Safe. am Ապահով Համացանց Safer Internet

Գործարկվել է ինտերակտիվ մեթոդների եւ հեռավար ուսուցման stem.am հարթակը

08 դեկտեմբերի 2017. Օրերս «ՍՏԵՄ ծրագրերի կենտրոնը» Ucom ընկերության,  «Ինտերնետ հանրություն» կազմակերպությունների աջակցությամբ Վանաձորի Գեւորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցում գործարկվեց ինտերակտիվ մեթոդների եւ հեռավար ուսուցման STEM.am առցանց հարթակը: Պորտալը արտադպրոցական կրթական միջավայրում STEM կարողությունների (Science, Technology, Engineering, Mathematics`գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն,  մաթեմատիկա) զարգացման  ծրագրի  հիմնական ուղղություններից է: Ծրագրի նպատակը STEM կարողությունների զարգացման նոր մոդելի ստեղծումն է կրթության, գիտության եւ բիզնեսի արդյունավետ համագործակցության ու հնարավորությունների համատեղման միջոցով: Կարդալ ավելին

 

 

 

 

 

 

 

Լույս է տեսել «Մեր երազած Համացանցը. առցանց ուսուցման ձեռնարկ դասավանդողների համար» գիրքը

01 հոկտեմբերի 2017. Մեդիակրթության կենտրոնը Ապահով Համացանց ծրագրի և The Web We Want նախաձեռնության շրջանակներում պատրաստել է «Մեր երազած համացանցը. առցանց ուսուցման ձեռնարկ դասավանդողների համար» գիրքը։ «Մեր երազած համացանցը» INSAFE, European SchoolNet համաեվրոպական կազմակերպությունների համատեղ նախաձեռնությունն է, որին աջակցում է Եվրահանձնաժողովը:

Ձեռնարկը կօգնի երիտասարդներին լավագույնս օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաների և սոցիալական մեդիաների հնարավորությունները նոր առանցքային հմտություններ և կարողություններ զարգացնելու համար: Դասերի պլանները համապատասխանեցված են Եվրոպական կրթական չափորոշիչներին: Գիրքը կարող եք կարդալ և ներբեռնել այստեղ:

 

 

 

 

 

Ապահով համացանցի փորձագետները մասնակցեցին հայկական Ինտերնետ կառավարման դպրոցի աշխատանքներին

20 հուլիսի 2017. Ապահով համացանց ծրագրի ղեկավար Հայկազ Բաղյանը և ծրագրի համակարգող Նարինե Խաչատրյանը մասնակցեցին Առաջին Հայկական Ինտերնետ կառավարման դպրոցի աշխատանքներին: Ուսանողներին ներկայացվեցին հետևյալ թեմաները՝ ապահով և անվտանգ համացանց, կրթություն, մարդու իրավունքները համացանցում, Եվրոպայի Խորհրդի Համացանցում մարդու իրավունքների ուղեցույցը: Մասնակիցներին տրամադրվեց Դիպլո հիմնադրամի Համացանցի կառավարում գիրքը:

 

 

 

 

 

 

Ապահով համացանցը՝ Աշակերտական ինքնավարության մարմինների 5րդ համադպրոցական համաժողովին

24 հունիսի 2017. Ինչպես տարբերակել կեղծ տեղեկատվությունը իրական լուրից, կարևոր ինֆորմացիան երկրորդականից, ինչ է նշանակում լինել մեդիագրագետ: Ապահով համացանց ծրագիրը ներկայացվեց հունիսի 24-ին Ծաղկաձորում անցկացված Աշակերտական հայկական ասոցիացիայի Աշակետական ինքնավարության մարմինների հինգերորդ համադպրոցական համաժողովին, որին մասնակցեցին ավելի քան 100 աշակերտ և դասավանդող:

 

 

 

 

 

Ամփոփվել են Ապահով Համացանց 2017 Ծրագրի արդյունքները

21 հունիսի 2017. Ամփոփվեցին «Ապահով համացանց 2017» ծրագրի առաջին փուլի արդյունքները, և ինֆորմատիկայի 23 դասավանդողներ ստացան մրցանակներ և հավաստագրեր: «Փոխվե՛նք. միավորվե՛նք հանուն ավելի լավ համացանցի» կարգախոսի ներքո երկրագնդի բոլոր մայրցամաքների ավելի քան 100 երկրներում նշվող Ապահով համացանցի օրվա ընթացքում նաև հայաստանյան օգտատերերին կոչ էր արվել միավորել ջանքերը՝ բոլորի, իսկ մասնավորապես՝ երեխաների ու երիտասարդների համար համացանցն առավել ապահով ու լավը դարձնելու նպատակով:

«Ապահով համացանց Հայաստան 2017» վեցամսյա ծրագրի առաջին փուլի շրջանակներում մայրաքաղաքի և մարզերի 200 դպրոցներում և քոլեջներում շուրջ 10 000 դպրոցականների ու ծնողների համար անցկացվեցին բաց դասեր համացանցի և թվային տեխնոլոգիաների ապահով օգտագործման վերաբերյալ: Հրապարակվեցին  STOP. THINK. CONNECT.™ արշավի «ԿԱՆԳՆԵ՛Ք, ՄՏԱԾԵ՛Ք, ՄԻԱՑԵ՛Ք™ Զրույց երեխաների հետ առցանց լինելու մասին» գիրքը, Եվրոպական դպրոցական ցանցի, INSAFE-ի «Մեր երազած համացանցը. Ձեռնարկ երիտասարդների և պատանիների համար» և «Մեր երազած համացանցը. Ձեռնարկ դասավանդողների համար» գրքերը: Կարդալ ավելին  և դիիտել տեսանյութը

 

23 դասավանդող հաղթող են ճանաչվել Ապահով Համացանց ծրագրի մրցույթում

Հունիսի 17, 2017 Ամփոփվեցին Ապահով Համացանց 2017 ծրագրի շրջանակներում հայտարարված լավագույն բաց դասի և ծնողական ժողովի մրցույթի արդյունքները: Կարդալ ավելին, դիտել տեսանյութը

«Ապահով Համացանց 2017» ծրագրի շրջանակներում «Լավագույն տնօրեն» անվանակարգում հաղթող են ճանաչվել`
Սյունիքի մարզի Եղեգի միջնակարգ դպրոցի տնօրեն՝ Մերի Գանդալյանը,
Երևանի Սպանդարյանի անվան հ 24 հիմնական դպրոցի տնօրեն՝ Նաիրա Ավետիսյանը,
Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան հ 20 դպրոցի տնօրեն՝ Անահիտ Խոսրովյանը:

Լավագույն բաց դաս և ծնողական ժողով անվանակարգերում հաղթող են ճանաչվել՝
Կոտայքի մարզի Ֆանտանի միջնակարգ դպրոցի դասավանդող՝ Գայանե Կոստանդյանը,
Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի Նազարյանի անվան միջնակարգ դպրոցի դասավանդող Էվելինա Բաղդասարյանը,
Լոռու մարզի Վանաձորի Դանիել Վարուժանի անվան հ 16 հիմնական դպրոցի դասավանդող՝ Լիլիթ Ղազարյանը,
Լոռու մարզի Վանաձորի Սայաթ-Նովայի անվան հ 10 ավագ դպրոցի դասավանդող՝ Մելինե Աբրահամյանը,
Լոռու մարզի Լեռնապատ գյուղի միջնակարգ դպրոցի դասավանդող՝ Լիլիթ Հակոբջանյանը,
Տավուշի մարզի Նոյեմբերյանի ավագ դպրոցի դասավանդող՝ Լիլիթ Գիշյանը,
Արարատի մարզի Գոռավան գյուղի հիմնական դպրոցի դասավանդող՝ Ալինա Հակոբյանը,
Երևանի Միսաք Մեծարենցի անվան հ 146 հիմնական դպրոցի փոխտնօրեն՝ Մարիետա Դավթյանը,
Երևանի Հայրապես Հայրապետյանի անվան հ 78 հիմնական դպրոցի դասավանդող՝ Անահիտ Գալֆայանը,
Երևանի Լևոն Միրիջանյանի անվան հ 155 հիմնական դպրոցի դասավանդող՝ Արմինե Բենիամինյանը,
Երևանի հ 69 հիմնական դպրոցի փոխտնօրեն Կարինե Սամվելյանը,
Երևանի Գալշոյանի անվան հ 148 ավագ դպրոցի դասավանդող Գոհար Աբրահամյանը:

Եվրոպական դպրոցական ցանցի «Ապահով Համացանց դասավանդողների համար» դասընթացի լավագույն մասնակիցները ստացել են խրախուսական մրցանակներ՝

ԼԼոռու մարզի Վանաձորի հ 18 միջնակարգ դպրոցի դասավանդող՝ Անուշ Ղևոնդյանը,
Արտաշատի Հովհաննես Թումանյանի անվան հ 2 դպրոցի դասավանդող՝ Ալինա Մովսիսյանը,
Երևանի Հայրապես Հայրապետյանի անվան հ 78 հիմնական դպրոցի դասավանդող՝ Մարիամ Մարգարյանը,
Երևանի Հայրապես Հայրապետյանի անվան հ 78 հիմնական դպրոցի դասավանդող՝ Անահիտ Գալֆայանը,
Երևանի Օհանյան կրթահամալիրի դասավանդող Մարիա Լիսիցինան,
Երևանի հ 100 դպրոցի դասավանդող՝ Ալվարդ Սարոյանը,
Երևանի հ 100 դպրոցի դասավանդող՝ Գոհար Մելթոնյանը,
Երևանի հ 107 դպրոցի դասավանդող՝ Հասմիկ Ասիրյանը,
Երևանի հ 107 հիմնական դպրոցի դասավանդող՝ Մարինա Խաչատրյանը:

 

Ապահով համացանց ծրագիրը մասնակցեց EuroDIG 2017 համաժողովի աշխատանքներին Տալինում

Հունիսի 07, 2017. Ապահով համացանց ծրագրի համակարգող Նաարինե Խաչատրյանը հունիսի 5-7-ը մասնակցեց EuroDIG - Ինտերնետ կառավարման եվրոպական երկխոսություն համաժողովի աշխատանքներին, որն անցկացվեց Էստոնիայի մայրաքաղաք Տալինում: Նարինե Խաչատրյանը մոդերացրեց «Ինտերնետ օգտատերերից՝ թվային քաղաքացիներ» սեմինարը, որին իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին Google-ի, Եվրոպայի խորհրդի, IFLA, Էստոնիայի կրթության և գիտության, ինչպես նաև Լատվիայի տարածաշրջանային զարգացման նախարարությունների ներկայացուցիչները (սեմինարի տեսագրությունը կարող եք դիտել այստեղ): Սեմինարին քննարկվեցին թվային գրագիտության առկա մոտեցումները Եվրոպայում, ինչպես նաև ներկայացվեցին հաջողված ծրագրերը: Նարինե Խաչատրյանը մասնակցեց նաև «Ինտերնետը «ետ-ճշմարտության» դարաշրջանում» պլենար նիստի կազմակերպմանը: EuroDIG համաժողովի շրջանակներում քննարկվեցին նաև Ինտերնետի հասանելիության և կրթության, կիբեռանվտանգության և մարդու իրավունքների, ինտերնետ գրագիտության և կեղծ նորությունների, տվյալների պաշտպանության և ժողովրդավարությանը վերաբերող հարցեր:

 

 

Հայաստանի 10 դասավանդողներ կստանան European SchoolNet-ի հավաստագրեր

Մայիսի 27, 2017. Հայաստանի 25 ուսուցիչներ մասնակցեցին Եվրոպական դպրոցական ցանցի (European SchoolNet) «Ապահով համացանց դասավանդողների համար» վեցշաբաթյա հեռահար դասընթացին: Լավագույն արդյուքներ ցույց տված 10 մասնագետները կստանան European Schoolnet-ի ավարտական հավաստագրեր՝ Նարինե Խաչատրյան (Ապահով Համացանց Հայաստան),  Անուշ Ղևոնդյան  (Վանաձորի թ 18 հիմնական դպրոց), Ալվարդ Սարոյան  (Երևանի թ 100 հիմնական դպրոց), Մարիա Լիսիցինա (Օհանյան կրթահամալիր), Մարիամ Մարգարյան  (Երևանի թ 78 հիմնական դպրոց), Անահիտ Գալֆայան (Երևանի թ 78 հիմնական դպրոց), Հասմիկ Մելիքյան Ասիրյան (Երևանի թ 107 հիմնական դպրոց), Գոհար Մելթոնյան (Երևանի թ 100 հիմնական դպրոց), Ալինա Մովսիսյան (Արտաշատի թ 2 հիմնական դպրոց), Մարինա Խաչատրյան (Երևանի թ 107 հիմնական դպրոց), Սոնա Բաղիյան (Ապահով Համացանց ծրագիր):

 

 

 

 

Ապահով համացանց ծրագրի կամավորը մասնակցեց SEEDIG երիտասարդական դպրոցի աշխատանքներին

Մայիսի 26, 2017 Մայիսի 24 - 25, 2016 թ. Օհրիդում (Մակեդոնիա) անցկացվեց Ինտերնետ կառավարման SEEDIGհամաժողովի առաջին երիտասարդական դպրոցը, որին մասնակցեց ՀԱՊՀ ավագ դպրոցի դասավանդող և Ապահով համացանց ծրագրի ակտիվ մասնակից Ավետ Սեդրակյանը: Համաժողովի շրջանակներում կազմակերպվեցին հետևյալ սեմինարները՝ «Կեղծ նորությունները, ապատեղեկատվությունը և մեդիագրագիտության դերը», «Իրերի ինտերնետի զարգացման ուղիները», «Միջազգայնացված դոմենային անունների զարգացման հեռանկարները տարածաշրջանում», «Կիբեռանվտանգության ոլորտում ազգային և տարածաշրջանային առաջնահերթություններն ու համագործակցությունը»: Համաժողովին քննարկվեցին Ինտերնետի հասանելիության և կրթության, կիբեռանվտանգության և մարդու իրավունքների, ինտերնետի բազմաշահառու կառավարման և այդ գործընթացում բովանդակալից մասնակցության, թվային հասարակության և հասարակության կայուն զարգացմանը նվիրված հարցեր: Ավելին

 

 

Միավորվենք հանուն ավելի լավ Համացանցի

Մայիսի 11, 2017. Արդեն 9 տարի շարունակ անցկացվող Ապահով Համացանց ծրագրի առաքելությունն է նպաստել համացանցի եւ այլ տեղեկատվական տեխնոլոգիաների ապահով  եւ արդյունավետ օգտագործմանը,  մարդկանց ուշադրությունը հրավիրել վիրտուալ ցանցերում առաջացող հնարավոր ռիսկերի հանդեպ: Ծրագրի նպատակն է տրամադրել երեխաներին եւ ծնողներին, սովորողներին եւ դասավանդողներին  անհրաժեշտ տեղեկություններ եւ ուսումնական նյութեր, որոնք կօգնեն նրանց ապահով եւ արդյունավետ օգտագործել նոր տեխնոլոգիաները ուսման մեջ եւ առօրյա կյանքում: 

«Ապահով Համացանց Հայաստան» ծրագրի շրջանակներում ամեն տարի մայրաքաղաքի եւ մարզերի դպրոցները անցկացնում են բաց դասեր եւ ծնողական ժողովներ, որոնց ընթացքում քննարկվում են համացանցի եւ թվային տեխնոլոգիաների ապահով և անվտանգ օգտագործման խնդրները, տրամադրվում են ուսումնական նյութեր: Մասնակիցները ստանում են համապատասխան գիտելիքներ, թե ինչպես լավագույնս օգտագործել համացանցի ռեսուրսները կրթական նպատակներով, անվտանգ եւ արդյունավետ: Ապահով համացանց ծրագրի մասին ավելին՝ Better Internet for Kids պորտալում:

 

ԿԱՆԳՆԵ՛Ք, ՄՏԱԾԵ՛Ք, ՄԻԱՑԵ՛Ք. Զրույց երեխաների հետ առցանց լինելու մասին

ԿԱՆԳՆԵ՛Ք, ՄՏԱԾԵ՛Ք, ՄԻԱՑԵ՛Ք™, STOP. THINK. CONNECT.™ տեղեկատվական արշավի նպատակն է ընդլայնել կիբեռվտանգների մասին հանրային իրազեկվածությունը և ուղղորդել հասարակությունը դեպի առավել ապահով և անվտանգ Համացանցի օգտագործում: Համացանցն առաջարկում է բազում հնարավորություններ: Ամեն տարիքի մարդիք կարողանում են տեսանյութեր տեղադրել շարժական սարքերից, ձևավորել անձնական էջեր Համացանցում, շարժական սարքերից ուղարկել տեքստային հաղորդագություններ, առցանց ավատարների տեսքով կապ հաստատել առցանց այն ընկերների հետ, ում կանոնավոր կերպով չեն տեսնում, լուսանկարներ ուղարկել ընկերներին, հեռարձակել իրենց արածը հարյուրավոր մարդկանց: Շփման և հաղորդակցության այս եղանակները կարող են մեծ բավականություն պատճառել, սակայն դրանք նաև կապված են որոշակի ռիսկերի հետ: Կարդացեք ավելին ԿԱՆԳՆԵՔ, ՄՏԱԾԵՔ, ՄԻԱՑԵՔ. Զրույց երեխաների հետ առցանց լինելու մասին գրքում:

 

 

 

 

 

Մեկնարկել են Ապահով Համացանցին նվիրված բաց դասերը

Գայանե Սամվելյան, Երևանի Ա.Դ.Սախարովի անվան 69 դպրոց Ալինա Հակոբյան, Արարատի մարզի Գոռավանի միջնակարգ դպրոց Կարինե Սամվելյան, Երևանի Սախարովի անվան N 69 հիմնկան դպրոց
Անահիտ Աղագուլյան, Կապանի N5 հիմնական դպրոց Հերմինե Պողոսյան, Լիլիթ Դավթյան, Սյունիքի մարզ, Կապանի Հունան Ավետիսյանի անվան N 9 ավագ դպրոց Հասմիկ Գասպարյան, Գյումրու N 27 միջնակարգ դպրոց
Գայանե Կոստանդյան, Կոտայքի մարզ, Ֆանտանի միջնակարգ դպրոց Գայանե Կոստանդյան, Կոտայքի մարզ, Ֆանտանի միջնակարգ դպրոց Գայանե Կոստանդյան, Կոտայքի մարզ, Ֆանտանի միջնակարգ դպրոց
Նաիրա Անդրեասյան, Արարատի մարզի Արարատ գյուղի N 2 միջնակարգ դպրոց Գոհար Աբրահամյան, Երևանի Մ.Գալշոյանի անվան N.148 ավագ դպրոց Գոհար Աբրահամյան, Երևանի Մ.Գալշոյանի անվան N.148 ավագ դպրոց
Ալվարդ Խաչատրյան, Եղեգի միջնակարգ դպրոց, Կապան Ալվարդ Խաչատրյան, Եղեգի միջնակարգ դպրոց, Կապան Ա.Սաղումյան, Վանաձորի Սաղումյանի անվան N 17 դպրոց
1
Մարինե Խաչատրյան, Հարյուր յոթ միջնակարգ դպրոց Թերեզա Դավթյան, Օձունի N 2 միջնակարգ դպրոց Անահիտ Գալֆայան, Երևանի N 78 հիմնական դպրոց
Սիլվա Ամրազյան, Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ, Հ. Թումանյանի անվան N3 հիմնական դպրոց Լիլիթ Ղազարյան, Վանաձորի Դանիել Վարուժանի անվան N 16 հիմնական դպրոց Լիլիթ Ղազարյան, Վանաձորի Դանիել Վարուժանի անվան N 16 հիմնական դպրոց
Տաթևիկ Խաչատրյան, Վանաձորի Պ. Տիչինայի անվան N 20 հիմնական. դպրոց Էվելինա  Բաղդասարյան, Կոտայքի  մարզ,  Լեռնանիստի  միջնակարգ  դպրոց Մարիա Լիսիցինա, Օհանյան կրթահամալիր
Նունե Երանոսյան, Երևանի N 17 հիմնական դպրոց Անուշ Ավետիսյան, Հրազդանի N 10 ավագ դպրոց Ալվարդ Սարոյան, Երևանի N 100 հիմնական դպրոց
1
Անի Մկրտչյան, Ինտերնետ հանրություն ՀԿ

Գայանե Կոստանդյան, Կոտայքի մարզ, Ֆանտանի միջնակարգ դպրոց

Մելինե Աբրահամյան, Վանաձորի Սայաթ-Նովայի անվան N 10 ավագ դպրոց
Հասմիկ Այվազյան, Երևանի Մ․ Ջանբազյանի անվան N 79 հիմնական դպրոց Մարիետա Դավթյան, Երևանի Միսաք Մեծարենցի անվան N 146 հիմնական դպրոց Մարիետա Դավթյան, Երևանի Միսաք Մեծարենցի անվան N 147 հիմնական դպրոց, դասի պլան
Սամվել Մարտիրոսյան, Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոց Ավետ Սեդրակյան , Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոց Սամվել Մարտիրոսյան, Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոց

Արմինե Բենիամինյան, Երևանի N 155 հիմնական դպրոց Արմինե Բենիամինյան, Երևանի N 155 հիմնական դպրոց Արմինե Բենիամինյան, Երևանի N 155 հիմնական դպրոց

Արմինե Ավետիսյան, Գյումրու N 11 հիմնական դպրոց

Ստեփանավանի N 2 դպրոց Շահմուրադյանի անվան N.85 դպրոց
Հրանտ Դինքի անվան դպրոց Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան N 20 հիմնական դպրոց Երևանի N 147 հիմնական դպրոց
Տաթևիկ Ավետիսյան, Սպանդարյանի անվան N 24 դպրոց Աշտարակի թիվ 2 դպրոց Ելենա  Պողոսյան, Արարատi մարզի Մասիսի  N5  ավագ  դպրոց
Լիլիթ   Գիշյան, Նոյեմբերյանի ավագ դպրոց Լիլիթ   Գիշյան, Նոյեմբերյանի ավագ դպրոց Մարինե Հարությունյան, Նար-Դոսի անվան N 14 դպրոց

 

 

 

Լավագույն բաց դասի  և  ծնողական ժողովի մրցույթ

 

Մարտի 13 2017. «Մեդիակրթության կենտրոն» և «Ինտերնետ hանրություն» հասարակական կազմակերպությունները «Ապահով Համացանց 2017» ծրագրի շրջանակներում  հայտարարում են լավագույն բաց դասի և  ծնողական ժողովի մրցույթ:  «Ապահով Համացանց 2017» ծրագրին աջակցում է !UCOM ընկերությունը: Մրցույթի տեղեկատվական աջակցությունն ապահովում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը` Հայկական կրթական միջավայր պորտալումԾրագրի նպատակն է խթանել Հայաստանում համացանցի արդյունավետ օգտագործմանը և ստեղծել հիմքեր կրթական էլեկտրոնային բովանդակության զարգացման համար: Ավելին

  1. «Ապահով համացանց» բաց դասի պլան http://bit.ly/2mZQqk6
  2. «Ապահով համացանց» ծնողական ժողովի պլան http://bit.ly/2nbT0mx

 

 

 

 

 

Լույս է տեսել «Մեր երազած Համացանցը» գիրքը

Մարտի 09, 2017. Մեդիակրթության կենտրոնը Ապահով Համացանց ծրագրի և The Web We Want նախաձեռնության շրջանակներում պատրաստել է «Մեր երազած համացանցը. Ձեռնարկ երիտասարդների և պատանիների համար» գիրքը։ Թվային դարաշրջանում սոցիալական շփումներն ու առցանց գործունեությունը նույնքան կարեւոր են երիտասարդների համար, որքան իրենց կյանքը ֆիզիկական աշխարհում: Գիրքը օգնում է ուսումնասիրել Համացանցում մեր իրավունքներն ու պարտականությունները եւ ձևավորել պատասխանատու վարքագիծ: «Մեր երազած համացանցը» INSAFE/INHOPE, European SchooolNet համաեվրոպական կազմակերպությունների համատեղ նախաձեռնությունն է, որին աջակցում է Եվրահանձնաժողովը:

Ձեռնարկը կօգնի երիտասարդներին լավագույնս օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաների և սոցիալական մեդիաների հնարավորությունները նոր առանցքային հմտություններ և կարողություններ զարգացնելու համար: Դասերի պլանները համապատասխանեցված են Եվրոպական կրթական չափորոշիչներին: Գիրքը կարող եք կարդալ և ներբեռնել այստեղ:

 

 

 

Հրատարկվել է «Գոյատևել թվային աշխարհում» գիրքը

 

Փետրվարի 23, 2017. Հայաստանում «Կասպերսկի Լաբորատորիան» Մեդիակրթության կենտրոնին տրամադրել է «Գոյատևել թվային աշխարհում» գիրքը։ Կոմիքսների ձևաչափով ստեղծված գրքում, պարզ և հանրամատչելի նկարագրված են վիրտուալ աշխարհում առկա բարդ տեխնիկական և սոցիալական խնդիրներն ու ռիսկերը: Անհատական համակարգիչը և շարժական սարքերը գիտելիքը մատչելի դարձրեցին մարդկանց համար, մարդկանց առօրյա գործունեությունը դարձել է դյուրին նոր տեղնոլոգիաների շնորհիվ: Բայց շատ արագ պարզվեց, որ մեդալն ունի հակառակ երեսը՝ եղան անձնական ինֆորմացիայի գողության դեպքեր, թվային վնասատու ծրագրերը «սովորեցին» վնաս հասցնել, իսկ տարբեր հանցագործներ սկսեցին Համացանցը օգտագործել որպես սեփական խաղահրապարակ: Հետևելով գրքի խորհուրդներին՝ դուք և ձեր համակարգիչը ավելի պաշտպանված կլինեք խաբեբաների և կիբերհանցագործների ոտնձգություններից: Գիրքը հայերեն հրատարակել է «Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունը «Կասպերսկի Լաբորատորիայի» պատվերով : Գիրքը կարող եք կարդալ և ներբեռնել այստեղ

 

10 հաճախ տրվող հարցեր անձնական տվյալների պաշտպանության մասին

 

Փետրվարի 15, 2017. 1. Արդյո՞ք լուսանկարը համարվում է մարդու անձնական տվյալ:Ովքե՞ր են պարտավոր ներկայացնել ծանուցումներ անձնական տվյալների մշակման մասին: Ի՞նչ պարբերականությամբ պետք է ներկայացվեն տվյալներ մշակելու մասին ծանուցումները: Ո՞րն է համարվում անձնական տվյալների մշակում: Ո՞ր դեպքում է թույլատրվում մարդու անձնական տվյալների փոխանցումն այլ երկիր: Մինչև երեխայի` չափահասության տարիքը լրանալը, ո՞վ է իրականացնում երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքը: Այս և այլ հարցերի պատասխանները կարելի է գտնել ՀՀ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ուղեցույցույցում: Ավելին

 

 

 

 

 

 

 

Ուղեցույց. Ինչպե՞ս անձնական տվյալներն ավելի պաշտպանված դարձնել Google-ում և YouTube-ում

 

Փետրվարի 15, 2017. Աշխարհի ամենամեծ և հայտնի ինտերնետային ընկերությունը` Google-ն իրականացնում է օգտատերերի տվյալների հավաքագրում` այդ տվյալներն օգտագործելով գովազդների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Ընկերությունն, օրինակ, հետևում է, թե ինչ կայքեր են այցելել մարդիկ։ 2016 թվականի հոկտեմբերին Google ընկերությունը որոշակի փոփոխություններ կատարեց տվյալներ մշակելու քաղաքականության մեջ, սակայն, այդ մասին առանձնապես չի բարձրաձայնվում։ Այժմ ընկերությունը կարող է օգտատիրոջ մասին ամբողջական տեղեկատվություն ստանալ` ոչ միայն հիմնվելով այն բանի վրա, թե ինչ տեսանյութեր է դիտել մարդը, ինչ էլեկտրոնային նամակներ է գրել, ինչ է փնտրել համացանցում, այլ նաև` ըստ կայքերի այցելությունների պատմության։ Եւ այս ամենը կցվում է օգտատիրոջ անվանը։ ՀՀ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հրապարակել է Ուղեցույց, որը գործնական քայլերի միջոցով կօգնի Ձեզ «արգելել» Google-ին հավաքել Ձեր մասին տեղեկություններ ամբողջությամբ կամ մասնակի։ Ավելին

 

 

 

 

 

 

Փետրվարի 7-ին մեկնարկեց Ապահով համացանց ծրագիրը

 

Փետրվարի 07, 2017. Այսօր՝ փետրվարի 7-ին երկրագնդի բոլոր մայրցամաքների ավելի քան 100 երկրներում արդեն 12-րդ անգամ նշվում է Ապահով համացանցի օրը: Այս տարի օրն անցնում է «Փոխվե՛նք. միավորվե՛նք հանուն ավելի լավ համացանցի» կարգախոսի ներքո, որով բոլոր օգտատերերին կոչ է արվում միավորել ջանքերը՝ բոլորի, իսկ մասնավորապես՝ երեխաների ու երիտասարդների համար համացանցն առավել ապահով ու լավը դարձնելու նպատակով: Ucom-ը «Մեդիակրթության կենտրոն» և «Ինտերնետ Հանրություն» կազմակերպությունների հետ համատեղ այսօրվանից մեկնարկում է «Ապահով համացանց Հայաստան 2017» վեցամսյա ծրագիրը, որի շրջանակներում մայրաքաղաքի և մարզերի մի շարք դպրոցներում կանցկացվեն բաց դասեր համացանցի և թվային տեխնոլոգիաների ապահով օգտագործման վերաբերյալ: Կտպագրվեն ու կհրապարակվեն հայալեզու կրթական ձեռնարկներ, որոնք հատուկ մշակվել են համացանցային էթիկայի ու ապահովության խնդիրների շուրջ խորհրդատվություն տրամադրելու նպատակով: Ավելին

 

 

 

 

 

Ապահով համացանցի միջազգային օրը կնշվի Փետրվարի 7-ին

Փետրվարի 04, 2017. Այս տարի Ապահով Համացանցի միջազգային օրը նշվելու է Փետրվարի 7 -ին: Այդ օրը կմեկնարկեն միջոցառումները Երևանում և շրջաններում:  Ապահով Համացանց ծրագրի նպատակն է՝երեխաներին ու ծնողներին, սովորողներին և դասավանդողներին տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ և ուսումնական նյութեր, որոնք կօգնեն նրանց ապահով և արդյունավետ օգտագործել նոր տեխնոլոգիաները ուսման մեջ և առօրյա կյանքում: Այս տարի կանցկացվեն Ապահով համացանց թեմայով բաց դասեր, ծնողական ժողովներ և դասավանդողների վերապատրաստումներ, կթողարկվեն նոր ուսումնական նյութեր: Ապահով Համացանց 2017 լոգոն, Ապահով Համացանց 2017 բանները կարող եք ներբեռնել մեր կայքից:

 

 

 

 

 

 

 

 

 

Հունվարի 28` Մասնավոր կյանքի գաղտնիության և անհատական տվյալների պաշտպանության միջազգային օրն է

Հունվարի 28, 2017. Հունվարի 28-ը մասնավոր կյանքի գաղտնիության և անհատական տվյալների պաշտպանության միջազգային օրն է: Մասնավոր կյանքի գաղտնիությունը սեփական անձնական տեղեկությունների մատչելիության և օգտագործման վրա տարածվող վերահսկողությունն է: Հիշեք, որ Ձեր առցանց կյանքը պատկանում է ձեզ: Կայքերում գաղտնիության և անվտանգության կարգավորումները արեք այնպես, որ տեղեկություններ փոխանակելու տեսանկյունից դրանք հարմար լինեն ձեզ:

Պաշտպանեք ձեր հաշիվները. հայցեք պաշտպանություն, որն ավելի ուժեղ է, քան գաղտնաբառերը: Հաշիվների տրամադրողների մեծ մասն այժմ առաջարկում են ինքնության ստուգման լրացուցիչ ուղիներ (կենսաչափական, շարժական սարքին ուղարկվող միանվագ կոդ և այլն) նախքան տվյալ կայքում որևէ գործունեություն ծավալելը:

Մաքուր պահեք ձեր համակարգչային տեխնիկան: Արդիականացրեք անվտանգության ծրագրաշարը, ավտոմատացրեք ծրագրաշարի թարմացումները, պաշտպանեք բոլոր այն սարքերը, որոնք միանում են Համացանցին:

Ձեր և Ձեր երեխաների մասնավոր կյանքը պաշտպանելու մասին խորհուրդները կարող եք կարդալ մեր կայքում:

 

 

 

Լույս է տեսել Անձնական կիբեռանվտանգության հիմունքներ գիրքը

Հունվարի 09, 2017. Լույս է տեսել Անձնական կիբեռանվտանգության հիմունքներ գիրքը: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Ապահով Համացանց խորհրդի անդամ Սամվել Մարտիրոսյանի հեղինակած աշխատությունում ներկայացված են կիբեռանվտանգության այն հիմունքները, որոնք թույլ կտան համակարգչային օգտատերերին հնարավորինս խուսափել վիրտուալ ոլորտում արդեն սովորական դարձած հարձակումներից և տարաբնույթ այլ վտանգներից։ Մատչելի շարադրված գիրքը կարող է օգտակար լինել ընթերցողների լայն հանրությանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԿԱՆԳՆԵ՛Ք, ՄՏԱԾԵ՛Ք, ՄԻԱՑԵ՛Ք. անվտանգ համացանցի ուղերձները հայերեն լեզվով

ԿԱՆԳՆԵ՛Ք, ՄՏԱԾԵ՛Ք, ՄԻԱՑԵ՛Ք™, STOP. THINK. CONNECT.™ տեղեկատվական արշավի նպատակն է ընդլայնել կիբեռվտանգների մասին հանրային իրազեկվածությունը և ուղղորդել հասարակությունը դեպի առավել ապահով և անվտանգ Համացանցի օգտագործում: Տեղեկատվական արշավի գլխավոր նպատակն է օգնել հասկանալ օրեցօր տարածվող կիբեռվտանգները և զինել ձեզ, ձեր ընտանիքը և համայնքը համապատասխան պաշտպանական միջոցներով: Տեղեկատվական թերթիկներին և խորհուրդներին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

 

 

 

 

 

2016 - 2008 թթ. միջոցառումների մասին կարդա այստեղ

Մեր մասին | Կապ | Տեսասրահ| Մեր մասին ©Media Education Center

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources