Safe. am Ապահով Համացանց Safer Internet

 

Հայաստանում անցան EuroDIG համաժողովինին նվիրված սեմինարներ

Հունիս 25, 2013. EuroDIG - Լիսաբոնում Եվրոպական Ինտերնետի կառավարման համաժաղովին մասնակցելու նպատակով Երևանում հունիսի 20-ին և 21-ին անցկացվեց 3 թեմատիկ սեմինար: Սեմինարներին աջակցել են Երևանում Եվրոպայի խոհրդի գրասենյակը, Մեդիակրթության կենտրոնը, Հայաստանի Ինտերնետ Հանրությունը, Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և iDITORD կազմակերությունը: Սեմինարներին քննարկվեցին ատելություն սերմանող խոսքի, մարդու իրավունքների, երեխաների առ-ցանց պաշտպանության, ցանցի չեզոքության, տվյալների պաշտպանության, մասնավոր կյանքի անձեռնամխելիության, կիբեռանվտանգության հարցեր: Ավելին...

Տեսանյութ Armenia at EuroDIG 2013,

Տեսանյութ Message to EuroDIG on Hate Speech

Հունվարի 20

Հունվարի 21

Ամփոփվեցին Ապահով Համացանց 2013 ծրագրի շրջանակներում լավագույն բաց դասի մրցույթի արդյունքները

Ապրիլի 18, 2013 Ապահով Համացանց Հասարակական Խորհուրդը ամփոփեց լավագույն բացդասի դասավանդողների մրցույթի արդյունքները:

«Ապահով Համացանց 2013» ծրագրի շրջանակներում  հաղթող են ճանաչվել`

Մարիաննա Թովմասյանը –Երևանի Գ. Նժդեհի անվ. թիվ 161 հիմնական դպրոց, Անի Թորոսյանը  - Հայաստանում Եվրոպական քոլեջ հիմնադրամի Վանաձորի մասնաճյուղ, Անահիտ Մելքումյանը - Երևանի թիվ 198  ավագ դպրոց, Լեռնուհի Մելիքյանը – Տավուշի մարզի Բերդի ավագ դպրոց, Արմինե Ազատյանը – Տավուշի մարզի Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոց, Քրիստինե Մխիթարյանը – Եղեգնաձորի ավագ դպրոց, Ալվարդ Սարոյանը - Երևանի թիվ 100 հիմնական դպրոց, Անահիտ Բաղդասարյանը  - Վանաձորի Գ. Չաուշի անվ. թիվ 24 միջնակարգ դպրոց, Նունե Գալստյանը – Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոց, Ասյա Գասպարյանը –  Արմավիրի մարզի Մայիսյանի միջնակարգ դպրոց:

Ապահով համացանց  2012»   ծրագրի շրջանակներում  լավագույն դպրոց ճանաչված  Անանիա Շիրակացիճեմարանի սաներին հնարավորություն էր տվել մասնակցելու  Համացանցին նվիրված առաջին մանկական  Համաժողովին (Լուսանկարները տես այստեղ): Խորհրդի նիստում զեկույցով հանդես եկան  Պեկինում  կայացած  այդ  համաժողովի մասնակիցներ` Անանիա Շիրակացի ճեմարանի սովորողներ Եվա Մուսաելյանը, Արման Ծիրունյանը և դասվանդող Լիլի  Սարոյանը: Կարդա ավելին...                           Լուսանկարները տես այստեղ

 

Ապահով համացանց. Անանիա Շիրակացի Ճեմարանում

Ապրիլի 10, 2013 Անանիա Շիրակացի Ճեմարանի միջին դպրոցում կազմակերպվել են 'Ապահով համացանց' թեմայով մի շարք բաց դասեր: Ապրիլի 2-ին ճեմարանի ՏՀՏ կենտրոնի ու ինֆորմատիկայի ամբիոնի կազմակերպած բաց դասն անցավ բավական հետաքրքիր և շահագրգիռ մթնոլորտում, ունկնդիրներին ներկայացվեց խորհուրդների այն ցանկը, որը ծնողներին, ինչպես նաև երեխաներին կօգնի ապահով օգտվելու համացանցից: Ծնողներին մասնավորապես, խորհուրդ է տրվում ձեռք բերել երեխաների վստահությունը և, որ պակաս կարևոր չէ՝ նրանց ուղղորդելու համար օգտվել առաջարկվող խորհուրդներից:" Ավելին

 

Ապահով համացանց. Բաց դաս Եղեգնաձորի ավագ դպրոցում

Մարտի 17, 2013 Մարտի 15-ին Եղեգնաձորի ավագ դպրոցում անցկացվեց բաց դաս <<Ապահով համացանց>>  թեմայով: Դասը վարել է դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի  Քրիստինե Մխիթարյանը 9-րդ և 10-րդ դասարանցիների հետ:

 

Շարունակվում են Ապահով համացանցին նվիրված միջոցառումները. ուշադրության կենտրոնում ծնողներն են

Մարտի 14, 2013 Շարունակվում են Orange Արմենիա ընկերության, «Մեդիակրթության կենտրոնի» և «Ինտերնետ Հանրություն» կազմակերպությունների համատեղ «Ապահով համացանց Հայաստան 2013» լայնածավալ ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցառումները: Այսօր մեկնարկում է ծնողական ժողովների փուլը, որոնց նպատակն է բարձրացնել դպրոցական աշակերտների ծնողների տեղեկացվածությունն ինտերնետային անվտանգության մասին, տալ գիտելիքներ ու գործիքներ՝ վերահսկելու իրենց անչափահաս երեխաների կողմից սպառված առցանց բովանդակությունը, պաշտպանել վերջիններիս հնարավոր վիրտուալ վտանգներից: Ավելին...

Տես լուսանկարները այստեղ

 

 

 

 

Բաց դաս Արմավիրի մարզի Մայիսյանի միջնակարգ դպրոցում

Մարտի 14, 2013 Մարտի 13-ին Արմավիրի մարզի Մայիսյանի միջնակարգ դպրոցում անցկացվեց բաց դաս «Ապահով համացանց» թեմայով: Դասն անցկացվեց 9-րդ դասարանցիների հետ` դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Ասյա Գասպարյանի ղեկավարությամբ: Դասարանը բաժանված էր խմբերի, որոնցից յուրաքանչյուրը նախօրոք հանձնարարված թեմայի շուրջ նախապատրաստել էր աշխատանք: Դասը սկսվեց ուսուցչուհու ստեղծած տեսահոլովակի ցուցադրությամբ, որը ներկայացնում էր համացանցի անսահմանափակ հնարավորությունները և դրան զուգահեռ նաև համացանցում դարանող վտանգներն ու դրանցից պաշտպանվելու միջոցները: Այնուհետև ներկայացվեցին խմբային աշխատանքները: Խմբերից յուրաքանչյուրը յուրովի ներկայացրեց թեմաները: «Ապահով համացանց» և «խաղեր» թեմաների վերաբերյալ աշակերտները ստեղծել էին ցուցադրություններ: Թեմաների ներկայացումից հետո ծավալվեց բուռն քննարկում համացանցից օգտվելու կանոնների վերաբերյալ: Երեխաները հատկապես տարակարծիք էին, թե քանի տարեկանից կարելի է արդեն օգտվել համացանցից: Դասը ուսուցողական էր և հետաքրքիր: Դասին ներկա էին դպրոցի տնօրեն Ի. Պետրոսյանը, ուսուցիչներ, ծնողներ: Տես լուսանկարները այստեղ

 

 

 

Բաց դաս Արմավիրի մարզի Մայիսյանի միջնակարգ դպրոցում

 

 

 

 

 

 

Երևանի Գարեգին Նժդեհի անվան թ 161 հիմնական դպրոց

Մարտի 13, 2013 Երևանի Գարեգին Նժդեհի անվան հ.161 հիմնական դպրոցի աշակերտները ներկայացնում են սոցիալական ցանցերում պատահական ծանոթությունների մասին իրենց տեսանյութը: Ղեկավար`ՄարիաննաԹովմասյան

 

 

 

Ապահով համացանց. վերապատրաստվեցին Էջմիածնի 10 դպրոցների ուսուցիչներ

Մարտի 7, 2013 Էջմիածին քաղաքի 10  դպրոցների ուսուցիչներին ներկայացվեց “Ապահով համացանց   դասավանդողների համար”  ուսումնական մոդուլը: Սեմինարը կազմակերպվել էր " Ապահով Համացանց 2013" ծրագրի շրջանակներում Էջմիածնի քաղաքապետարանի աջակցությամբ: Ծրագրի նպատակն է՝ երեխաներին եւ ծնողներին, սովորողներին եւ դասավանդողներին տրամադրել  անհրաժեշտ տեղեկություններ եւ ուսումնական նյութեր, որոնք կօգնեն նրանց ապահով եւ արդյունավետ օգտագործել նոր տեխնոլոգիաները ուսման մեջ եւ առօրյա կյանքում:  Տես լուսանկարները...

 

 

 

 

 

 

 

Բաց դաս Եվրոպական քոլեջի Վանաձորի մասնաճյուղում

Մարտի 7, 2013 Մարտի 7-ին "Ապահով համացանց" թեմայով կազմակերպվել էր բաց դաս "Հայաստանում եվրոպական քոլեջ հիմնադրամ" Վանաձորի մասնաճյուղում: Դասն անցկարեց քոլեջի դասավանդող Անուշ Թորոսյանը "Կառավարում և մենեջմենթ" ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողների ակտիվ մասնակցությամբ: Սովորողները նախապես պատրաստել էին նյութերը` ըստ կայքում տեղադրված պլանի: Այդ օրը նրանք ներկայացրեցի համացանցի հնարավորությունները, ինչպես նաև վտանգները: Դիտեցինք ֆիլմ շարժական տեխնոլոգիաների վերաբերյալ` “Imagine your world in 2015”:  Ապա ծավալվեց քննարկում ուսանողների մեջ` "Ւնչպես զերծ մնալ համացանցային վտանգներից": Որից հետո սովորողները ներկայացրեցին իրենց կողմից առաջակվող` համացացից օգտվելու  կանոնները: Բաց դասին ներկա էին եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի Վանաձորի մասնաճյուղի ռեկտոր Սամվել Գյուլբեկյանը, ակադեմիային կից գործող քոլեջի տնօրեն Խալիսա Սահակյանը, դասախոսներ, այլ կուրսերի ուսանողներ: Լուսանկարները տես այստեղ

 

 

 

 

Բաց դաս Եվրոպական քոլեջի Վանաձորի մասնաճյուղում

 

Մարտի 7, 2013 "Հայաստանում Եվրոպական քոլեջ հիմնադրամ" Վանաձորի մասնաճյուղում "Ապահով համացանց" թեմայով բաց դասը կազմակերպել և վարել է դասավանդող Անուշ Թորոսյանը "Կառավարում և մենեջմենթ" ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողների ակտիվ մասնակցությամբ:

 

 

 

 

 

Բաց դաս Հ. Շիրազի անվան 169 հիմնական դպրոցում

Մարտի 7, 2013 Համացանցի անվտանգ և ապահով օգտագորմանը նվիրված բաց դասը Հոհվաննես Շիրազի անվան թ 169 հիմնական դպրոցում կազմակերպել և վարել է Քնարիկ Գրիգորյանը: "Ժամանակն է վերանայել մեր կարծիքն այդքան անհրաժեշտ ու այդքան գրավիչ Ինտերնետի մասին: Զգուշավորությունը երբեք շատ չի լինում," ասում է Քնարիկ Գրիգորյանը: Եղիշե Գասպարյանը, Արման Գրիգորյանը և Արման Մանուկյանը պատրաստել են էլեկտրոնային պաստառներ

 

Ապահով համացանց. Վանաձորի Ա. Խլղաթյանի անվան 18 միջնակարգ դպրոցում

 

Ապահով համացանց. Բաց դաս Երևանի 198 ավագ դպրոցում

Մարտի 04, 2013. Երևանի թիվ 198 ավագ դպրոցի 8-1 դասարանում «Ապահով համացանց»թեմայով բաց դասը վարել են ինֆորմատիկայի դասավանդողներ Անահիտ Մելքումյանը և Սոնա Ղազարյանը:  Դասի նպատակն էր` սովորեցնել արդյունավետ կիրառել համացանցի անսահմանափակ հնարավորությունները և ապահով օգտվել համացանցից: Դասի խնդիրներն էին` կարողությունների և ստացված գիտելիքները նախագծային աշխատանքներում կիրառելու հմտությունների զարգացում: Աշակերտների խմբային աշխատանքները ներկայացնում էին շնորհանդեսների և տեսաֆայլի միջոցով: Նախապես խմբերը պատրաստել էին պատի թերթեր՝ պաստառներ, «Համացանցի հնարավորությունները» հետազոտական և որոնողական աշխատանք, տեսաֆայլ «Բլոգներ, Սոցիալական ցանցեր, Վեբ-2»: «Մենք ինչպես ենք օգտվում համացանցից» ամփոփիչ շնորհանդեսի ժամանակ սովորողներին և ուսուցիչներին բաժանվեցին 10 հարցանի հարցաթերթիկներ հաջորդ դասին պատասխանները համեմատելու և քննարկելու համար: Կարդա ավելին

 

 

 

Ապահով համացանց. Բաց դաս Երևանի 198 ավագ դպրոցում

 

 

Բաց դաս Վանաձորի Գ.Չաուշի անվան 24 միջնակարգ դպրոցում

Մարտի 4, 2013 Վանաձորի Գ.Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցում Ապահով համացանց թեմայով բաց դասը վարել է ինֆորմատիկայի դասավանդող Անահիտ Բաղդասարյանը:

 

 

Ապահով համացանց. Բաց դաս Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոցում

Փետրվարի 26, 2013 Փետրվարի 26-ին Տավուշի մարզի Կողբի Ջ. Ղարախանյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում անցկացվեց բաց դաս՝ համացանցի անվտանգ օգտագործման մասին:  Դասին մասնակցում էին 7-րդ և 8-րդ դասարանցիները:   Դասը սկսվեց ինֆորմատիկայի ուսուցչուհի  Արմինե Ազատյանի բացման խոսքով. ,, Հեռուստատեսային դարաշրջանում մեծացած ծնողների համար , ներկա ինտերնետային սերնդի դասիարակությունը նոր մարտահրավերներ է նետել: Երեխաները նոր տեխնոլոգիաների մասին արդեն գիտեն, ուստի զարմանալի չէ , որ ծնողները հաճախ ոչ շահեկան վիճակում են երեխաների համեմատ … ,,
Այնուհետև սկսվեց բուռն քննարկում :  Սովորողները նշեցին, որ սոցիալական ցանցերը սովորելու, ազատ արտահայտվելու և հաղորդակցվելու հնարավորություն են տալիս և ձևավորվում են նաև ընդհանուր հետաքրքրություններ ունեցող ակտիվ մարդկանց խմբեր:  Սակայն դրա հետ մեկտեղ  սոցիալական ցանցերը նաև  ռիսկեր են պարունակում: Սովորողները հատկապես կարևորեցին  անձնական տվյալների պաշտպանության հարցերը: Լուսանկարները տես այստեղ

 

 

 

Ապահով համացանց. Երևանի Գարեգին Նժդեհի անվան հիմնական դպրոց

 

 

 

Ապահով համացանց. Երևանի Լեոյի անվան ավագ դպրոց

 

 

 

Համացանցի ապահով օգտագործման մասին բաց դասը Բերդի ավագ դպրոցում

Փետրվարի 26, 2013 Փետրվարի 26-ին Բերդի ավագ դպրոցի 7 դասարանի մասնակցությամբ անցկացվեց բաց դաս'Ապահով համացանց' թեմայով: Դասին ներկա էին մեթոդմիավորման անդամները, ուսուցիչեր և ծնողներ: Դասի սկզբում նշվեց նախ` ինչ է համացանցը, ինչպես կարելի է օգտվել և գտնել ցանկացածինֆորմացիա: Կարևորվեց ծնող-սովորող-ուսուցիչ անմիջական կապը և նշվեց, որ երեխան իրեն անհանգստացնող հարցերի դեպքում անպայման պետք է դիմի ծնողին, ուսուցչին: Դասն անցավ շատ հետաքրքիր, մանակիցները ծանոթացան անվտանգության, հաղորդակցության, կիբերհետապնդման, ինչպես նաև զվարճանքի ոսկե կանոններին: Վերջում և’ աշակերտներին, և’ ներկաներին բաժանվեցին անվտանգության և հաղորդակցության վերաբերյալ` թեստեր, ապացուցելու համար,որ կարող են ապահով օգտվել համացանցից: Լուսանկարները տես այստեղ

 

 

 

 

 

 

Բաց դաս Կողբի թիվ 2 դպրոցում

 

Փետրվարի 25, 2013 Կողբի թիվ 2 դպրոցում այս տարի բաց դասն անցկացվեց 7-րդ դասարանում: Դասը կազմակերպել և վարել են Արմինե Աբովյանը:

 

 

Հաղորդակցվիր ապահով թեմայով բաց դասը Կողբի թ 2 դպրոց

Փետրվարի 25, 2013 Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում արդեն 3 տարի շարունակ ապահով համացանցի օրվան նվիրված բաց դաս է տեղի ունենում: Այս տարի դպրոցականները  ներկայացրեցին թե ինչ բան է հաղորդագրությունը,  և՛ թե ինչ բան է փոստաղբը, այնուհետև երեխաները մեկնաբանեցին բարևի տարբերությունը իրական և վիրտուալ աշխարհում: Լուսանկարները տես այստեղ և կարդա ավելին

 

 

 

 

 

Ապահով համացանց. Եղեգնաձորի ավագ դպրոց

 

 

Ապահով համացանց. Գագիկ Ստեփանյանի անվան դպրոցում

Փետրվարի 25, 2013 Գագիկ Ստեփանյանի անվան թ 135 դպրոցում փետրվարի 7-ին կայացած "Հաղորդակցվիր առցանց ապահով" թեմայով դասը կազմակերպել և վարել է Գ. Մանուկյանը: Լուսանկարները տես այստեղ

 

 

 

 

 

Ապահով Համացանցի Օրը Երևանի թ.186 դպրոցում

Փետրվարի 07, 2013 Փետրվարի 6-ին հ.186 դպրոցի 6ա դասարանում անցկացվեց բաց դաս նվիրված ,,Ապահով համացանցի,, օրվան, որը նշվում է յուրաքանչյուր տարի երկրորդ ամսի երկրորդ շաբաթվա երկրորդ օրը: Դասին ներկա էին՝ տնօրինությունը, ծնողներ, ուսուցիչներ: Այս տարի հատուկ ուշադրություն է հատկացվել ինտերնետի անվտանգության վերաբերյալ ծնողների տեղեկացմանը: Դասի սկզբում նշվեց այն մասին, որ թեև Համացանցը դարձել է հզոր և շատ կարևոր, նույնիսկ կարելի է ասել անփոխարինելի, գործիք մարդկության համար, բայց այն ավտանգ չէ: Պետք է իմանալ այն բոլոր կանոնները, որոնք թույլ կտան հնարավորինս ապահով օգտվել համացանցից: Ավելին....

 

 

 

Երևանի թ 100 դպրոցում մեկնարկեց Ապահով համացանց 2013 ծրագիրը

Փետրվարի 05, 2013 Համացանցի ապահով օգտագործման մասին բաց դասը Երևանի թիվ 100 հիմնական դպրոցում կազմակերպել և վարել է Ալվարդ Սարոյանը:

 

 

 

Orange-ը կարևորում և նպաստում է համացանցի ապահով օգտագործմանը

Փետրվարի 06, 2013 Այս տարի արդեն երկրորդ անգամ ապահով համացանցի օրվա առթիվ Orange Արմենիա ընկերությունը «Մեդիակրթության կենտրոն» և «Ինտերնետ Հանրություն» կազմակերպությունների հետ համատեղ նախաձեռնել է «Ապահով համացանց Հայաստան» լայնածավալ ծրագիրը: Միամսյա ծրագրի շրջանակներում կվերապատրաստվեն 150 դպրոցների մոտ 200 մանկավարժներ, իսկ ավելի քան 3000 աշակերտներ կմասնակցեն բաց դասի:

Այս տարի հատուկ ուշադրություն է հատկացվել ինտերնետի անվտանգության վերաբերյալ ծնողների տեղեկացմանն ու կրթմանը, ովքեր կկարողանան մասնակցել այդ թեմաներին նվիրված ծնողական ժամին: Ավելին..

Լուսանկարները տես այստեղ

 

Լավագույն բաց դասի և  պաստառի մրցույթ

Փետրվարի 05, 2013 «Մեդիակրթության կենտրոն» և «Ինտերնետ Հանրություն»  հասարակական կազմակերպությունները «Ապահով Համացանց 2013» ծրագրի շրջանակներում  հայտարարում են լավագույն բաց դասի և  էլեկտրոնային պաստառի մրցույթ:  «Ապահով Համացանց 2013» ծրագրին աջակցում է «Orange Արմենիա» ընկերությունը: Մրցույթի տեղեկատվական աջակցությունն ապահովում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը: Հայտարարությունը և Բաց դասի պլանը տեղադրված են այստեղ

Հայտի ձևը Բաց դասի պլանը

 

Մեկնարկեց Ապահով Համացանց 2013 ծրագիրը

Փետրվարի 05, 2013 Մեկնարկեց Ապահով Համացանց Հայաստան 2013 ծրագիրը: Երևանի թ. 100  հիմնական  դպրոցում անցկացված բաց դասին  ներկա էին  Մեդիակրթության  կենտրոնի,  Orange Հայաստան ընկերության  և բազմաթիվ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:  Դասը, որը  վարում էին աշակերտները,  լի  էր  հետաքրքիր դրվագներով,  ուսուցանվող  խաղերով:  Երեխաները  բեմականացրեցին  իրենց հորինած պատմությունը` Համացանցի, ծնողների ու երեխաների և թվային դարում իրենց հարաբերությունների մասին:

 

 

 

 

 

Ապահով Համացանց 2013` Խորհրդի նիստը հաստատեց գործողությունների ծրագիրը

Հունվարի 25, 2013 2013 թ հունվարի 25-ին Ապահով Համացանց Հասարակական Խորհուրդը հաստատեց 2013 թ գործողությունների ծրագիրը: Այս տարի հատուկ ուշադրություն է հատկացվել համացանցի անվտանգությանվերաբերյալ ծնողների տեղեկացմանն ու կրթմանը: 2009 թ ի վեր խորհուրդը համակարգում է Ապահով Համացանց ծրագիրը: Ծրագրի առաքելությունն է՝ նպաստել Ինտերնետի եւ այլ տեղեկատվական տեխնոլոգիաների ապահով եւ արդյունավետ օգտագործմանը, հասարակության ուշադրությունը հրավիրել Ինտերնետի ապահով օգտագործման հարցերի հանդեպ: Ծրագրի նպատակն է՝ երեխաներին եւ ծնողներին, սովորողներին եւ դասավանդողներին տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ եւ ուսումնական նյութեր, որոնք կօգնեն նրանց ապահով եւ արդյունավետ օգտագործել նոր տեխնոլոգիաները ուսման մեջ եւ առօրյա կյանքում:

 

 

ավելին...

Մեր մասին | Կապ | Տեսասրահ| Մեր մասին ©Media Education Center

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources