Այլ մարդկանց տվյալների որսում, եւ անձնական տվյալների գողություն:
Ոչ վստահելի կոմերցիոն կայքերը կարող են չկատարել պայմանագրով ստանձնած իրենց պարտավորությունները, կարող են ոչ նպատակային օգտագործել ձեր անձնական տվյալները եւ ֆինանսական տեղեկությունները: Կոմերցիոն վեբ-կայքերը կարող են նաեւ երեխաներին առաջարկել ծառայություններ, որոնք ապօրինի են: Հաճախակի նման կայքերը ստեղծվում են այն երկրներում ուր չկան իրավական արգելող մեխանիզմներ:
Ինչպես տարբերակել նման կայքերը. իրական կյանքում ճանաչված եւ կայացած ընկերությունները վստահելի են նաեւ առ-ցանցում: Այլ նշաններ`
Առկա են`
- Ընկերության անունը, հասցեն, հեռախոսի համար եւ այլն:
- Պայմանագրի ժամկետները թափանցիկ են
- Ապրանքի հատկանիշները եւ երաշխիքները հստակորեն սահմանված են
- Ապրանքի գնի մեջ ներառված են բոլոր լրացուցիչ ծախսերը
- Առաջարկվում է վճարման անվտանգ եղանակ
- Պատվերները հաստատվում են էլ.փոստով
- Գնորդը հնարավորություն ունի ետ վերցնելու իր գումարը
- Առաքման ժամկետը հստակ սահմանված է
Տեղական էլեկտրոնային խանութներից օգտվելը նվազեցնում է ռիսկերը:
Ինչպես ճանաչել վճարման անվտանգ եղանակները`
Վստահելի առեւտրային կայքերը գործառույթները իրականացնում են միայն “secure electronic transaction” միջոցով. Ձեր ֆինանսական ինֆորմացիան մուտքագրելիս , միշտ ստուգեք արդյոք ձեր այցելած կայքի հասցեն սկսվում է “https://” թե “http://”. Այդ դեպքում դուք կիմանաք իրականացնում է արդյոք տվյալ կայքը անվտանգ գործառույթ.
Ինչպես խուսափել առ-ցանց գնումների ռիսկերից
Առ-ցանց վաճառքի հիմնական ռիսկը կանխավճարն է: Եթե ձեր գործընկերը ստանում է փողը, բայց չի կատարում մատկարարումը, շատ դժվար է ետ ստանալ ձեր գումարը:
Ինչ է ինքնության գողությունը`
նքնության կողոպուտ տեղի է ունեցել երբ անհատի անձնական տվյալները գողացել են եւ օգտագործել ապօրինի ձեւով: