«European Schoolnet Academy» հեռավար դասընթացին ուսուցիչների մասնկացելու ծրագիր

ՀՀ ԿԳՄՍՆ Կրթության զարգացման և նորարությունների ազգային կենտրոն (ԿԶՆԱԿ) հիմնադրամը և STEM Միությունը «Ապահով Համացանց Հայաստան» ծրագրի շրջանակներում կազմակերպում են «European Schoolnet Academy» հարթակում իրականացվող հեռավար դասընթացին ուսուցիչների մասնկացելու ծրագիր։  

Դասընթացը մասնակիցներին կներկայացնի «Open School»-ի, ինչպես նաև «Maker Movement»-ի գաղափարներն ու մանկավարժությունը:  Այն ցույց կտա, թե ինչպես կարող է դասավանդման և ուսուցման նկատմամբ «Open Schoo-ի մոտեցումը ինտեգրվել կրթական գործունեության մեջ, մասնավորապես՝ գիտության ոլորտում, և զուգակցվել «Maker» մանկավարժության հետ:  Վերապատրաստման դասընթացը կտրամադրի նաև լավագույն փորձի օրինակներ, ինչպես նաև ուսուցիչների վկայագրեր: 

       Ավելին, կներկայացվեն անվճար և օգտագործման համար պատրաստի նյութեր (օրինակ՝ Navigator, Open Schooling Information Packs և այլն), որոնք նախատեսված են բաց դպրոցի և Maker մանկավարժության ինտեգրումը կրթական գործունեության մեջ ուղղորդելու և աջակցելու համար, և դրանց օգտագործումը մանրամասն կբացատրվի ուսուցողական նյութերի միջոցով:  Դասընթացը նաև կտրամադրի խորհուրդներ այն մասին, թե ինչպես ներգրավել արտաքին փորձագետների և տեղական շահագրգիռ անձանց ձեր «Open Schooling» կրթական գործունեության մեջ:  Եվ վերջապես, այն նաև կօժանդակի Բաց դպրոցին ծանոթ և ոգևորված ուսուցիչների/մանկավարժների ցանցի ստեղծմանը: 

Դուք կարող եք հետևել դասընթացին ձեր սեփական տեմպերով:  Մենք կբացենք մեկ մոդուլ յուրաքանչյուր շաբաթվա սկզբին, սակայն կան մի քանի վերջնաժամկետներ (deadlines), որոնց պետք է ուշադրություն դարձնեք (դրանք են՝ վիկտորինաները և/կամ գործընկերների գրախոսությունները): 

Ուսուցման նպատակները 

  •       1 Ներկայացնել մասնակիցներին «Բաց դպրոց» (OS), «Maker» մանկավարժությանը, ինչպես նաև հարցումների վրա հիմնված ուսուցմանը և օգնել նրանց հասկանալ, թե ինչպես կարող են ինտեգրվել իրենց կրթական գործունեությանը: 

  •     2 Ուսուցիչներին հզորացնել նոր մեթոդաբանությամբ և աջակցել դրա կիրառմանը ներգրավված համայնք ստեղծելու միջոցով: 

  •    3 Ներկայացնել Navigator-ը, ինչպես նաև Make it Open-ի շրջանակներում ստեղծված այլ պատրաստի նյութերը և մասնակիցներին ուղղորդել դրանց օգտագործմանը: 

  •  4 Տրամադրել մանրամասն ուղեցույց (և կոնկրետ օրինակներ) Բաց դպրոցի LS և/կամ կրթական գործունեության ստեղծման համար: 

  •   5 Խթանել «Դարձնել այն բաց» (MiO) նախագիծը և դրա արդյունքները՝ որպես ուսուցիչներին և մանկավարժներին հզորացնելու գործիքներ: 

  •   6 Ստեղծել ուսուցիչների/մանկավարժների ցանց, որոնք ծանոթ և ոգևորված են Open School-ով : 

Մոդուլներ 

 Մոդուլ 1. Ծանոթանալ բաց դպրոցին -բացվում/ազդարարվում է 09/01/2023-ին 

 Մոդուլ 2. Իմանալ ավելին Բաց դպրոցի մասին -բացվում է 16/01/2023-ին 

 Մոդուլ 3. Open Schooling and Maker Education բացվում է 23/01/2023-ին 

 Մոդուլ 4. Գնահատել Open Schooling-ի գործունեությունը-բացվում է 30/01/2023-ին 

 Վկայական 

  • Դասընթացի վկայական ստանալու համար դասընթացի մասնակիցները պետք է ներկայացնեն ուսուցման սցենար՝ կիրառելով բաց դպրոցի ( Open Schooling) մոտեցում և զննեն իրենց գործընկերների 3 ուսուցման սցենար: 

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հունվարի 8-ը լրացնել մասնակցության հայտը։ Հարցերի դեպքում գրել sargsyanmariam2022@gmail.com էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել ծրագրի համակարգողին։ Համակարգող՝ ԿԶՆԱԿ հիմնադրամի ուսումնական բնագավառների մշակման և զարգացման բաժնի մասնագետ Մարիամ Սարգսյան։ Հեռ․ +374-77-00-84-45

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՀՂՈՒՄ

Մեր մասին | Կապ | Տեսասրահ| Մեր մասին ©Media Education Center

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources