ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 17
ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐ  ԵՎ  ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ի՞նչ կապ ունի համացանցը հետապնդման կամ ոտնձգության հետ

Հետապնդումն (http://en.wikipedia.org/wiki/Bullying) ու ոտնձգությունները  (http://en.wikipedia.org/wiki/Harassment)  մեծ ազդեցություն են գործում մարդկանց ինքնաընկալման ու աշխարհընկալման վրա:

Bullying (անգլ. hետապնդում, հալածանք, ահաբեկում, սպառնում) հասկացությունը կարող է տարբեր  սահմանումներ ունենալ: Այնուամենայնիվ, շատերի համար հետապնդումը հանդիսանում է այլ անձանց վնաս պատճառելու նպատակով, նրանց դեմ որոշակի ժամանակահատվածում կանոնավոր կերպով իրականացվող տարաբնույթ գործողություններ: Այս խնդրի լրջության աստիճանը ծնողների և երեխաների կողմից սովորաբար տարբեր կերպ է ընկալվում:

Հետապնդումը կարող է ենթադրել խոսքային կամ ֆիզիկական շփում: Մեր օրերում կարող է լինել նաև համացանցով կամ բջջային հեռախոսով իրականացվող վիրտուալ հետապնդում, այդ թվում նվաստացուչիչ կամ չարամիտ բովանդակությամբ  հաղորդագրություններ, էլեկտրոնային նամակներ, զրուցասենյակներում  կամ հաղորդագրության հարթակներում արված  մեկնաբանություններ և ծայրագույն դեպքում (որ էլ ավելի սարսափելի է), անհատին կամ անհատների որոշակի խմբի վնաս հասցնելու նպատակով ստեղծված կայքեր:
Կիբերհետապնդողները օգտագործում են նաև բջջային հեռախոսներ այլ մարդկանց անհարմար դրության մեջ լուսանկարելու կամ անարգի բովանդակությամբ sms- կամ mms- հաղորդագրություններ տարածելու նպատակով:

Բոլոր տեսակի առցանց հետապնդումները սովորական ոտնձգությունների  համեմատ ունեն շատ ավելի մեծ ազդեցություն,  քանի որ նրանց հեղինակները կարող են անանուն լինել, մինչդեռ զոհերը ահաբեկումից փախչելու տեղ չունեն. անկախ զոհերի գտնվելու վայրից վիրտուալ աշխարհում նրանց կարող են հետապնդել անընդհատ` գիշեր, թե ցերեկ:

Մանկավարժները միշտ ունեցել են առիթ առնչվելու հետապնդման և ոտնձգության  խնդիրների հետ` թե՛ դպրոցում, և թե դպրոցից դուրս: Շատ կարևոր է հասկանալ, թե  ինչպես է հետապնդման այս ձևը օգտագործում համացանցի հնարավորությունները:

Ինչպե՞ս պայքարել հետապնդման և ոտնձգության դեմ դպրոցում կամ տանը

·   Սովորողներն պետք է կարողանան պատասխանատվություն ստանձնել իրենց գործողությունների համար, բայց այնուամենայնիվ հետապնդման փաստը խարխլում է անձի ինքնավստահության աստիճանը և ինքնագնահատականը: Անձի դեմ իրականացվող հետապնդումը կամ ոտնձգությունը սահմանափակում են նրա սովորելու հնարավորությունները, որովհետև նա չի կարողանում կենտրոնանալ, զգում է սպառնալիքի վտանգը և կորցնում ինքնավստահությունը:

·  Սպառնալիքի վտանգ զգացող սովորողներին (առցանց, կամ ցանցից դուրս) անհրաժեշտ է վստահելի մեծահասակի օգնությունը:  Պետք է հիշել նաև, որ հետապնդում իրականացնող անձին նույնպես անհրաժեշտ է խորհրդատվություն, որպեսզի նման վարքը հետագայում չկրկնվի:

·  Հետապնդման և ոտնձգության խնդիրը պահանջում է համակարգված մոտեցում, որը կարող է դրսևորվել ընտանեկան բաց քննարկումների միջոցով կամ անընդունելի պահվածքի բնույթի և հնարավոր պատճառի, ինչպես նաև համատեղ ձեռնարկվելիք ուղղիչ քայլերի վերաբերյալ դասարանային բանավեճերի կազմակերպմամբ:

.   Հետապնդումը և ոտնձգությունը հասարակական խնդիրներ են: Ուսուցիչների և ծնողների պարտքն է՝  ուսումնասիրել նման վարքագծի վերաբերյալ պնդումները և տանն ու դպրոցում տանել համապատասխան աշխատանքներ ուսուցման լավագույն միջավայրի ստեղծման համար:

·  Ուսուցիչները պետք է համապատասխան գիտելիքներ ստանան,  հետապնդման  գործընթացի դինամիկայի, ինչպես նաև  և համացանցն ու բջջային հեռախոսները ահաբեկման  նպատակով օգտագործելու եղանակների մասին: Մանկավարժները պետք է կարողանան կարդալ զոհերից ու հալածողներից եկող ազդանշանները և արձագանքել  դրանց:

·  Դպրոցները պետք է ունենան նաև հատուկ ուղեցույցներ: Լավ գաղափար է ձեր դպրոցի համացանցային քաղաքականության մեջ ամրագրել հետապնդման դեմ ուղղված նախազգուշական միջոցառումները: Աշակերտներին պետք է սովորեցնել կիբերհետապնդումից և ոտնձգությունից պաշտպանվելու երեք ոսկե կանոնները.
1) հնարավորության դեպքում ստեղծել վիրավորական բովանդակությամբ նյութի կրկնօրինակը ,

2) անջատել համապատասխան սարքը (համակարգիչը կամ բջջային հեռախոսը),

3) կատարված միջադեպի  մասին հայտնել վստահելի չափահասի:

Էթիկական խնդիրներ և ապահովության հարցեր

·     Հետապնդումը և ոտնձգությունը կարող են թուլացնել ողջ դասարանի բարոյական ոգին`            ստեղծելով վախի ու անվստահության մթնոլորտ և  ուսուցման գործընթացը դարձնելով  գրեթե անհնարին:

·    Որպես հետապնդումից ու ոտնձգությունից խուսափելու կանխարգելիչ միջոց` դուք կարող եք ձեր ուսումնական պլանում մտցնել զայրույթի կառավարման և տարաձայնությունների լուծման վերաբերյալ դասընթաց: Նման տիպի լավ ընտրված ծրագրերը թույլ կտան երեխաներին և դեռահասներին բացահայտել իրենց սեփական ունակությունները ` որպես ապագա հաշտարարներ: Այս կերպ կնվազեցվի մանր տարաձայնությունները սպառնալից պահվածքի վերածվելու հավանակությունը` ինչպես առցանց, այնպես էլ արտացանցային կյանքում:

·    Սովորողների  և աշխատողների կողմից համացանցի և բջջային հեռախոսի օգտագործումը վերահսկելու համար ձեր դպրոցը պետք է ունենա մշակված պարզ քաղաքականություն,   որն ընդհանրապես հայտնի է սարքերից օգտվելու ընդունելի քաղաքականություն անվանմամբ (AUP http://en.wikipedia.org/wiki/Acceptable_Use_Policy):

Այդ փաստաթղթում պետք է հստակ կերպով բացատրվի, որ գռեհկաբանությունը և հետապնդումներով կամ ոտնձգություններով սպառնացող լեզուն ներելի չեն: Համացանցը կամ բջջային հեռախոսները ոչ պատշաճ կերպով օգտագործող անձանց պետք է հստակ կերպով պարզբանվեն դրա անմիջական հետևանքները:

·    Պետք է գոյություն ունենա պատրաստի ընթացակարգ, որը ցույց կտա համացանցի օգտագործման հետ կապված ամեն ինչ, այդ թվում այն, թե ով է միացած ցանցին, որտեղ և երբ:

·    Սովորողներին պետք է ասել, որ դադարեցնեն կապերը իրենց հետապնդող կամ ցանկացած այլ տեսակի անհարմարություն պատճառող անձանց հետ:

·    Սովորողները պետք է տեղի ունեցած միջադեպի մասին անհապաղ հայտնեն վստահելի մեծահասակի և հնարավորության դեպքում ցույց տան վիրավորական բովանդակությամբ նյութը: Իսկ մեծահասակները պետք է հետևեն տվյալ դպրոցի` սարքերի ընդունելի օգտագործման քաղաքականությամբ հստակ սահմանված ընթացակարգերին:

·    Այստեղ իրականացվում են նույն ընթացակարգերը, ինչ կիրականցվեին իրական կյանքում, եթե երեխան որևէ մեկի կողմից ենթարկվեր հետապնդման: Նրանք պետք է դադարեցնեն կապը վիրավորողի  հետ և այդ մասին հայտնեն վստահելի մեծահասակի: Երեխաները չպետք է իրենց զգան միայնակ կամ էլ մտածեն, որ ինքնուրույն կարող են լուծել խնդիրը:

Դպրոցի կողմից սահմանված համացանցի և բջջային հեռախոսների օգտագործման քաղաքականությունը պետք է նախատեսի միջամտության այնպիսի ձևեր, ինչպիսիք են տարաձայնությունների լուծումը, սովորողներին  և աշխատակիցներին առցանց ոտնձգություններից պաշտպանվելու մասին ուսուցանումը, զոհերի աջակցությունը և հնարավորության դեպքում չարաշահողներին իրենց վարքագիծը փոխելու նպատակով որոշակի օգնության տրամադրումը: Նման քաղաքականության առկայության դեպքում, դպրոցները ավելի հեշտ կլուծեն ոտնձգությունների կամ հետապնդումների հետ կապված խնդիրները:

Դասարանական աշխատանքի առաջարկներ

·     Դերախաղեր. Սովորողները մասնակցում են հորինված տարաձայնությունների լուծման գործընթացին: Ուսուցիչը բաշխում է դերեր և ստեղծում խմբեր, որոնցում սովորողները պատասխանատու են վեճերի լուծման համար: Հաջորդ քայլը դերերի փոփոխումն է, որը սովորողներին հնարավորություն կտա հարցին մոտենալ այլ տեսանկյունից:

·     Քննարկման խմբեր. Սովորողները քննարկման խմբերում գնահատում իրենց մասնակցությունը խմբային աշխատանքում, ինչպես նաև կիսում իրենց ստացած տպավորությունները հետապնդումներին, համացանցում թույլատրվող և չթույլատրվող վարքագծին, պատասխանատվությանն առչնվող թեմաների շուրջ:

Լավագույն փորձը

Ահա որոշ գաղափարներ այն մասին, թե ինչ անել առցանց հետապնդումների, անհանգստացնող էլեկտրոնային նամակների կամ ցանկացած այլ հաղորդագրություններ հանդիպելիս.

·     Աշակերտներին պետք է սովորեցնել չբացել անծանոթ աղբյուրներից ստացված էլեկտրոնային նամակները:

·     Եթե էլեկտրոնային նամակը կամ sms հաղորդագրությունը բացելիս պարզվում է, որ այն ունի վիրավորական բովանդակություն, պատրաստե՛ք նրա կրկնօրինակը և ցույց տվե՛ք այն վստահելի մեծահասակի: Այնուամենայնիվ,  զոհը երբեք չպետք է արձագանքի վիրավորական բովանդակությամբ հաղորդագրությանը, քանի որ սա էլ ավելի կխրախուսի հետապնդողին շարունակել իր գործունեությունը:

·  Եթե անձը շարունակում է ուղարկել անհանգստացնող կամ վիրավորական բովանդակությամբ էլ- նամակներ և հնարավոր է պարզել, թե որտեղից են նրանք ուղարկվում, ապա անհապաղ կապվե՛ք տվյալ ինտերնետ ծառայության մատակարարի  (http://en.wikipedia.org/wiki/Internet_Service_Provider) կամ բջջային օպերատորի հետ և հայտնե՛ք,  որ ձեզ հետապնդում են:

·  Հետապնդումների պաշտպանվելու և սարքավորումներից օգտվելու մասին ձեր դպրոցի  կանոնադրությունը պետք է պարունակի դրույթներ այն մասին, թե ինչ է պետք անել առցանց ոտնձգությունների դեպքում:

·  Սովորողները պետք է իմանան, որ ոտնձգության այլ տեսակի նման, առցանց կամ բջջային հեռախոսի միջոցով նրանց վիրավորելու կամ հետապնդելու դեպքում ևս նրանք կարող են դիմել ձեզ կամ որևէ վստահելի մեծահասակի: Եթե կիբերհետապնդման զոհը դիմում է ձեզ, հանգստացրեք նրան և նրա պատմածն ընդունեք լրջորեն: Սակայն, փորձեք, որ զոհը ինքը վիրավորանքին լուրջ չվերաբերվի:

·  Հետապնդողներին ասե՛ք, որ իրենց վարքագիծը ներելի չէ, և դրան պետք է անհապաղ վերջ տալ.         հնարավորության  սահմաններում պարզեք նաև նրանց շարժառիթները: Հարցրե՛ք` արդյո՞ք նրանք կհամարձակվեին ասել կամ անել նույն բաները իրական կյանքում:

·  Եթե երեխան ենթարկվում է հետապնդման կամ ինքն է հետապնդում ուրիշներին, ծնողներին միշտ տեղակացրե՛ք այդ մասին: Եթե հարձակվողի կողմից համացանցը կամ բջջային հեռախոսը օգտագործվում են հետապնդման նպատակով, անարգի պահվածքը սովորաբար չի դադարում դպրոցի դարպասների մոտ և հավանաբար կշարունակվի նաև տանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարդացեք

· Bullying.org <http://www.bullying.org/>:

·Ոչ կիբերհետապնդումներին <http://www.stopbullyingnow.com/>:

·Childnet International տրամադրում է համապարփակ տեղեկատվություն և խորհրդատվություն.  
http://www.teachernet.gov.uk/wholeschool/behaviour/tacklingbullying/cyberbullying/:

· Իմացեք վտանգները` նետելով մարտահրավեր կիբերհետապնդումներին.
<http://www.media-awareness.ca/english/teachers/wa_teachers/safe_passage_teachers/risks_bullying.cfm>:

· Ի՞նչ է կիբերհետապնդումը <http://www.netalert.net/>:

·   Համացանցում վնասակար և վիրավորական բովանդակության մասին տեղեկացրեք Insafe ցանցին  <http://www.saferinternet.org/ww/en/pub/insafe/safety.htm >:

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 18
ԱՌՑԱՆՑ ԳՆՈՒՄՆԵՐ

 

 

 
NEW PUBLICATIONS