Safe. am Ապահով Համացանց Safer Internet

 

Ֆայլերի փոխանակում

Ֆայլերի փոխանակումը, որ հայտնի է նաև որպես ապակենտրոնացված տեխնոլոգիա, թույլ է տալիս օգտվողներին փնտրել և ներբեռնել ֆայլեր այլ օգտվողների համակարգիչներից: Երիտասարդները օգտագործում են այս տեխնոլոգիան հեռուստատեսային շոուներից և ֆիլմերից երաժշտական կամ տեսաձայնային ֆայլերի շտապ փոխանակման համար:

Երեխաները ներբեռնելու մշակույթը որդեգրել հենց սկզբից: Զարգացած երկրներում անցկացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երեխաների 65 տոկոսը ներբեռնում և լսում է ներցանցային երաժշտություն: Ֆիլմերի և հեռուստատեսային շոուների ներբեռնման հեղինակությունը աճում է. 4-րդ դասարանի աշակերտների 17 տոկոսն է այդպես վարվում օրվա կտրվածքով: Այդ թիվը 11-րդ դասարանում աճում է մինչև 40 տոկոս:

Ծնողների ակտիվ մասնակցության կարիքը կա այս ասպարեզում, անհրաժեշտ է քննարկել ֆայլերի փոխանակման էթիկան իրենց երեխաների հետ: Սա բարդ թեմա է շատ մարդկանց համար, կան շատ ծնողներ և երաժիշտներ, որ օժանդակում են ստեղծագործությունների ազատ տարածմանը:  
Դուք կարող եք հարցնել երեխաներին արդյո՞ք համոզված են, որ ֆայլերի փախանակումը թույլատրված է: Ասեք նրանց, որ մտածեն արդյո՞ք արվեստագետները չպետք է փոխհատուցվեն, երբ նրանց երգերը փոխանակվում են ցանցի միջոցով: Եթե ամեն մեկը ֆայլեր փոխանակի, գումար կլինի՞ նոր արվեստագետների աճման ու  առաջադիմության համար:

Մուտք գործելու համար ֆայլերի փոխանակման ցանց, օգտվողները կարիք ունեն ներբեռնելու հատուկ համակարգչային ծրագրեր: Այս ծրագրերը ցանցում ազատ են: Բայց հայտնի ծրագրերից շատերը լիքն են լրացուցիչ համակարգչային ծրագրերով, ինչպիսիք են լրտեսային ծրագրերը (spyware, կամ adware): Մեկ անգամ տեղադրվելով ձեր համակարգչում, այս ծրագիրը կարող է «հետևել».  ու՞ր եք գնում համացանցում` ստեղծելով կապեր ցանցային կայքերում, որոնք օգտվողնեին ուղարկում են գովազդներ և նույնիսկ ինֆորմացիա հավաքում ձեր համակարգչից, ինչպիսիք են գաղտնաբառեր, կրեդիտ քարտերի համարներ և էլեկտրոնային հասցեներ:

Ֆայլերի փոխանակմանը վերաբերող մեկ այլ նկատառում այն է, որ շատ մարդիկ օգտագործում են այս ցանցերը պոռնոգրաֆիկ նկարների ու տեսաերիզների առևտրի համար, դյուրին դարձնելով երեխաների համար  անպարկեշտ նյութերի հայտնաբերումը: Այս խնդրի առումով դժվարությունն այն է, որ  ծնողական ֆիլտրերը, որ նախագծված են արգելափակելու պոռնոգրաֆիան, չեն աշխատում ֆայլերի փոխանակման ծրագրերի հետ: Ֆայլերի փոխանակման որոշ ծրագրեր այժմ առաջարկում են իրենց ներքին  ֆիլտրող համակարգերը, այնպես որ, ստուգեք` համոզվելու արդյո՞ք ծրագիրը, որից օգտվում են ձեր երեխաները, կարող է արգելափակել  սեքսուալ  բովանդակությամբ նյութը:

Խորհուրդ. Իմանալու համար թե ինչպես հեռացնել լրտեսող միջոցները ձեր համակարգչից, այցելեք . http://antivirus.about.com/od/spywareandadware/tp/ adwarespyware.htm.

 

Մեր մասին | Կապ | Տեսասրահ| Մեր մասին ©Media Education Center

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources