Safe. am Ապահով Համացանց Safer Internet

«European Schoolnet Academy» հեռավար դասընթացին ուսուցիչների մասնկացելու ծրագիր

ՀՀ ԿԳՄՍՆ Կրթության զարգացման և նորարությունների ազգային կենտրոն (ԿԶՆԱԿ) հիմնադրամը և STEM Միությունը «Ապահով Համացանց Հայաստան» ծրագրի շրջանակներում կազմակերպում  են «European Schoolnet Academy» հարթակում իրականացվող հեռավար դասընթացին ուսուցիչների մասնակցելու ծրագիր։

Մենք ավելի ու ավելի ենք գիտակցում բնապահպանական խնդիրները և դրա ազդեցությունը մեր հասարակությունների և առօրյա կյանքի վրա: Ուսուցիչները փորձում են ձևավորել տեղեկացված և ակտիվ սովորողներ, ովքեր կգործեն  և կստեղծեն բնությանը ներդաշնակ, ոչ թե   նրանից անջատ։ Այնուամենայնիվ, բնության վրա հիմնված լուծումների (ԲՀԼ) կրթությունը հիմնականում մնում է չուսումնասիրված, քանի դեռ ԲՀԼ-ի շուրջ նորարարական ծրագրերն ու ռեսուրսները ներկայումս բացակայում են երեխաների և ընտանիքների համար ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրերում:

Այս դասընթացը նպատակ ունի լրացնել այդ բացը` ուսումնասիրելով դասի ընթացքում շրջակա միջավայրի վրա հիմնված լուծումների ներդրումը`ուսուցման պատրաստի սցենարների միջոցով: Այս դասընթացում ներկայացված ուսուցման սցենարները խթանում են քննադատական մտածողությունը, համագործակցությունը և նախագծերի վրա հիմնված ուսուցումը , կարող են հեշտությամբ հարմարեցվել մի շարք առարկաների ուսուցման համար: Ավելին՝ ուսումնական սցենարները ներառում են առցանց իրականացման առաջարկներ:

Միանալով այս դասընթացին՝ ուսուցիչները կարող են ներկայացնել ԲՀԼ-ի նման նախաձեռնություններ իրենց դպրոցական համայնքներին: Ավելին՝ նրանք կարող են քննարկումներ նախաձեռնել ռիսկերի նվազեցման և ճգնաժամի  դիմակայունության բարձրացման վերաբերյալ, ինչի արդյունքում սովորողներին և նրանց ընտանիքներին կտեղեկացնեն հասարակության համար NBS ծրագրի արդյունավետության մասին:

Դուք կարող եք հետևել դասընթացին: Այն կտեղակայվի հեռավար ուսումնական հարթակում: Ծրագիրը բաղկացած է 4 մոդուլից, յուրաքանչյուր մոդուլի սկիզբը   կբացվի  շաբաթվա սկզբին, սակայն կան մի քանի վերջնաժամկետներ (deadlines), որոնց պետք է ուշադրություն դարձնեք (դրանք են՝ վիկտորինաների պատասխանները և/կամ  աշխատանքների փոխադարձ գնահատումը):

Ուսուցման նպատակները՝

·     Իմանալ, թե որոնք են բնության վրա հիմնված լուծումները:

·     Ծանոթանալ մի շարք ռեսուրսների, գործիքների և ռազմավարությունների՝ ԲՀԼ-ին ձեր դպրոցական համայնքում ինտեգրելու համար:

·     Բացահայտել ԲՀԼ ուսուցման սցենարները, որոնք ստեղծվել են 5 երկրների 15 ուսուցիչների կողմից:

·     Մտածել ձեր մասնագիտական պրակտիկայի մասին և համագործակցել ուսուցիչների հետ ամբողջ Եվրոպայից:

·     Ստեղծել ձեր ԲՀԼ ուսուցման սցենարը և վերանայել դասընթացի գործընկերների աշխատանքները: 

Մոդուլներ

Մոդուլ 1. Որո՞նք են բնության վրա հիմնված լուծումները: Սկսվում է 13/02/2023-ին

Մոդուլ 2. Մանկավարժություններ, որոնք աջակցում են ԲՀԼ-ի իրականացմանը ձեր դասարաններում և ակտիվ երիտասարդության ձևավորմանը, սկսվում է 20/02/2023 թ.

Մոդուլ 3. Ձեր դասարանում ԲՀԼ տեղայնացումը որպես իրական աշխարհի խնդիրներին պատասխան, սկսվում է 27/02/2021թ.

Մոդուլ 4. Ներկայացրե՛ք Ձեր ԲՀԼ ուսուցման սցենարը, սկսվում է 06/03/2023 թ

Հավաստագրում

Դասընթացի վկայական ստանալու համար  մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց NBS ուսուցման սցենարը, ուսումնասիրեն և գնահատեն իրենց գործընկերների ուսուցման երեք սցենարները:

Բոլոր գործողություններն ավարտելու վերջնաժամկետն է 2023 թվականի մարտի 22-ը, 23:59 : Վիկտորինային մասնակցությունը կկազմի վերջնական գնահատականի 5%-ը և պարտադիր չէ դասընթացի վկայական ստանալու համար։ Ուսուցման սցենարը գործընկերների կողմից ստացված գնահատականների հետ միասին կկազմի վերջնական գնահատականի 95%-ը: Ընդհանուր անցողիկ գնահատականը 95%-ն է:

Ունե՞ք հարցեր: Գրեք sargsyanmariam2022@gmail.com հասցեին: Աջակցություն ստանալու համար գրանցվեք՝ ԲՀԼ դասընթացին աջակցության թերթիկում, կամ զանգահարեք ծրագրի համակարգող` Մարիամ Սարգսյանին։

Մեր մասին | Կապ | Տեսասրահ| Մեր մասին ©Media Education Center

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources