ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 1
ՄԻԱՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՄԱՑԱՆՑԻՆ
Համացանցը միմյանց միացած համակարգիչների համաշխարհային ցանց է, որի աշխատանքն ապահովում են որպես կապի հանգույց /http://en.wikipedia.org/wiki/Node_(networking%29)/ գործող սերվերները: 2010 թ. աշխարհում 2 միլիարդ, իսկ Եվրոպայում 400 միլիոն մարդ էր օգտվում համացանցից* :
Ի՞նչ է շահում կրթությունը
-Համացանցը ուսուցիչների և սովորողների համար նոր գաղափարների և պաշարների հարուստ գանձարան է` այն առաջարկում է դասապլաններ, առ-ցանց վարժություներ և ուսումնական խաղեր:
-Համացանցը ավելի դյուրին է դարձնում միջազգային փորձի փոխանակումը և հաղորդակցումը տարբեր երկրներում գտնվող ուսուցիչների և սովորողների միջև:
-Համացանցը սովորողներին հնարավորություն է տալիս զարգացնել լեզվական կորողություններն ու կիսել մշակութային արժեքները տարբեր նախագծերին մասնակցելու շնորհիվ: Դա ավելի արագ և ավելի արդյունավետ է և ուսումնական ճամփորդության ծախսեր չի պահաջում:
-Համացանցը մատչելի է դարձնում հետազոտական գործիքները նույնիսկ նրանց համար, ովքեր ավանդական գրադարաների մշտական ընթերցողները չեն:
Էթիկական նկատառումներ և վտանգներ
-Ինչպես իրական, կամ 'արտացանցային' աշխարհում, ցանցի ներսում նույնպես առկա են խարդախությունը, կեղծ տեղեկատվությունը և երեխաների համար ոչ պատշաճ բովանդակությամբ նյութերը:
-Չնայած համացանցը մի շարք նոր հնարավորություններ է տալիս, սակայն տեխնիկական լուծումները միշտ չէ, որ ավանդականից լավն են: Օրինակ` հաղորդակցության մեջ հեղափոխություն կատարած էլ.փոստը և տեսա-կոնֆերանսները, որոնք տեղում ներկա գտնվելու զգացողություն են տալիս, չեն փոխարինում կենդանի շփումը:
Ինչպե՞ս
Կրթօջախում աշխատելիս ձեր համակարգիչը համացանցին միանում է ներքին սերվերով:
Որպեսզի տանը միանաք համացանցին անհրաժեշտ են`
-Մոդեմով համալրված համակարգիչ: Որոշ համացանցային ծառայություն մատուցող կազմակերպություններ (պրովայդեր) իրենց բաժանորդներին ապահովում են մոդեմով,
- Սովորական հեռախոսակապ, լայնաշերտ համացանց, (http://en.wikipedia.org/wiki/Broadband_Internet_access), կամ էլ արբանյակային կապ (http://en.wikipedia.org/wiki/Satellite_Internet_access),
-Բաժանորդագրություն Համացանցային Ծառայություն Մատուցող կազմակերպությանը:
Համացանցի և օգտվողների միջև անհրաժեշտ կապն ապահովում են Համացանցային Ծառայություն Մատուցող ընկերությունները (http://en.wikipedia.org/wiki/Internet_service_provider): Դրանք կարող են լինել մասնավոր ընկերություններ, օրինակ` հեռահաղորդակցական կամ կաբելային ընկերությունները, կամ` այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք համալսարաններն են: Ամսական բաժանորդային վարձի դիմաց պրովայդերներն առաջարկում են մի շարք ծառայություններ:
· Dial–up (http://en.wikipedia.org/wiki/Dial-up_access) կապը հնարավորություն է տալիս միանալ համացանցին ստանդարտ անալոգային հեռախոսագծով: Օգտվողի վարձավճարը գանձվում է ըստ ծախսած ժամանակի, ինչպես արվում է սովորական հեռախոսային զանգերի դեպքում: Անալոգային հեռախոսգիծը հնարավորություն չի տալիս միաժամանակ օգտվել և համացանցային կապից և հեռախոսից: Կապի արագությունը թույլ է:
· Լայնաշերտ կապն ապահովվում է թվային հեռախոսագծի կամ մալուխային ցանցի միջոցով: Կապի այդպիսի տեսակներ են, օրինակ, Ինտեգրալ ծառայությունների թվային ցանցը (ISDN) (http://en.wikipedia.org/wiki/ISDN) և Բաժանորդների թվային ցանցը (DSL) (http://en.wikipedia.org/wiki/Digital_Subscriber_Line): Կաբելային օպերատորների և պրովայդերների լայնաշերտ բաժանորդագրման շնորհիվ հնարավորություն է ստեղծվում ֆիքսված վարձի դիմաց օգտվել անսահմանափակ համացանցից: Սահմանափակում կարող է դրվել ներբեռնվող տվյալների ծավալի վրա: Կապի արագությունը շատ ավելի բարձր է և առանց համացանցն անջատելու կարող եք նաև օգտվել հեռախոսից:
· Այժմ մեծ տարածում են գտնում Wifi (http://en.wikipedia.org/wiki/wifi) Անլար Ցանցային Կապի հնարավորությամբ համակարգիրչների, հատկապես դյուրակիր համակարգիչների (նոթբուքերի) թիվը: Կապի այս միջոցի շնորհիվ հնարավորություն է ստեղծվում համացանցից օգտվել ցանկացած «անլար միջավայրում»: Նման միջավայրեր կարելի է գտնել, օրինակ, այնպիսի հասարակական վայրերում, ինչպիսիք են սրճարանները և օդանավակայանները: Անլար կապի նոր տեսակ է WiMAX-ը, որը ավելի սահմանափակ տարածում ունի:
Լավագույն փորձը
· Ընտրեք համացանցից օգտվելու ձեր պահանջներին համապատասխան կապ: Եթե դուք համացանցն օգտագործում եք կանոնավոր կերպով, իմաստ ունի օգտվել լայնաշերտ կապից:
· Եթե օգտվում եք լայնաշերտ կապից, առանց անհրաժեշտության մի թողեք այն միացած: Դա կարող է լրացուցիչ գումար արժենալ` ավելացնելով նաև անվտանգության ռիսկը (անվտանգության մասին տե՛ս տեղեկատվական թերթիկ 16-ը):
· Հնարավորության դեպքում նստեք երեխաների կողքին, երբ վերջիններս նավարկում են համացանցում: Դա հիանալի հնարավորություն է նրանց ցանցային փորձառնության քննարկման, վստահության մեծացման, ինչպես նաեւ միասին սովորելու համար:
· Եթե կան այլ մարդիկ, ովքեր օգտվում են ձեր պատասխանատվության տակ գտնվող համակարգչից կամ ցանցից, մշակեք ընդունելի օգտագործման քաղաքականություն:
Լրացուցիչ տեղեկությունների համար
· Համացանց ծառայություն մատուցողների համաշխարհային ցանկ` <http://www.thelist.com/>,
· Կրթական կայքեր`
Եվրոպական դպրոցական ցանցը European Schoolnet <http://www.eun.org/web/guest>,
Global Schoolhouse <http://www.globalschoolnet.org/GSH/> Կրթական աշխարհ Education World <http://www.educationworld.com/> առաջարկում են պաշարներ և համագործակցային նախագծեր,
· Becta, «ՏՀՏ կրթության մեջ» Մեծ Բրիտանիայի գործակալությունը` <http://schools.becta.org.uk> խորհուրդներ է տրամադրում ինչպես գրել օգտագործման ընդունելի քաղաքականություն,
· Insafe պորտալը առաջարկում է պաշարներ և խորհուրդներ ինչպես ապահով կերպով միանալ և նավարկել համացանցում` http://www.saferinternet.org,
. Հայկական կրթական պորտալ http://armedu.am/arm/index.php :
· Համացանց ծառայություն մատուցողների համաշխարհային ցանկ` <http://www.thelist.com/>,
· Կրթական կայքեր`
Եվրոպական դպրոցական ցանցը European Schoolnet <http://www.eun.org/web/guest>,
Global Schoolhouse <http://www.globalschoolnet.org/GSH/> Կրթական աշխարհ Education World <http://www.educationworld.com/> առաջարկում են պաշարներ և համագործակցային նախագծեր,
· Becta, «ՏՀՏ կրթության մեջ» Մեծ Բրիտանիայի գործակալությունը` <http://schools.becta.org.uk> խորհուրդներ է տրամադրում ինչպես գրել օգտագործման ընդունելի քաղաքականություն,
· Insafe պորտալը առաջարկում է պաշարներ և խորհուրդներ ինչպես ապահով կերպով միանալ և նավարկել համացանցում` http://www.saferinternet.org,
. Հայկական կրթական պորտալ http://armedu.am/arm/index.php :
|