ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ  8 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԽՄԲԵՐ

Ներածություն

Նորությունների խումբը թեմատիկ ուղղվածությամբ քննարկումների խումբ է: Դրանք կային նաեւ  համաշխարհային սարդոստայնի ստեղծումից առաջ:
Յուրաքանչյուր նորությունների խումբ էլեկտրոնային հաղորդագրությունների հավաքածու է: Գոյություն ունեն հարյուր հազարավոր նորությունների խմբեր, որոնցից առավել ակտիվները օրական հարյուրավոր նոր հաղորդագրություններեն ստանում: Հաղորդագրությունները բաժանվում են շղթաների, որտեղ գրանցվում և ցուցադրվում են ուղարկողի անունը և հաղորդագրությունն ուղարկելու ժամանակը:
Դրանք լայն կիրառություն ունեն:  Բազմաթիվ սերվերներ ու զննարկիչներ դրանցից  օգտվելու  հնարավորություն են տալիս:

Կրթություն

·    Նորությունների խմբերը տեղեկատվության օգտակար աղբյուր են:

·     Նրանք տրամադրում են արգասավոր քննարկումներ ծավալելու հարթակ` այս կերպ  զարգացնելով  սովորողների  բանավեճեր վարելու հմտությունները:

·     Ուսուցիչները կարող են փոխանակել ուսուցանվող առարկայի կամ ուսուցման մեթոդաբանության վերաբերյալ իրենց ունեցած տեղեկություններն ու փորձը:

Էթիկական նկատառումներ և վտանգներ

·    Նորությունների խմբերից շատ քչերն են պատշաճ վերահսկվում և նրանցից օգտվողներին որպես կանոն չեն հետևում: Այս փաստը կարող է ապօրինի գործողությունների պատճառ դառնալ, ինչպես, օրինակ, հեղինակային իրավունքով պաշտպանված նյութերի ապօրինի տարածումը  կամ մանկական պոռնկագրությունը:

·     Նորությունների խմբերն ունեն իրենց հասարակական վարքի կանոնները՝  «համացանցային էթիկան»  ( http://en.wikipedia.org/wiki/Netiquette):

·     Իրենց անանուն լինելու փաստը չարաշահող նորությունների խմբերի որոշ օգտվողներ այնտեղ տեղադրում են քննադատական բովանդակությամբ հաղորդագրություններ և  զազրախոսելով դրսևորում են հակահասարակական վարքագիծ (http://en.wikipedia.org/wiki/Flaming):

Ինչպե՞ս վարվել

·     Usenet-ը (http://en.wikipedia.org/wiki/Usenet) նորությունների խմբերին աջակցող ցանց  է: Ձեր համացանցային  ծառայության մատուցողն  (http://en.wikipedia.org/wiki/Internet_service_provider)  (ՀԾՄ) է որոշում` ինչ խմբեր առաջարկել: Հնարավոր է գտնել հանրային սերվերներ, որոնք ապահովում են հանրության նորությունային խմբերի մատչելիությունը:

·   Օգտվելով “news client” գործառույթից, դուք կարող եք բաժանորդագրվել բազմաթիվ նորությունների խմբերին: Այդ գործառույթը ընդգրկված է այնպիսի փոստային ծրագրերում, ինչպիսին է  Outlook Express-ը (նորությունների խմբերին բաժանորդագրվելու մասին տե՛ս. <http://www.microsoft.com/windows/ie/using/howto/oe/gettingnews.mspx>:

· Գոյություն ունեն բազմաթիվ թեմաների շուրջ ձևավորված նորությունների խմբեր, սակայն դուք   հնարավորություն ունեք ստեղծելու ձեր սեփական նորությունների խումբը:
Դա իրականում բարդ խնդիր է: «Մեծ ութնյակ» (“Big 8”) անվանացանկում (որն ընդգրկում է առաջին 8 նորությունների խմբերը) նոր խմբեր գրանցելը շատ դանդաղ, սակայն ժողովրդավարական գործընթաց է:  Պետք է ուղարկեք ձեր առաջարկը news.groups:

·   Համեմատաբար չկարգավորված նորությունների խմբերը (դրանց անունները սկսվում են “Alt.” հապավումով) «Մեծ ութնյակի» շրջանակներից դուրս են գտնվում (http://en.wikipedia.org/wiki/Alt_hierarchy): Նոր alt խումբ ստեղծելու մասին ձեր գաղափարը կարող եք հրապարակել «alt.config»  նորությունների խմբում:

Լավագույն փորձը

·    Զգուշացե՛ք ձեր էլեկտրոնային հասցեն հրապարակելուց: Ձեր էլեկտրոնային հասցեն կարող է նորությունների խմբի այլ մասնակիցների կամ փոստաղբ տարածողների կողմից ուղարկվող անցանկալի նամակներով լցվել  (տե՛ս 6-րդ տեղեկատվական թերթիկը՝ փոստաղբի մասին):

·    Առաջին անգամ նորությունների խմբին միանալիս, մի՛ մոռացեք ստուգել հաճախակի տրվող հարցերը (FAQ) (http://en.wikipedia.org/wiki/Faq), որոնք ձեզ ուղղորդելու համար են: Դրանք որոշակի պատկերացում կտան տվյալ նորությունների խմբի համացանցային էթիկայի մասին: Տարբեր նորությունների խմբեր առաջնորդվում են տարբեր կանոններով:

·     Աշխատե՛ք, որ ձեր հաղորդագրությունները լինեն հնարավորինս կարճ, սակայն համոզվե՛ք, որ նրանցում ներառել եք պահանջվող ողջ տեղեկատվությունը: Օրինակ` եթե փնտրում եք տեխնիկական բնույթի որևէ խնդրի լուծում, տվե՛ք ստույգ տվյալներ ձեր օգտագործած սարքավորման կամ համակարգչային ծրագրի մասին:

 Լրացուցիչ տեղեկությունների համար


·     Գուգլի նորությունների խմբերը <http://groups.google.com/> պարունակում են նորությունային խմբերի ամբողջական ցանկ և ավելի քան 1 միլիարդ հաղորդագրություների արխիվ:

·     Դարթմուտ քոլեջի խորհուրդները դասարանական առ-ցանց քննարկումների մասին՝  <http://www.dartmouth.edu/~webteach/articles/discussion.html>:

·     Դեվիդ Լոուրենսի և Ռաս Ալլբերի խորհուրդը «Մեծ ութնյակ» նորությունների խմբի ստեղծման մասին՝  http://www.faqs.org/faqs/usenet/creating-newsgroups/part1/>:

·     Վիքիփեդիայի հոդվածը նորությունների խմբերի մասին՝ (http://en.wikipedia.org/wiki/Newsgroups):

·     Newzbot-ը ունի մի շարք Usenet պաշարներ, որոնց թվում է նորությունների խմբեր տրամադրող  հանրային սերվերների որոնումը` <http://www.newzbot.com/>:

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ  9

ԱՇԽԱՐՀԱՍՓՅՈՒՌ   ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐ

 

 

 
NEW PUBLICATIONS