Բլոգ
Բլոգը (որ ծագում է "Web log" -ից "weblog") ցանցային օրագիր կամ ամսագիր է: Երեխաների համար հայտնի շատ բլոգային կայքեր կան, որ հնարավորություն են ընձեռում օգտվողներին ստեղծելու իրենց օրագրերը, որոնք պարունակում են նաև նկարներ և նույնիսկ տեսաերիզներ: Կարելի է ստեղծել ինտերակտիվ բլոգեր եւ հրավիրել մարդկանց մեկնաբանելու հրապարակված ինֆորմացիան:
Բլոգերը հեշտ է ստեղծել ու թարմացնել, որի պատճառով էլ դրանք չափազանց հանրահայտ են – միջին հաշվով յուրաքանչյուր 5.8 վայրկյանը մեկ նոր բլոգ է ստեղծվում և ավելի քան 3 բլոգեր թարմացվում են ամեն վայրկյան, իսկ Հյուսիսային Ամերիկայում 2005–ի հետազոտությունները ցույց են տալիս, որ դպրոցական օրվա ընթացքում 4-րդ դասարանի աշակերտների 14 տոկոսը գրում են բլոգում կամ ցանցային օրագրում:
Nexopia, Piczo, Facebook և LiveJournal-ը հայտնի բլոգային կայքեր են ուսանողների շրջանում: Խնդիրներ կարող են ծագել այն ժամանակ, երբ երեխաները հրապարակում են իրենց անձնական ինֆորմացիան, նկարները կամ տեսաերիզները այդ կայքերում կամ օգտագործում են իրենց բլոգերը` հասակակիցների և ուսուցիչների մասին ասեկոսեներ ու բամբասանքներ տարածելու համար:
Խորհուրդ: Երեխաներին անհրաժեշտ է հիշեցնել, որ համացանցում ուղարկված ամեն ինչ մատչելի է յուրաքանչյուրին և իրապես կարող է լինել համացանցում տարիներ շարունակ, այնպես որ նրանք պետք է զգույշ լինեն, որ իրենց բլոգը չպարունակի անձնական տվյալներ` կամ պատկերներ, կոպիտ կամ անպարկեշտ մեկնաբանություններ կամ ցանկացած բան որ կանհանգստացնի իրենց կամ ուրիշներին:Որոնք են օգուտները
Բլոգը տալիս է անձնական դրսեւորման համար առտակարգ հնարավորություն, թույլ է տալիս օգտվողներին համագործակցել եւ սովորել համագործակցելով:
Որոնք են ռիսկերը
Ռիսկը կապված է անձնական տվյալները հրապարակելու հետ, որոնք կարող են օգտագործվել կոմերցիոն նպատակներով: Այս դեպքում կարելի է կեղծ անուն օգտագործել: Եթե դուք նախատեսում ենք տեղադրել այլ մարդկանց մասին ինֆորմացիա, նաեւ լուսանկարներ, անհրաժեշտ է սկզբից ստանալ նրանց թույլտվությունը:
Կա հեղինակային իրավունքի ռիսկ:
Ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել այլ մարդկանց նյութերը եւ նույնիսկ այլ կայքերի դիզայնը առանց թույլտվության: Երբեք չի կարելի ոչ պատշաճ բովանդակություն տեղադրել բլոգերում: