Safe. am Ապահով Համացանց Safer Internet

Ապահով Համացանցի Օրը Երևանի թ. 100 դպրոցում

 

 

Հետևիր մտքերիդ` դրանք բառեր են դառնում.
Հետևիր բառերիդ` դրանք գործեր են դառնում.

Ալվարդ Սարոյան, Երևանի թ. 100 դպրոց

Ժամանակակից աշխարհում հարաճուն արժեքների ձևավորումը անցումային հասարակություններում լուրջ մարտահրավեր է: Մեր երեխաների համար տեղեկատվական մեծ դաշտի ապահովումը թեև ազատական գործընթաց է, միևնույն ժամանակ, հաճախ շփոթեցնող է:

Այսօր ավելի քան 70 երկրներում նշվում է ապահով  համացանցի  օրը: Այս տարի Ապահով Համացանց Հայաստան 2012 ծրագիրն իրականացնում են Ինտերնետ հանրություն, Մեդիակրթության կենտրոն կազմակերպությունները և Օրանջ Արմենիա ընկերությունը , համագործակցելով Երևանի քաղաքապետարանի և Կրթության և գիտության նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հետ:  Այս տոնը նպատակաուղղված է զարգացնել առցանց տեխնոլոգիաների անվտանգ և պատասխանատվությամբ օգտագործումը հատկապես երեխաների մոտ: Այն ամեն տարի փետրվարին նշվում է Insafe Համացանցի անվտանգ և ապահով օգտագորման իրազեկման կենտրոնների համաեվրոպական ցանցի կողմից:

 Անվտանգ ինտերնետի օրը այս տարի ընթանում է հետևյալ կարգախոսի ներքո. <<Միասին  և ավելի ապահով բացահայտենք թվային աշխարհը >>, <<Կառուցենք կամուրջներ սերունդների միջև>>: Հենց այս կարգախոսի ներքո էլ մեր դպրոցը ևս իր մասնակցությունը ունեցավ այդ գործում: Փետրվարի 7-ից մինչև 10-ը ինֆորմատիկայի ուսուցչուհի

Ալվարդ Սարոյանը 5-ից 9-րդ դասարաններում  բաց դասեր անցկացրեց   <<Ապահով համացանց >> թեմայով:  Աշակերտները շատ գոհ էին նման դասի համար:Նրանք ասում էին, որ safe.am կայքը շատ մեծ հետաքրքրություն առաջացրեց իրենց մեջ:Ասում էին, որ այն շատ ուսուցողական է,բազմաբովանդակ,նաեվ գեղեցիկ և գրավիչ դիզայն ունի:Ասում էին նաև, որ նման դասեր լինեն  իրենց ծնողների հետ:Իր ուրույն  ներդրումն ունեցավ այս գործունեության մեջ նաև հ.100 հիմնական դպրոցի տնօրեն` Ա.Օհանյանը, կարևորելով այսօրվա երիտասարդների ինտերնետի ակտիվ օգտագործումը: Հիշեցնելով, որ ամեն քայլ կատարելիս նախհարկավոր է լավ կշռադատել, լավ ճանաչել դիմացինին և ինչու չէ, լավ նավարկել ինտերնետում: Ավարտելով խոսքը նա մեջ բերեց հետևյալ տողերը`

Հետևիր մտքերիդ` դրանք բառեր են դառնում.
Հետևիր բառերիդ` դրանք գործեր են դառնում.
Հետևիր գործերիդ` դրանք դառնում են սովորություն.
Հետևիր սովորություններիդ` դրանք դառնում են բնավորություն.
Հետևիր բնավորությանդ` դա դառնում է ճակատագիր:

 

Մեր մասին | Կապ | Տեսասրահ| Մեր մասին ©Media Education Center

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources