Safe. am Ապահով Համացանց Safer Internet

Ապահով համացանցը թվային շաբաթի կիզակետում

Ապրիլի 08, 2019. Հայաստանը առաջին անգամ միացավ ALL DIGITAL Week համաեվրոպական  Թվային շաբաթին:  Մարտի 25-ին մեկնարկած  համաեվրոպական Թվային շաբաթը Հայաստանում անցնում է «Ինտերնետ օգտատերերից՝ թվային քաղաքացիներ» խորագրի ներքո: Հայաստանյան գրանցված առաջին միջոցառումը 1000-րդ համեվրոպական իրադարձությունն էր:  Եվրոպական 29 երկրներում  անցկացվող նախաձեռնության շրջանակներում   ավելի քան 70,000 մարդ մասնակցել  է  1400 միջոցառման:  Հայաստանում ծրագիրը համակարգում է STEM Միությունը «Ապահով համացանց Հայաստան» ծրագրի հետ համագործակցությամբ: Այդ մասին ապրիլի 8-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում անցկացված ասուլիսին հայտնեց Թվանշային շաբաթվա շրջանակներում միջոցառումների համակարգող Նարինե Խաչատրյանը: Դիտել տեսանյութը այստեղ ...

Երևանի և մարզերի դպրոցներում կազմակերպված միջոցառումների  նպատակն է՝ նպաստել Համացանցի արդյունավետ և ապահով օգտագործմանը,  զարգացնել սովորողների  մեդիա - կարողությունները:

Միջոցառումները անցկացվել են Երևան,  Ալավերդի, Աշտարակ, Չարենցավան, Վանաձոր քաղաքներում, ինչպես նաև Կոտայքի մարզի Ֆանտան գյուղում:  Միջոցառումները կազմակերպել են ինֆորմատիկայի և բնագիտա-մաթեմատիկական առարկաներ դասավանդող ուսուցիչները:

Քննարկումները և դասընթացների  թեմաներն են՝  
-Ապահով և անվտանգ Համացանցը խաղերի միջոցով,
-Ծրագրավորում և Խելացի համացանց,
-Սոցիալական մեդիագրագիտություն,
-Շարժական սարքեր և երեխաների անվտանգություն,
-Դրական բովանդակության ստեղծում և դրական թվային հետք,
-Համացանցի դերը  դեռահասների կյանքում,
-Արդյո՞ք մենք մուտք ենք գործում թվային քարե դար:

Ասուլիսի մասնակիցները նշեցին, որ ՏՀՏ-ները կրթական հզոր միջոց են, որոնք սակայն ճիշտ և նպատակային օգտագրծման կարիք ունեն: Ինչպես նշեց Ապահով համացանց ծրագրի համակարգող Նարինե Խաչատրյանը, ամփոփելով միջազգային փորձը այս ոլորտում կարելի է եզրակացնել, որ տեղեկատվական տեխնոլոգիաներն ակտիվորեն օգտագործող երեխաները, ավելի հեշտությամբ են կարողանում հաղթահարել համացանցում առաջացող տարաբնույթ և բազմաթիվ ռիսկերը ու դիմակայել դրանց հնարավոր բացասական ազդեցությանը :

Ռիսկերի թվում մասնակիցները   նշեցին անչափահասների համար վնասակար կամ անցանկալի բովանդակությունը, նյութերը և այդ նյութերի շուրջ հաղորդակցությունը; բռնության, ատելության խրախուսումը կամ քարոզումը, անձնական տվյալների և անձնական կյանքի գաղտնիության չարաշահումը, կիբերհետապնդումները և այլն:

Մասնավորապես, Համացանցն ունակ է երեխաների համար մատչելի դարձնել տարիքին անհամապատասխան նյութեր, գովազդներ, ապրանքներ և ծառայություններ:  Երեխաները կարող են ենթարկվել խարդախության, ինքնության հափշտակության, խաբեության և նմանատիպ այլ վտանգների:

Համացանցի միջոցով երեխաները կարող են ենթարկվել հետապնդումների, կամ ոտնձգությունների այլ մարդկանց կողմից: Համացանցում երեխաներին հասու են համայնքներ, որտեղ առհասարակ հետապնդումները, բռնությունը, ատելության խոսքը խրախուսվում են:

Համացանցն ունակ է միջնորդելու և խրախուսելու երեխաներին  հանրային տիրույթում տեղադրել իրենց մասին տեղեկություններ կամ նկարներ, տեսանյութեր կամ տեքստեր, որոնք կարող են խաթարել նրանց անձնական անվտանգությունը կամ ապագա մասնագիտական հնարավորությունները:

Համացանցն ունակ է հասու դարձնել խաղեր կամ ստեղծելու այլընտրանքային միջավայրեր, որոնք խրախուսում են կախվածություն դրսևորող վարքագիծ, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ առողջության և/կամ սոցիալական հմտությունների վրա:

Ինչպես նշեց STEM կրթական կենտրոնի տնօրեն Հայկազ Բաղյանը,  իրազեկվածության բարձրացմանն և կարողությունների զարգացմանն ուղված միջոցառումները, ինչպես նաև հայալեզու ստեղծագործական և կրթական բովանդակության ձևավորումը Համացանցում կարող է մեծապես նվազեցնել ռիսկերի ազդեցությունը և խթանել երեխաների և մեծահասակների դրական գործունեությունը Համացանցում: 

Համացանցի ապահով և պատասխանատու օգտագործման վերաբերյալ սեմինարների անցկացման համար անհրաժեշտ  տեսանյութերը, խաղերը, ձեռնարկները  և բազմաթիվ այլ մեդիա պաշարները տեղադրված են http://safe.am կայքում՝

Եվրոպայի խորհրդի Համացանցային գրագիտության ձեռնարկը 
INSAFE էլեկտրոնային ապահովության հավաքածուն 
INSAFE Ընտանեկան ապահովության ձեռնարկը
INSAFE Ծնողական ուղեցույցը 
Մեր երազած համացանցը. Ձեռնարկ մանկավարժների և ուսուցիչների համար  
Մեր երազած համացանցը. Ձեռնարկ երիտասարդների և պատանիների համար
Կանգնեք, Մտածեք, Միացեք. Ապահով համացանցի իրազեկման գլոբալ քարոզարշավի նյութերի հավաքածուն 
Եվրոպայի խորհրդի Ինտերնետ օգտատերերի մարդու իրավունքների ձեռնարկը 
Ապահով համացանց թեմայով դասապլանների պաշար
Ապահով համացանց թեմայով տեսանյութերի պաշար

3- 6- 9-12: Հպատակեցնել էկրաններն ու մեծանալ կամ ինչպես ճիշտ մեծանալ էկրաններով լի աշխարհում՝  12+   9 -12   6 - 9    3 - 6    0 - 3:

Մեր մասին | Կապ | Տեսասրահ| Մեր մասին ©Media Education Center

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources