation-cm-rec-2014-6e-armenian/16807c0e26

 

Մեր մասին | Կապ | Տեսասրահ| Մեր մասին ©Media Education Center

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources