Համացանցի մասին հաճախակի տրվող հարցեր
1. Ո˚ր տարիքից կարող են երեխաները համացանց մտնել:
2. Պե˚տք է թույլ տալ երեխաներին ունենալու իրենց անձնական էլեկտրոնային հասցեն:
3. Ի˚նչ տնային կանոններ պետք է մշակել համացանցի օգտագործման համար:
4. Որ տարիքից երեխաները կարող են օգտագործել Ակնթարթային հաղորդակցման ծրագրեր : :
5. Կարո˚ղ եք արդյոք կարդալ երեխայի հաղորդագրությունները:
6. 6. Կարող են արդյոք երեխաները ստեղծել բլոգներ կամ մտնել այնպիսի սոցիալական ցանցեր, ինչպիսիք Facebook-ն և Odnoklassniki-ն են:
7. Արդյո˚ք վեբխցիկները հուսալի են երեխաների օգտագործման համար:
8. Ինչպե˚ս կարող եք կանխել pop - up պատուհանների մուտքը համակարգիչ:
9. Կարո˚ղ են երեխաները կախվածություն ձեռք բերել համացանցից:
10. Ի՞նչ պետք է իմանան երեխաները համակարգչային վիրուսների մասին:
11. Ինչպե՞ս են երեխաները համացանցն օգտագործում: Կարո՞ղ եք տեսնել ինչ կայքեր են նրանք այցելում:
12. Ի՞նչ պետք է անեք, եթե երեխային անհանգստացնում են համացանցում:
13. Արդյո՞ք օգտակար են ֆիլտրող ծրագրերը:
14. Երեխան ցանկանում է գնումներ կատարել համացանցում: Ինչպես կարող եք համոզված լինել, որ կայքն ապահով է:
15.Ի՞նչ կետեր պետք է պարունակի մանկական կայքի քաղաքականությունը անձնական տվյալների պաշտպանության առումով:
1. Ո˚ր տարիքից կարելի է թույլ տալ երեխաներին համացանց մտնել:
Հետզհետե երեխաները համացանց են մտնում ավելի վաղ տարիքից. Զարգացած երկրներում համացանցից օգտվող դպրոցականների թիվը աննախադեպ աճում է: Շատ երեխաներ համացանցն օգտագործում նաև դպրոցում` վեց տարեկանից: Այնուամենայնիվ, տաս տարեկանից փոքր երեխաները հիմնականում քննադատական հմտություններ չունեն համացանցում մենակ լինելու համար, հետևաբար, մինչ այս տարիքը դուք պետք է մշտապես մասնակցեք նրանց համացանցային գործունեությանը: Եղեք երեխաների հետ, երբ նրանք համացանցում են: Համոզվեք, որ նրանք օգտնվում են ձեր նախընտրած կայքերից: Սովորեցրեք նրանց երբեք չբացահայտել անձնական ինֆորմացիան համացանցում:
2. Պե˚տք է թույլ տալ երեխաներին ունենալու իրենց անձնական էլեկտրոնային հասցեն:
Ավելի ծիշտ կլինի, որ երեխաները օգտվեն ընտանեկան էլեկտրոնային հասցեներից, քան թե ունենան իրենց սեփականը: Երբ նրանք մեծանան և ցանկանան լինել ավելի անկախ, կարող եք նրանց տալ անձնական հասցե: Այն կարող է տեղակայված լինել ընտանեկան փոստարկղում, որպեսզի դուք կարողանաք տեղեկանալ ստացած կասկածելի թվացող հաղորդագրությունների մասին: Հարցրեք ձեր համացանցային ծառայության մատակարարին, թե ի˚նչ ծառայություններ է ապահովում ընտանեկան էլեկտրոնային հասցեների համար:
7 դասարանում արդեն շատ երեխաներ ուզում են ունենալ իրենց սեփական համացանցային հասցեն, այն կարող է լինել Gmail, Yahoo համակարգերում: Համոզվեք, որ նրանք ձեռնարկել են բոլոր նախազգուշական միջոցառումները` պահպանելու համար իրենց էլեկտրոնային հասցեն օտարների կողմից ոչ ցանկալի էլ-հաղորդագրություններ ստանալուց:
3. Ի˚նչ տնային կանոններ պիտի ունենալ համացանցի օգտագործման համար:
Կարևոր է իմանալ, որ կանոնները դրական ազդեցություն ունեն երեխաների վարքի վրա: Հետազոտությունները ցույց են տալիս, որ օրինակ` «իրական կյանքում չի կարելի ինտերնետային ծանոթին հանդիպել» կանոնին ծանոթանալուց հետո մեկուկես անգամ կրճատվում է սխալ վարվելու հավանականությունը: Չնայած երեխաները հակված են խախտելու կանոնները, սակայն դրանց գոյությունը դրական դեր է ունենում նրանց վարքագծի վրա:
Այն անչափահասները, որոնց ընտանիքներում ընդունված չեն համացանցից օգտվելու կանոններ, կրկնակի անգամ ավելի հակված են մտնելու անպատշաճ բովանդակությամբ կայքեր:
Երեխաների հետ համաձայնության եկեք համացանցի օգտագործման կանոնների մասին և ձևակերպեք տանը համակարգչից օգտվելու իրավունքներն ու պարտականությունները:
Համոզվեք, որ համաձայնությունը հստակ է .
որտե˚ղ կարող են երեխաները նավարկել ցանցում և ի˚նչ կարող են նրանք այնտեղ անել,
որքա˚ն ժամանակ կարող են նրանք անցկացնել համացանցում,
ի˚նչ անել, երբ ինչ-որ բան անհանգստացնում է նրանց,
ինչպե˚ս պահպանել սեփական ինֆորմացիան,
ինչպե˚ս ապահովել անվտանգությունը ինտերակտիվ միջավայրերում,
ինչպե˚ս վարվել բարեկիրթ և պատասխանատվորեն, երբ ցանցում են:
4. Ո˚ր տարիքից երեխան կարող է օգտագործել Ակնթարթային հաղորդակցման ծրագրեր:
Զարգացած երկրներում ակնթարթային հաողրդակցումը փոխարինել է հեռախոսին որպես հաղորդակցության հիմնական միջոցի նույնիսկ 4-րդ դասարանի աշակերտների համար: Հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ երկրների 5-րդ դասարանի աշակերտների 43 տոկոսը օրվա ընթացքում հաղորդակցվում է հաղորդագրություններով, այնպես որ այս ընդունված միջոցի չընդունումը կսահմանափակի ձեր երեխայի հասարակական կյանքը: Այն պահից երբ երեխաները սկսում են օգտագործել ակնթարթային հաղորդակցությունը, մեծանում է ծնողների դերը` ապահովելու համար նրանց անձնական տվյալների ապահովությունը և օգնելու նրանց պատասխանատվությամբ կիրառել այդ տեխնոլոգիան:
Անկթարթային հողորդակցման կանոնները պետք է ընդգրկեն հետևյալը.
- չլրացնել անձնական կենսագրությունը,
- երբեք չխոսել անծանոթի հետ (պետք է պարբերաբար ստուգել նրանց զրուցակիցների ցանկը` համոզվելու համար, որ երեխաները գիտեն յուրաքանչյուրին),
5. Կարո˚ղ եք կարդալ երեխայի հաղորդագրությունները:
Այո°: Ակնթարթային հաղորդակցման ծրագրերը կարող են զրույցը ավտոմատ պահպանել է ձեր համակարգչում: Գտեք "My chat logs" թղթապանակը, սովորաբար այն լինում է C:\My Documents\. –ում է: Սակայն եթե երեխաները գիտեն այս հնարավորության մասին, նրանց համար դժվար չէ արգելափակել այս հատկանիշը: Ի վերջո, բաց զրույցներ ունենալը երեխաների հետ ավելի նախընտրելի է նրանց լրտեսելուց: Ինչ վերաբերում է տեխնոլոգիաներին` երեխաները միշտ մի քայլ առաջ են ծնողներից: Ավելի լավ է երեխայի հետ միասին կանոններ մշակել և վստահ լինել, որ երեխան կհետևի դրանց:
6. Կարող են արդյո˚ք երեխաները ստեղծեն բլոգներ և օգտվեն սոցիալական ցանցերից
Հետազոտությունները ցույց են տալիս, որ սոցիալական ցանցերը մեծ դեր են կատարում երեխաների շրջանում. զարգացած երկրներում այդ կայքերը հատկապես շատ են սիրված 8-11 տարեկան աղջիկների կողմից: Օգտվողները ստեղծում են իրենց կենսագրությունները այս կայքերում, հաճախակի մուտքագրելով անձնական ինֆորմացիա և նկարներ:
Facebook և Odnoklassniki ցանցերում առկա ոչ պատշաճ բովանդակությունը կարող է հասանելի դառնալ այնտեղ գրանցված երեխաներին:
Անպայման հետևեք, որ Երեխաները բլոգներում և սոցիալական ցանցերում խուսափեն անձնական տեղեկատվաության հրապարակումից:
7. Արդյո˚ք վեբխցիկները հուսալի են երեխաների օգտագործման համար:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ զարգացած երկրներում երեխաների 22 տոկոսը ունեն վեբխցիկներ (11 տարեկանների 31%): Ապահովության և անվտանգության համար վեբխցիկները կարող են միացված լինել միայն վերահսկելի սենյակում: Կարևոր է հաստատել ընտանեկան կանոններ վեբխցիկների համար, որոնք ներառում են հետևյալը.
- Վեբ-խցիկով հաղորդակցվեք միայն ծանոթ մարդկանց հետ,
- Հիշեք, որ ոսպնյակի գլխիկը փակ կամ վեբխցիկը անջատված պետք լինի, երբ համակարգիչը չեք օգտագործվում,
- Վեբխցիկի դիմաց մի արեք այնպիսի բաներ որից կարող եք ամաչել,
8. Ինչպե˚ս կարող եք կանխել pop-up պատուհանների մուտքը
Pop-up պատուհաններից խուսափելու ամենահեշտ ձևը արգելափակող ծրագրերի օգտագործումն է: Դրանք կարող եք ներբեռնել համացանցից:
Կարող եք օգտագործել նաև հատուկ “գործիքներ” ձեր զննարկիչով: Շատ գործիքներ թույլ են տալիս կարգավորել pop-up պատուհանների արգելափակումը: Հատուկ գործիքների կիրառումը անհատական տվյալների պաշտպանության առումով որոշակի խնդիրներ է հարուցում, քանի որ այն կարող է օգտագործվել ձեր համացանցային պատմությունը գրանցելու համար:
http://download.cnet.com/1770-20_4-0.html?searchtype=downloads&query=Pop-up+blocker&tg=dl-20
9. Կարո˚ղ են երեխաները կախվածություն ձեռք բերել համացանցից:
Համացանցը հրաշալի միջոց է երիտասարդների համար, բայց հատկապես նրանց համար, ովքեր շփման և հաղորդակցման դժվարություններ ունեն: Համակարգչին լավ տիրապետող երեխաները կարող են փայլել համացանցում և բարձրացնել իրենց ինքնագնահատականը, քանիոր արտաքին տեսքն ու մարզական կարողությունները կարևոր չեն: Այնուամենայնիվ, չափից ավելի համակարգչի օգտագործումը կարող է նպաստել ինքնամփոփ երեխաների ավելի մեկուսացմանը իրենց հասակակիցներից կամ խանգարել ուսումնառությանը:
Մինչ լուրջ խնդիրներ ի հայտ գալը ծնողներն ու ուսուցիչները սովորաբար տեղյակ չեն լինում այս զարգացումների մասին,: Մի կողմից ցանցային գործունեությունը հեշտ է թաքցնել ծնողների ուշադրությունից, մյուս կողմից համացանցային կախվածության վտանգը լայնորեն ճանաչում չի ստացել առ այսօր:
Սահմանեք համակարգչի օգտագործման կանոններ և փորձեք համատեղել այն ավելի ակտիվ ֆիզիկական գործունեությամբ: Մի մոռացեք, որ համացանցին միացած համակարգիչը չպետք է լինի երեխայի սենյակում:
10. Ի՞նչ պետք է իմանան երեխաները համակարգչային վիրուսների մասին:
Վիրուսը վնասակար համակարգչային ծրագիր է, որ «վարակում է» համակարգչի ֆայլերը բազմաթիվ պատճեններ թողնելով: Որոշ կայքերի օգտագործումը խոցելի են դարձում համակարգիչները վիրուսների համար: Էլ-փոստին կցված ֆայլերը վիրուսների փոխանցման ամենատարածված ձևն են, բայց վիրուսները կարող են ներբեռնվել նաև ֆայլերի փոխանակման և ակնթարթային հաղորդակցման ծրագրերի միջոցով: Տեղեկացրեք երեխաներին, որ չի կարելի բացել անծանոթ մարդկանցից ստացած էլեկտրոնային նամակներն ու կցված ֆայլերը; Չի կարելի ներբեռնել ".exe" անվանումով ֆայլեր; երբեք չի կարելի ներբեռնել ծրագրեր առանց ծնողների թույլտվության: Դուք կարող եք պաշտպանել ձեր համակարգիչը ժամանակակից հրապատ (firewall) և հակավիրուսային ծրագրերի օգնությամբ:
11. Ինչպե՞ս են երեխաները համացանցն օգտագործում: Կարո՞ղ եք տեսնել ինչ կայքեր են նրանք այցելում:
Դուք կարող եք տեսնել երոխաների “ինտերնետային պատմությունը”, բայց համակարգչին լավ տիրապետող երեխաները գիտեն` ինչպես թաքցնել իրենց “համացանցային հետքերը”: Համացանցի օգտագործման կանոնները պարզաբանելն ու բաց երկխոսությունը երեխաների հետ ավելի օգտակար են, քան նրանց անձնական աշխարհ ներխուժելը:
Երբ դուք նավարկում եք համացանցում, ձեր վեբ զննարկիչը (Microsoft Internet Explorer կամ Google Chrome) հավաքում է տեղեկություն այն տեղերի մասին, ուր այցելել եք և պահում այն համակարգչում:
Զննարկիչները սովորաբար պահպանում են վերջին այցելած կայքերի “պատմությունը”: Internet Explorer-ի շատ տարբերակներ ունեն History կոճակ` վերևի գործիքների մեջ: Եթե դուք չեք տեսնում կոճակը կամ Netscape օգտվող եք, պարզապես սեղմեք Ctrl (control) և H կոճակները միաժամանակ , որը նույնպես ցույց կտա պատմության ցանկը: Կրկնակի սեղմումով կկարողանաք տեսնել կայքը:
Զննարկիչները նույնպես վեբ էջերի ժամանակավոր կրկնօրինակներ են ստեղծում, որ հայտնի են որպես cache files (թաքնված ֆայլեր) և պահպանում են դրանք ձեր համակարգչում: Internet Explorer-ում օգտվողները կարող են սեղմել Tools կամ View, այնուհետև ընտրել Internet Options և սեղմել General և ապա` Settings. Վերջապես, սեղմելով View Files` կտեսնեք ձեր համակարգչում բոլոր թաքցված Վեբ էջերը:
12. Ի՞նչ պետք է անեք, եթե երեխային անհանգստացնում են համացանցում:
Դուք կարող եք “արգելափակել” այն անձին, որ անհանգստացնող կամ ագրեսիվ հաղորդագրություններ է ուղարկում: Կան “արգելափակող” միջոցներ էլ- փոստի և ակնթարթային հաղորդակցման ծրագրերում: Պահեք բոլոր անհանգստացնող հաղորդագրությունները և ուղարկեք այն ձեր երեխայի էլ-փոստի սպասարկումն ապահովող ընկերությանը: Շատ ծառայություններ ունեն համապատասխան միջոցներ, որոնք թույլ չեն տալիս օգտվողներին համացանցում անհանգստացնել ուրիշներին:
13. Արդյո՞ք օգտակար են ֆիլտրող ծրագրերը:
Ֆիլտրող գործիքները, կամ զտիչները կարող են օգտակար լինել փոքր երեխաների համար լրացնելու, բայց ոչ փոխարինելու ծնողական հսկողությունը: Ֆիլտրերը և արգելափակիչները հուսալի և վերջնական լուծումներ չեն և հաճախ նրանք ձախողվում են` թույլ տալով անպատշաճ նյութի մուտք: Համաձայն 2007թ-ի սպառողների զեկույցի` ֆիլտրերը չեն արգելափակել առարկելի կայքերի 20 տոկոսը: Նրանք կարող են արգելափակել նաև շատ օգտակար նյութեր, որոնք անհրաժեշտ են երեխաներին ուսման գործընթացում:
Թեպետ ֆիլտրերը օգտակար կարող են լինել, երբ երեխաները փոքր են, մեծանալուն զուգընթաց անհրաժեշտ է, որ նրանք որոշակի կանոններ սովորեն` համացանցում ապահով ու պատասխանատու վարքագիծ դրսևորելու համար: Ծնողները և ուսուցիչները լավագույնս կարող են ուղղորդել երեխաներին, թե ինչպես պատասխանատվությամբ օգտագործել համացանցը:
14. Ինչպես ապահով լինել էլեկտրոնային խանութներից օգտվելիս:
Համացանցային գնումներ կատարելիս անպայման ուղղորդեք դեռահասներին: Երեխաները պետք է իմանան, որ դեպքերում կարելի է տրամադրել վարկային քարտի ինֆորմացիան` երբ առկա է Better Business Bureau որակի երաշխիքի կնիք, “https”, “http” –ի փոխարեն, զննարկիչի հասցեների մասում: Համոզվեք, որ զննարկիչը ապահովում է 128-բիթ կոդավորում, որպեսզի վարկային քարտի համարը ավտոմատ կերպով կոդավորվի նախքան ուղարկվելը: (Internet Explorer վերջին տարբերակները ապահովում են 128 բիթ կոդավորում:)
15 . Ինչպե՞ս պետք է մանկական կայքերը ապահովեն անձնական տվյալների պաշտպանությունը:
Կայքերի անձնական տվյալների պաշտպանության պայմանները հաճախ անորոշ են կամ անիրական: Երբ կարդում եք անձնական տվյալների պաշտպանության մասին, առաջին հերթին պարզեք`
որ տվյալներն են կուտակվում և ինչպե՞ ս է այդ ինֆորմացիան օգտագործվում (հատկապես, արդյոք այն վաճառվում է երրորդ կողմին);
ունե՞ք արդյոք հնարավորություն փոխելու կամ ջնջելու ձեր երեխայից ստացած տեղեկությունները,
ի՞նչ միջոցներ են կիրառվում երեխաների հաղորդագրությունները պաշտպանելու համար;
մինչ երեխայի անձնական տվյալների հրապարակումը , արդյո՞ք տվյալ կայքը փորձում էր ստանալ ծնողի համաձայնությունը: