ԲԱՌԱՐԱՆ
Կիբեր հարձակումներ - Cyber-bullying
Թե երեխաները, թե մեծահասակները կարող են օգտագործել ինտերնետը անհանգստացնելու կամ վախեցնելու համար այլ մարդկանց
Ներխուժում անձնական կյանք - Invasion of privacy
Երբ երեխան լրացնում է ինտերնետային հարցաթերթիկներ, կարող է փոխանցել տեղեկատվություն իր կամ իր ընտանիքիմասին, որն անցանկալի է փոխանցել անծանոթների կամ ինտերնետային ծանոթներին
Անհանգստացնող բովանդակություն - Disturbing content
Եթե երեխան օգտվում է ինտերնետից առանց վերահսկողության, ապա կարող է հանդիպել անցանկալի նկարների կամ տեղեկատվության
Որսում - Phishing
Համակարգչից օգտվողներից անձնական տեղեկություններ, ինչպես օրինակ՝ գաղտնաբառեր և վարկային քարտի մանրամասներ կորզելը և դրանք չարամիտ նպատակներով օգտագործելը:
Անցանկալի նամակներ - Spam
Անցանկալի նամակներ, հաղորդագրություններ, էլ. բացիկներ և այլն
Խորամանկություններ - Hoaxes
Էլ. նամակներ, որոնք ուղարկվում են ինտերնետային հանցագործների կողմից, ովքեր փորձում են գումար կորզել
Ինքնության գողություն - Identity Theft
Ինքնության կողոպուտ տեղի է ունեցել երբ անհատի անձնական տվյալները գողացել են եւ օգտագործել ապօրինի ձեւով: Օրինակ, երբ խարդախները ձեռք բերելով անհատի բանկային քարտի համարը կարողանում են ներխուժել նրա բանկային հաշիվների մեջ և կորզել գումարներ:
Վիրուսներ - Viruses
Ծրագրեր, որոնք նախատեսված են վտանգելու համակարգիչը, համակարգչի աշխատանքը խաթարելու կամ պահեստավորված տվյալները վնասելու համար:






