1

 

 

 

1

 

 

1

 

1

 

1

 

 

1

 

1

 

 

10 հաճախ տրվող հարցեր անձնական տվյալների պաշտպանության մասին

 

Փետրվարի 15, 2017. 1. Արդյո՞ք լուսանկարը համարվում է մարդու անձնական տվյալ:Ովքե՞ր են պարտավոր ներկայացնել ծանուցումներ անձնական տվյալների մշակման մասին: Ի՞նչ պարբերականությամբ պետք է ներկայացվեն տվյալներ մշակելու մասին ծանուցումները: Ո՞րն է համարվում անձնական տվյալների մշակում: Ո՞ր դեպքում է թույլատրվում մարդու անձնական տվյալների փոխանցումն այլ երկիր: Մինչև երեխայի` չափահասության տարիքը լրանալը, ո՞վ է իրականացնում երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքը: Այս և այլ հարցերի պատասխանները կարելի է գտնել ՀՀ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ուղեցույցույցում: Ավելին

 

 

 

 

 

 

 

Ուղեցույց. Ինչպե՞ս անձնական տվյալներն ավելի պաշտպանված դարձնել Google-ում և YouTube-ում

 

Փետրվարի 15, 2017. Աշխարհի ամենամեծ և հայտնի ինտերնետային ընկերությունը` Google-ն իրականացնում է օգտատերերի տվյալների հավաքագրում` այդ տվյալներն օգտագործելով գովազդների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Ընկերությունն, օրինակ, հետևում է, թե ինչ կայքեր են այցելել մարդիկ։ 2016 թվականի հոկտեմբերին Google ընկերությունը որոշակի փոփոխություններ կատարեց տվյալներ մշակելու քաղաքականության մեջ, սակայն, այդ մասին առանձնապես չի բարձրաձայնվում։ Այժմ ընկերությունը կարող է օգտատիրոջ մասին ամբողջական տեղեկատվություն ստանալ` ոչ միայն հիմնվելով այն բանի վրա, թե ինչ տեսանյութեր է դիտել մարդը, ինչ էլեկտրոնային նամակներ է գրել, ինչ է փնտրել համացանցում, այլ նաև` ըստ կայքերի այցելությունների պատմության։ Եւ այս ամենը կցվում է օգտատիրոջ անվանը։ ՀՀ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հրապարակել է Ուղեցույց, որը գործնական քայլերի միջոցով կօգնի Ձեզ «արգելել» Google-ին հավաքել Ձեր մասին տեղեկություններ ամբողջությամբ կամ մասնակի։ Ավելին

 

 

 

 

 

 

Փետրվարի 7-ին մեկնարկեց Ապահով համացանց ծրագիրը

 

Փետրվարի 07, 2017. Այսօր՝ փետրվարի 7-ին երկրագնդի բոլոր մայրցամաքների ավելի քան 100 երկրներում արդեն 12-րդ անգամ նշվում է Ապահով համացանցի օրը: Այս տարի օրն անցնում է «Փոխվե՛նք. միավորվե՛նք հանուն ավելի լավ համացանցի» կարգախոսի ներքո, որով բոլոր օգտատերերին կոչ է արվում միավորել ջանքերը՝ բոլորի, իսկ մասնավորապես՝ երեխաների ու երիտասարդների համար համացանցն առավել ապահով ու լավը դարձնելու նպատակով: Ucom-ը «Մեդիակրթության կենտրոն» և «Ինտերնետ Հանրություն» կազմակերպությունների հետ համատեղ այսօրվանից մեկնարկում է «Ապահով համացանց Հայաստան 2017» վեցամսյա ծրագիրը, որի շրջանակներում մայրաքաղաքի և մարզերի մի շարք դպրոցներում կանցկացվեն բաց դասեր համացանցի և թվային տեխնոլոգիաների ապահով օգտագործման վերաբերյալ: Կտպագրվեն ու կհրապարակվեն հայալեզու կրթական ձեռնարկներ, որոնք հատուկ մշակվել են համացանցային էթիկայի ու ապահովության խնդիրների շուրջ խորհրդատվություն տրամադրելու նպատակով: Ավելին

 

 

 

 

 

Ապահով համացանցի միջազգային օրը կնշվի Փետրվարի 7-ին

Փետրվարի 04, 2017. Այս տարի Ապահով Համացանցի միջազգային օրը նշվելու է Փետրվարի 7 -ին: Այդ օրը կմեկնարկեն միջոցառումները Երևանում և շրջաններում:  Ապահով Համացանց ծրագրի նպատակն է՝երեխաներին ու ծնողներին, սովորողներին և դասավանդողներին տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ և ուսումնական նյութեր, որոնք կօգնեն նրանց ապահով և արդյունավետ օգտագործել նոր տեխնոլոգիաները ուսման մեջ և առօրյա կյանքում: Այս տարի կանցկացվեն Ապահով համացանց թեմայով բաց դասեր, ծնողական ժողովներ և դասավանդողների վերապատրաստումներ, կթողարկվեն նոր ուսումնական նյութեր: Ապահով Համացանց 2017 լոգոն, Ապահով Համացանց 2017 բանները կարող եք ներբեռնել մեր կայքից:

 

 

 

 

 

 

 

 

 

Հունվարի 28` Մասնավոր կյանքի գաղտնիության և անհատական տվյալների պաշտպանության միջազգային օրն է

Հունվարի 28, 2017. Հունվարի 28-ը մասնավոր կյանքի գաղտնիության և անհատական տվյալների պաշտպանության միջազգային օրն է: Մասնավոր կյանքի գաղտնիությունը սեփական անձնական տեղեկությունների մատչելիության և օգտագործման վրա տարածվող վերահսկողությունն է: Հիշեք, որ Ձեր առցանց կյանքը պատկանում է ձեզ: Կայքերում գաղտնիության և անվտանգության կարգավորումները արեք այնպես, որ տեղեկություններ փոխանակելու տեսանկյունից դրանք հարմար լինեն ձեզ:

Պաշտպանեք ձեր հաշիվները. հայցեք պաշտպանություն, որն ավելի ուժեղ է, քան գաղտնաբառերը: Հաշիվների տրամադրողների մեծ մասն այժմ առաջարկում են ինքնության ստուգման լրացուցիչ ուղիներ (կենսաչափական, շարժական սարքին ուղարկվող միանվագ կոդ և այլն) նախքան տվյալ կայքում որևէ գործունեություն ծավալելը:

Մաքուր պահեք ձեր համակարգչային տեխնիկան: Արդիականացրեք անվտանգության ծրագրաշարը, ավտոմատացրեք ծրագրաշարի թարմացումները, պաշտպանեք բոլոր այն սարքերը, որոնք միանում են Համացանցին:

Ձեր և Ձեր երեխաների մասնավոր կյանքը պաշտպանելու մասին խորհուրդները կարող եք կարդալ մեր կայքում:

 

 

 

Լույս է տեսել Անձնական կիբեռանվտանգության հիմունքներ գիրքը

Հունվարի 09, 2017. Լույս է տեսել Անձնական կիբեռանվտանգության հիմունքներ գիրքը: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Ապահով Համացանց խորհրդի անդամ Սամվել Մարտիրոսյանի հեղինակած աշխատությունում ներկայացված են կիբեռանվտանգության այն հիմունքները, որոնք թույլ կտան համակարգչային օգտատերերին հնարավորինս խուսափել վիրտուալ ոլորտում արդեն սովորական դարձած հարձակումներից և տարաբնույթ այլ վտանգներից։ Մատչելի շարադրված գիրքը կարող է օգտակար լինել ընթերցողների լայն հանրությանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԿԱՆԳՆԵ՛Ք, ՄՏԱԾԵ՛Ք, ՄԻԱՑԵ՛Ք. անվտանգ համացանցի ուղերձները հայերեն լեզվով

ԿԱՆԳՆԵ՛Ք, ՄՏԱԾԵ՛Ք, ՄԻԱՑԵ՛Ք™, STOP. THINK. CONNECT.™ տեղեկատվական արշավի նպատակն է ընդլայնել կիբեռվտանգների մասին հանրային իրազեկվածությունը և ուղղորդել հասարակությունը դեպի առավել ապահով և անվտանգ Համացանցի օգտագործում: Տեղեկատվական արշավի գլխավոր նպատակն է օգնել հասկանալ օրեցօր տարածվող կիբեռվտանգները և զինել ձեզ, ձեր ընտանիքը և համայնքը համապատասխան պաշտպանական միջոցներով: Տեղեկատվական թերթիկներին և խորհուրդներին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

 

 

 

 

 

2016 - 2008 թթ. միջոցառումների մասին կարդա այստեղ

Մեր մասին | Կապ | Տեսասրահ| Մեր մասին ©Media Education Center

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources