ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 9
ԱՇԽԱՐՀԱՍՓՅՈՒՌ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐ
Ո՞րն է տարբերությունը առցանց և թվային գրադարանների միջև |
Համացանցի ստեղծման հիմքում ընկած էր էլեկտրոնային գրադարանի մշակման գաղափարը՝ տեղեկատվությունը դյուրամատչելի դարձնելու և այն հեշտությամբ տարածելու նպատակով` տե՛ս <http://www.livinginternet.com/i/ii_summary.htm>: Շատ առումներով այս խնդիրն արդեն լուծված է. համացանցն այսօր գործում է որպես հսկայական գրադարան: Ներկայումս համացանցում առկա են 18 հազարից ավելի գրադարաններ և դրանք ներկայացված են <http://www.libdex.com/> կայքում:
Հարկավոր է տարբերել համացանցում ներկայացված գրադարանները թվային (էլեկտրոնային) գրադարաններից: Առցանց գրադարաններն ունեն պարզ կառուցվածքով վեբ էջ, որի միջոցով օգտվողները կարող են ստանալ հիմնական տեղեկություններ ծրագրերի, գործունեության, հավաքածուների և կոնտակտային տվյալների վերաբերյալ: Առցանց գրադարանները կարող են առաջարկել կատալոգներում թվարկված ֆիզիկական գրքերի վարձույթը, այդ գրքերը կարելի է պատվիրել համացանցով: Նման ծառայություններ հաճախ տրամադրում են համալսարանների և այլ ուսումնական հաստատությունների գրադարանները, թեև շատ հանրային գրադարաններ նույնպես առաջարկում են նման ծառայություններ համացանցում: Թվային գրադարաններն առաջարկում են գրքերից առցանց օգտվելու հնարավորություն: Գրքերը սովորաբար թվայնացված են կամ որպես html սկրիպտ (http://en.wikipedia.org/wiki/Html, http://hy.wikipedia.org/wiki/HTML), այսինքն՝ նման են վեբ էջի, կամ որպես պարզ (ASCII) (http://en.wikipedia.org/wiki/ASCII) տեքստային փաստաթուղթ, կամ էլ որպես MS Word կամ Adobe PDF փաստաթղթեր<http://www.census.gov/main/www/pdf.html>:
Ինչու՞ օգտագործել առցանց գրադարանները դպրոցում |
· Ավանդական և առցանց գրադարաններում որոնում կատարելու համար անհրաժեշտ հմտությունները գրեթե նույնն են: Այս հմտությունների կիրառումն ու կատարելագործումը կարևորագույն նշանակություն ունի բոլոր ուսումնական ծրագրերի համար:
· Համացանցում գոյություն ունեն հազարավոր ըստ բնագավառների դասակարգված գրադարաններ/ <http://dir.yahoo.com/Reference/Libraries/>, որոնք վերաբերում են ուսումնական ծրագրերի տարբեր թեմաների: Ցանցային որոնումը (webquest) «նման է հարցախույզի, որտեղ սովորողների կողմից ձեռք բերված տեղեկությունն ամբողջությամբ կամ մասամբ հիմնված է համացանցային աղբյուրների վրա»:
http://webquest.org կայքում նկարագրված մոդելը կարող է շատ օգտակար լինել, երբ աշակերտներին հանձնարարվում են առցանց գրադարանների օգտագործմամբ այնպիսի առաջադրանքներ, որոնք նպաստում են հետազոտման, արխիվացման, գրագիտության, վերլուծության և գնահատման հմտությունների զարգացմանը:
· Անհատներն ու կազմակերպւթյունները պետք է կիրառեն 15-րդ, 16-րդ և 18-րդ տեղեկատվական թերթիկներում նշված մասնավորության, անվտանգության և առցանց գնումների ապահովության կանոնները, ինչպես նաև 3-րդ տեղեկատվական թերթիկում նշված տեղեկույթի որոնման գնահատման չափանիշները: Գրադարանները կարող են բաժանորդավարձ կամ գրանցում պահանջել իրենց ծառայությունների դիմաց:
· Բաժանորդային գրադարանները որպես կանոն տարեկան բաժանորդավարձ, կամ հաստատության անդամավճար են պահանջում:
· Անվճար գրադարաններին հրապարակում են միայն հեղինակային իրավունքի սահմանափակումներ չունեցող նյութեր: Գուտենբերգ նախագիծը (<http://promo.net/pg/>) և http://www.gutenberg.org/wiki/Main_Page այդպիսի մոտեցման հիմնադիրն ու առաջնորդն է:
· Գրանցում պահանջող գրադարանների նյութերից օգտվելու համար անհրաժեշտ է մուտքագրել ձեր անձնական տվյալները: Անպայման ստուգե՛ք անձնական տվյալների գաղտնիության քաղաքականությունը և գրադարանից օգտվելու պայմանները: <http://www.netlingo.com/right.cfm?term=privacy%20policy>
· Գրադարանների մեծ մասը նյութերը տրամադրում է որոշ պայմաններով: Դրանք (http://www.gallowglass.org/jadwiga/SCA/libraries.html#Copyright__Plagiarism) պահանջում են, որ օգտվողն առնվազն հարգի հեղինակային իրավունքը:
Հիշե՛ք. եթե հրատարակված նյութերը հանրային սեփականություն չեն, ապա դուք չեք կարող տարածել կամ հրատարակել դրանք առանց հրատարակչի թույլտվության:
· Հեղինակային իրավունքը նաև անձնական պատասխանատվության խնդիր է: Ամենատարածված գայթակղությունը գրագողությունն է, այսինքն՝ մեկ ուրիշի աշխատանքից օգտվելը առանց սկզբնաղբյուրի հիշատակման: Երբեք մի՛ մոռացեք հիշատակել ձեր աղբյուրները և նույն սովորությունը դաստիարակե՛ք նաև ձեր աշակերտների մոտ:
Դասարանական աշխատանքի առաջարկներ |
· Որոնման համակարգի կամ վեբ կայքի <http://dspace.dial.pipex.com/> օգնությամբ գտե՛ք ձեր մոտակա գրադարանների հասցեները: Հետազոտական աշխատանքների համար խնդրե՛ք ձեր սովորողներին առցանց պատվիրել գիրք:
· Գտեք դասարանում ուսումնասիրվող թեմային համապատասխանող առարկայական գրադարան <http://vlib.org/> կայքում: Մտածե՛ք այդ գրադարանի նյութերի շուրջ վեբ հարցախույզ ստեղծելու մասին, կամ պատրաստի վեբ հարցախույզ գտեք <http://www.spiritsd.ca/teacherresources/default.asp> կայքում: Դուք կարող եք նաև պատրաստի վեբ հարցախույզեր գտնել որոնող համակարգերի օգնությամբ (http://en.wikipedia.org/wiki/Search_engine):
· Նույն թեման օգտագործելով՝ գտեք հանրային սեփականություն հանդիսացող տեքստ (http://promo.net/pg/), առցանց կամավորական նախագծերի շրջանակներում սրբագրեք կամ թարգմանեք այն՝ հետագայում առցանց հրապարակելու նպատակով:
· Դիտարկեք դպրոցում էլեկտրոնային գրադարան ստեղծելու հարցը: Այն կարող է սկսվել մեկ գրքից, որը փոխակերպված է կայքէջի կամ ASCII տեքսի, և պահվում է դպրոցի սերվերում: Դպրոցական գրադարանավարության միջազգային ասոցիացիան (IASL) համապատասխան քաղաքականության մասին տեղեկություններ և ուղեցույցներ է տրամադրում (<http://www.iasl-online.org/>):
· Նախքան աշակերտներին առցանց գրադարաններից օգտվել խրախուսելը, համոզվե՛ք, որ նրանք ունեն գրադարանից օգտվելու հիմնական հմտությունները և տիրապետում են հետազոտություններ իրականացնելու եղանակներին <http://www.acts.twu.ca/lbr/preface.htm>:
· Նախքան աշակերտներից ֆայլերի ներբեռնում պահանջելը խորհրդակցեք ձեր դպրոցի ցանցային ադմինիստրատորի հետ: Դուք պետք է համոզվեք, որ դպրոցի սերվերում կա բավականաչափ տեղ ֆայլեր ներբեռնելու (http://www.walthowe.com/glossary/d.html#download) , պահպանելու և դրանք պատշաճ կերպով արխիվացնելու համար(http://en.wikipedia.org/wiki/Archiving#Computing_sense):
· Համոզվե՛ք, որ սովորողներին հանձնարարված առցանց գրադարաններից օգտվելու առաջադրանքը հնարավոր է կատարել: Ստուգե՛ք ռեսուրսների առկայությունը և համացանցային հասցեների URL (http://en.wikipedia.org/wiki/URL) աշխատանքը: Ստուգեք, արդյո՞ք պաշարներն գոյություն ունեն, արդյո՞ք բոլոր համացանցային հասցեներն աշխատում են:
. Ներբեռնվելիք շատ ֆայլեր Adobe PDF ձևաչափով են՝ հեղինակային իրավունքի պաշտպանության նպատակով: Համոզվե՛ք, որ դուք ներբեռնել և տեղադրել եք Acrobat reader ծրագրի վերջին տարբերակը` տվյալ ֆայլերը աշակերտներին մատչելի դարձնելու համար: Դուք կարող եք այն ներբեռնել հետևյալ <http://www.adobe.com/products/acrobat/readstep2.html> կայքից:
· Առցանց գրադարաններից օգտվելիս կիրառեք ապահովության նույն սկզբունքները, ինչ որ` համացանցից օգտվելիս: Ծանոթացե՛ք գաղտնիության դրույթներին, օգտագործման պայմաններին, և համոզվեք, որ ֆայլերը վիրուսազերծ են:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 10
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊԱՏԿԵՐՆԵՐԸ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ
|