«STEM Discovery Campaign 2023» համաեվրոպական արշավին մասնակցելու հրավեր
Միացե՛ք 2023 STEM Discovery Campaign գիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական համաեվրոպական «Հայտնագործիր STEM-ում 2023» արշավին: ՍՏԵՄ Միությունը և «ԿԶՆԱԿ» հիմնադրամը «Ապահով Համացանց Հայաստան» ծրագրի շրջանակներում կազմակերպում են ուսուցիչների վերապատրաստումներ՝ «Հայտնագործիր STEM-ում 2023» արշավին արդյունավետ մասնակցելու համար: Այս տարի «Հայտնագործիր STEM-ում 2023» արշավի շրջանակներում անցկացվում է երկու մրցույթ Եվրոպական դպրոցական ակադեմիայի «Բաց դպրոց» և «Բնության վրա հիմնված լուծումներ» դասընթացի մասնակիցների համար: Հայտերը բաց են մինչև 2023 թվականի ապրիլի 30-ը:
«Հայտնագործիր STEM-ում 2023» արշավը Scientix ծրագրի շրջանակներում կազմակերպվող համատեղ միջազգային նախաձեռնություն է, որը ողջ աշխարհում միավորում է բոլոր շահագրգիռ կողմերին՝ կարիերան և ուսումը STEM ոլորտներում շարունակելու շուրջ: «Հայտնագործիր STEM»-ում այս տարվա արշավի թեման է «Ինքնությունները STEM»-ում:
STEM ինքնության զարգացումը մեծացնում է հավանականությունը, որ սովորողները կզարգացնեն գիտական գրագիտությունը. ոմանք կարող են հետևել STEM կարիերայի ուղուն: Մենք բոլորին հրավիրում ենք մասնակցել «Հայտնագործիր STEM-ում 2023» արշավին` կազմակերպելով տարբեր միջոցառումներ STEM Discovery Campaign քարտեզի վրա՝ դառնալով գործընկեր և մասնակցել մեր մրցույթներին:
Ցանկանու՞մ եք մասնակցել։
Մինչև ապրիլի 30-ը անցկացրեք STEM միջոցառումներ: Հետաքրքրվա՞ծ եք որևէ նախագծերի ցուցադրմամբ, ուսուցի՞չ եք: STEM-ի հետ կապված բոլոր գործողությունները ներառեք STEM Discovery Campaign-ի քարտեզում և խրախուսեք սովորողների հետաքրքրությունը STEM-ի նկատմամբ:
-Կազմակերպեք և տարածեք տեղեկատվություն STEM կրթության ոլորտում ձեր գործունեության և գործողությունների մասին՝ որպես «Հայտնագործիր STEM-ում 2023» արշավի մաս:
Կազմակերպեք STEM միջոցառումներ (առցանց կամ անցանց) և կիսվեք տեղեկություններով՝ որպես «Հայտնագործիր STEM-ում 2023» արշավի մաս, մասնավորապես նշելով ձեր գործողությունները քարտեզի վրա:
Կիսվեք ձեր փորձով սոցիալական ցանցերում՝ «STEM Discovery Campaign», «Make it Open Schooling», «Nature-Based Solutions» մրցույթների վերաբերյալ՝ օգտագործելով #SDC23 հեշթեգը: Քննարկումների համար միացեք՝ «Բաց ԴՊՐՈՑ» և «Հայտնագործիր STEM-ը» ֆեյսբուքյան խմբերին:
Գրանցման քայլերի մասին լրացուցիչ տեղեկությունների համար, ինչպես նաև մրցույթների պայմանների մասին կարդացեք այստեղ: