10 խորհուրդ, որոնք դուք կարող եք տալ ձեր երեխաներին, որպեսզի նրանք ավելի ապահով օգտվեն համացանցից
- Քաջալերեք ձեր երեխաներին, որպեսզի կիսեն իրենց ինտերնետային փորձառությունը ձեզ հետ: Վայելեք ինտերնետը ձեր երեխաների հետ:
- Սովորեցրեք ձեր երեխաներին վստահել իրենց ներքին զգացողություններին: Եթե որևէ բան նրանց նյարդայնացնում է ցանցում, հարկ է որ նրանք ասեն ձեզ այդ մասին:
- Եթե ձեր երեխաները մտնում են “չատ” բաժինները, ցանցային վիդեո խաղերը, կամ ձեռնարկում են ուրիշ գործունեություն ինտերնետում, որոնք պահանջում են անվան գրանցում` ինքնությունը հաստատելու համար, օգնեք նրանց ընտրելու այդ անունը և համոզված եղեք, որ այն չի բացահայտի որևէ անձնական տեղեկատվություն նրանց մասին:
- Այս դեպքում գործածվում են instant messaging (IM) ծրագրերը. Պնդեք այն հարցում, որ երեխաները չբացահայտեն ձեր հասցեն, հեռախոսի համարը կամ այլ անձնական տեղեկատվություն, ներառյալ այն, թե որ դպրոցն են նրանք հաճախում կամ որտեղ են նրանք սիրում խաղալ:
- Սովորեցրեք ձեր երեխաներին, որ ճշտի և սխալի միջև եղած տարբերությունը ինտերնետում նույնն է, ինչպես իրական կյանքում:
- Ցույց տվեք ձեր երեխաներին, թե ինչպես հարգել ուրիշներին ինտերնետ ցանցում: Համոզված եղեք այն բանում, որ նրանք գիտեն, որ լավ վարքագծի կանոնները չեն փոխվում հենց այն պատճառով, որ նրանք համակարգչի առջև են:
- Պնդեք, որ ձեր երեխաները ինտերնետ ցանցում հարգեն ուրիշների սեփականությունը և հեղինակային իրավունքը: Բացատրեք, որ ուրիշների աշխատանքի անօրինական պատճենահանումը (երաժշտություն, վիդիո խաղեր և այլ ծրագրեր) նույնն է, ինչ դրանք խանութից գողանալը:
- Ասեք ձեր երեխաներին, որ նրանց չի կարելի անձամբ հանդիպել ինտերնետ ցանցի միջոցով ծանոթացած ընկերների հետ: Բացատրեք, որ ինտերնետային ընկերները հնարհավոր է չլինեն այն մարդիկ ինչպես, որ իրենք ներկայանում են:
- Սովորեցրեք ձեր երեխաներին, որ ճիշտ չէ այն ամենը, ինչ որ կարդում կամ տեսնում են ցանցում: Քաջալերեք նրանց հարցնել ձեզ, եթե համոզված չեն:
- Վերահսկեք ձեր երեխաների ցանցային գործունեությունը ինտերնետային առաջավոր տեխնոլոգիայով: Ծնողական վերահսկողությունները կարող են օգնել ձեզ զտելու վնասակար բովանդակությունը, հետևելու այն կայքերը, որոնք երեխան այցելում է և պարզելու, թե այդ պահին ինչ է նա անում այդտեղ