«European Schoolnet Academy» հեռավար դասընթացին ուսուցիչների մասնկացելու ծրագիր
ՀՀ ԿԳՄՍՆ Կրթության զարգացման և նորարությունների ազգային կենտրոն (ԿԶՆԱԿ) հիմնադրամը և STEM Միությունը «Ապահով Համացանց Հայաստան» ծրագրի շրջանակներում կազմակերպում են «European Schoolnet Academy» հարթակում իրականացվող հեռավար դասընթացին ուսուցիչների մասնկացելու ծրագիր։
Դասընթացը մասնակիցներին կներկայացնի «Open School»-ի, ինչպես նաև «Maker Movement»-ի գաղափարներն ու մանկավարժությունը: Այն ցույց կտա, թե ինչպես կարող է դասավանդման և ուսուցման նկատմամբ «Open School»-ի մոտեցումը ինտեգրվել կրթական գործունեության մեջ, մասնավորապես՝ գիտության ոլորտում, և զուգակցվել «Maker» մանկավարժության հետ: Վերապատրաստման դասընթացը կտրամադրի նաև լավագույն փորձի օրինակներ, ինչպես նաև ուսուցիչների վկայագրեր:
Ավելին, կներկայացվեն անվճար և օգտագործման համար պատրաստի նյութեր (օրինակ՝ Navigator, Open Schooling Information Packs և այլն), որոնք նախատեսված են բաց դպրոցի և Maker մանկավարժության ինտեգրումը կրթական գործունեության մեջ ուղղորդելու և աջակցելու համար, և դրանց օգտագործումը մանրամասն կբացատրվի ուսուցողական նյութերի միջոցով: Դասընթացը նաև կտրամադրի խորհուրդներ այն մասին, թե ինչպես ներգրավել արտաքին փորձագետների և տեղական շահագրգիռ անձանց ձեր «Open Schooling» կրթական գործունեության մեջ: Եվ վերջապես, այն նաև կօժանդակի Բաց դպրոցին ծանոթ և ոգևորված ուսուցիչների/մանկավարժների ցանցի ստեղծմանը:
Դուք կարող եք հետևել դասընթացին ձեր սեփական տեմպերով: Մենք կբացենք մեկ մոդուլ յուրաքանչյուր շաբաթվա սկզբին, սակայն կան մի քանի վերջնաժամկետներ (deadlines), որոնց պետք է ուշադրություն դարձնեք (դրանք են՝ վիկտորինաները և/կամ գործընկերների գրախոսությունները):
Ուսուցման նպատակները
-
1 Ներկայացնել մասնակիցներին «Բաց դպրոց» (OS), «Maker» մանկավարժությանը, ինչպես նաև հարցումների վրա հիմնված ուսուցմանը և օգնել նրանց հասկանալ, թե ինչպես կարող են ինտեգրվել իրենց կրթական գործունեությանը:
-
2 Ուսուցիչներին հզորացնել նոր մեթոդաբանությամբ և աջակցել դրա կիրառմանը ներգրավված համայնք ստեղծելու միջոցով:
-
3 Ներկայացնել Navigator-ը, ինչպես նաև Make it Open-ի շրջանակներում ստեղծված այլ պատրաստի նյութերը և մասնակիցներին ուղղորդել դրանց օգտագործմանը:
-
4 Տրամադրել մանրամասն ուղեցույց (և կոնկրետ օրինակներ) Բաց դպրոցի LS և/կամ կրթական գործունեության ստեղծման համար:
-
5 Խթանել «Դարձնել այն բաց» (MiO) նախագիծը և դրա արդյունքները՝ որպես ուսուցիչներին և մանկավարժներին հզորացնելու գործիքներ:
-
6 Ստեղծել ուսուցիչների/մանկավարժների ցանց, որոնք ծանոթ և ոգևորված են Open School-ով :
Մոդուլներ
Մոդուլ 1. Ծանոթանալ բաց դպրոցին -բացվում/ազդարարվում է 09/01/2023-ին
Մոդուլ 2. Իմանալ ավելին Բաց դպրոցի մասին -բացվում է 16/01/2023-ին
Մոդուլ 3. Open Schooling and Maker Education բացվում է 23/01/2023-ին
Մոդուլ 4. Գնահատել Open Schooling-ի գործունեությունը-բացվում է 30/01/2023-ին
Վկայական
- Դասընթացի վկայական ստանալու համար դասընթացի մասնակիցները պետք է ներկայացնեն ուսուցման սցենար՝ կիրառելով բաց դպրոցի ( Open Schooling) մոտեցում և զննեն իրենց գործընկերների 3 ուսուցման սցենար:
Ունե՞ք հարցեր: Գրեք bacdproc@gmail.com հասցեին, կամ միացեք՝ «Բաց Դպրոց» ֆեյսբուքյան խմբին: