ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 23
Վեբ 2.0
Վեբ 2.0 հասկացությունը¸ որը ներմուծվել է 2004թ. O'Reilly Media ընկերության կողմից, վերաբերում է երկրորդ սերնդի այն վեբ ծառայություններին, օրինակ` սոցիալական ցանցերին, վիքիներին, հաղորդակցման գործիքներին և տեղեկույթի համատեղ դասակարգման գործունեությանը (folksonomy), որոնք կարևոր նշանակություն են տալիս առցանց համագործակցությանը և օգտվողների միջև տեղեկատվոթյան փոխանակմանը:
Վեբ 2.0 –ի կայքերը օգտվողներին հնարավորություն են տալիս անել ավելին, քան պարզապես ստանալ տեղեկատվություն: Վեբ 2.0 կայքերը կարող են հիմնված լինել Վեբ 1.0-ի ինտերակտիվ գործիքների վրա,
«Ցանցը որպես հարթակ» գործածելու նպատակով: Այն թույլ է տալիս օգտվողներին ծրագրային հավելվածներն գործածել ամբողջությամբ զննարկիչի միջոցով: Օգտվողները կարող են տվյալներ պահել Վեբ 2.0-ում և այդ տվյալների նկատմամբ իրականացնել վերահսկողություն: Այս կայքերը կարող են ունենալ «մասնակցությամն համալրվող կառուցվածք» ("Architecture of participation"), որը խրախուսում է օգտվողներին արժեվորել իրենց կողմից օգագործվող ծրագրային հավելվածը: Այստեղ կան հսկայական առավելություններ այն ավանդական կայքերի նկատմամբ, որոնք այցելուներին ընձեռում են միայն դրանք դիտելու հնարավորություն, և որոնց բովանդակությունը կարող է փոփոխվել միայն կայքի սեփականատերերի կողմից: Վեբ 2.0-ի կայքերը հաճախ ունենում են հարուստ, օգտվողների համար դյուրօգտագործելի ինտերֆեյս, որը հիմնված է Ajax, Flex և նմանատիպ այլ հարուստ հնարավորություններով գործիքների վրա: Այս կայքերը կարող են ունենալ նաև սոցիալական ցանցին բնորոշ հատկանիշներ (տե՛ս 22- րդ տեղեկատվական թերթիկը):
Վեբ 2.0 համակարգը ճանաչում է անցումը ստատիկ միջավայրից դեպի ինտերակտիվ հարթակ: Օգտվողներն այժմ հնարավորություն ունեն ոչ միայն ներբեռնել և սպառել տեղեկատվությունը, այլև` արտաբեռնել և ստեղծել այն: Մեդիան ամբողջությամբ միաձուլված է և այլևս առանձնացված չէ:
Վեբ 2.0 նշանակությունը դպրոցների համար |
Վեբ 2.0-ի գործիքներին անցումը կարող է և կունենա խորը ազդեցություն դպրոցների և ուսուցման գործընթացի վրա:
· Այս գործիքները կխթանեն ստեղծագործական գործունեությունը, համագործակցությունն ու հաղորդակցությունը:
· Վեբ 2.0-ի շատ գործիքներ անվճար ծրագրեր են, որոնք կարող են փոխարինել այն ավանդական ծրագրաշարերին, որոնց համար դպրոցները սովորաբար վճարում են:
Ինչպես երևում է ստորև բերված աղյուսակում, Վեբ 1.0 և Վեբ 2.0 համակարգերի միջև կան որոշակի տարբերություններ
Վեբ 1.0 |
Վեբ 2.0 |
Հիմնված է ծրագրի /ծրագրային հավելվածի/ վրա |
Հիմնված է վեբի վրա |
Մեկուսացված է |
Համագործակցային բնույթ ունի |
Արտացանցային է |
Առցանց է |
Արտոնագրված է կամ գնված |
Անվճար է |
Ունի մեկ հեղինակ /ստեղծող/ |
Հիմնված է բազմաքանակ անձանց
համագործակցային աշխատանքի վրա |
Արտոնագրված կոդ |
Բաց աղբյուրի ծրագրաշար |
Հեղինակային իրավունքով պաշտպանված բովանդակություն |
Բովանդակությունը կարելի է ազատ տարածել |
Վեբ 2.0-ի ամենակիրառելի չորս տեխնոլոգիաներն են՝ բլոգները¸փոդքաստները, սոցիալական ցանցերը (տեղեկատվական թերթիկ 21) և վիքիները, թեպետ գոյություն ունեն նաև մի շարք այլ տեխնոլոգիաներ:
Փոդքաստինգը շարժական սարքերում կամ համակարգչում նվագարկչի համար համացանցի միջոցով մուլտիմեդիա ֆայլեր տարածելու եղանակ է: Փոդքաստ եզրը կարող է նշանակել հեռարձակվող նյութը, ինչպես նաև տարածման եղանակը: Համացանցից, բարձրախոսից և սովորական համակարգչից օգտվելու հնարավորություն ունեցող յուրաքանչյուր անձ կարող է ստեղծել աուդիո փոդքաստ և այն հասանելի դարձնել ցանցում: Կարելի է փոդքաստներին բաժանորդագրվել այնպես, որ նրանք ավտոմատ կերպով նորացվեն համակարգչում կամ շարժական սարքում: Այդ կերպ դուք մշտապես կստանաք նոր ստեղծվող և թարմացվող հեռարձակվող ձայնա- կամ տեսագրությունները: Սերվերում հնարավոր է գտնել տարածություն` ֆայլը (սովորաբար mp3 ձևաչափի) պահպանելու (օրինակ` ourmedia <http://www.ourmedia.org>) և փոդքաստով աշխատող rss ստեղծելու (օրինակ` feedburner <http://www.feedburner.com/fb/a/home>) համար: Այս ամենը համացանցում հնարավոր է կատարել ավճար:
Վիքիները վեբ էջեր են, որոնք հնարավորություն են ընձեռում ընթերցողներին շփվել և համագործակցել, քանի որ այդ էջերի բովանդակությունը կարող է խմբագրվել կամ ավելացվել ցանկացած անձի կողմից: Փոփոխումը և լրացումը կատարվում են վիքի կայքերի տրամադրած հարմարավետ գործիքների օգնությամբ: Վիքին հանդիսանում է Վեբ 2.0 համակարգի հիանալի գործիք` դպրոցում խմբակային գրավոր աշխատանքներ կատարելու համար: Վիքիների ամենահայտնի օրինակը Վիքիփեդիան է`համատեղ ուժերով ստեղծված հանրագիտարան, որը ներկայումս իր մեջ ներառում է ավելի մեծ թվով նորացված բառահոդվածներ քան Բրիտանականհանրագիտարանը:
Սոցիալական էջանշում. Սրա միջոցով հնարավոր է դառնում տարածել օգտվողների կողմից ստեղծված համացանցային էջանշանները: Օգտվողներն ավանդաբար իրենց համացանցային զննարկիչում ունենում են նախընտրելի կայքերի ցուցակ: Այժմ սոցիալական էջանշումների շնորհիվ այս ցուցակները հեշտությամբ կարող են տարածվել դրանցից օգտվելու հնարավորություն ունեցող անձանց շրջանում: Բովանդակությունը կարելի է դասակարգել պիտակների օգնությամբ, որոնք հեշտացնում են որոնումը և բովանդակության օգտագործումը: Սոցիալական էջանշման լավ օրինակ է http://del.icio.us-ը (պատկանում է Yahoo-ին) որը, ցույց է տալիս օգտվողներին` ինչ թվով մարդկանց կողմից է պահպանվել տվյալ կայքը:
Լուսանկարների տարածում. սա հանրահայտ գործիք է, որը թույլ է տալիս օգտվողներին լուանկարները տարածել ընտանիքի անդամների և ընկերների շրջանում: Ամենալայն կիրառություն ունեցող կայքը Flickr –ն է (www.flickr.com ), որն օգտվողներին հնարավորություն է ընձեռում տեղադրել լուսանկարներ, այնուհետև հրավիրել այլ անձանց դիտելու դրանք` առանձին նկարների կամ սլայդ շոուների տեսքով: Յուրաքանչյուր լուսանկարի կարող են ավելացվել գրառումներ և պիտակներ. այլ անձինք նունպես կարող են թողնել իրենց մեկնաբանությունները:
Տեսանյութերի տարածում. տեսանյութեր տարածելու համար նախատեսված գործիք: Կայքերի մի մասը մասնագիտացված է թեմատիկ տեսանյութերի տեղադրմամբ և տարածմամբ: Նրանցից ամենահանրահայտնին youtube www.youtube.com կայքն է:
http://www.teachertube.com/ կրթական նպատակներով ուսուցիչների համար ստեղծված կայք է:
Տեսանյութեր տարածող կայքերը կարող են որոնվել. նրանք օգտվողներին թույլ են տալիս տեղադրել և դիտել տեսանյութերը, անել մեկնաբանություններ և ավելացնել պիտակներ: Գոյություն ունեն մի շարք համայնքներ, որոնք զբաղվում են ընդհանուր հետաքրքրությունների շուրջ տեսանյութերի ստեղծմամբ և տարածմամբ: Վերջին շրջանում ի հայտ են եկել կայքեր, որոնք թույլ են տալիս օգտվողներին առցանց խմբագրել իրենց տեսահոլովակները` ավելացնելով ձայն, ենթավերնագրեր և այլ: Դրանցից են Jumpcut-ը (www.jumpcut.com) և VideoEgg-ը (<http://www.videoegg.com>):
Լուսանկարների խմբագրման ծրագրերը առկա են համացանցում և հնարավորություն են ընձեռում օգտվողներին բարելավել իրենց լուսանկարների որակը: Ավելի ու ավելի հանրահայտ դարձող այսպիսի ծրագրերից են.
Picasa (Google) <http://picasa.google.com>
iPhoto (Apple) <http://www.apple.com/iphoto>
Photo Story (Microsoft) <http://www.microsoft.com/photostory>
Էթիկական նկատառումներ և ռիսկեր |
- Վեբ 2.0-ի գործիքները հնարավորություն են տալիս օգտվողներին համացանցում տեղադրել կամ խմբագրել նյութեր: Սակայն միշտ չէ, որ տեղադրվող տեղեկատվությունը կարող է ճշմարտացի և փաստերով հիմնավորված լինել: Այստեղ կարևորվում է երիտասարդ սովորողների կողմից կայքերի և բովանդակության հիմնավորվածությունը և կողմնակալությունը գնահատելու համար անհրաժեշտ մեդիա հմտությունների ձեռքբերումը:
- Մանկավարժները չպետք է ընդունեն այն պարզամիտ մոտեցումը, որ կեղծ բովանդակությունը պետք է անպայման լինի վատը. այն կարող է լինել ընդարձակված առցանց բեմադրություն և ունենալ կրթական արժեք (օրինակ` սոցիալական ցանցերում պատմությունից հայտնի անձանց կեղծ նկարագրեր):
- Վեբ 2.0 համակարգի գործիքները օգտվողներին առաջարկում են իրենց և այլ անձանց վերաբերյալ տեղեկություններ հրապարակելու անսահմանափակ հնարավորություն: Սակայն նրանք պետք է զգուշանան իրենց մասնավոր կյանքը բացահայտելու և գաղտնիությունը կորցնելու ռիսկերից: Գլխավոր օրենքն է չհրապարակել այնպիսի բան, որը չեք ուզում հայտնի դարձնել ողջ աշխարհին (տե՛ս 22-րդ տեղեկատվական թերթիկը` սոցիալական ցանցերի վերաբերյալ):
- Տեխնոլոգիան ուսումնական գործընթացում ներգրավելը խլում է որոշ ժամանակ և ջանքեր, ուստի մինչև նրան անցնելը համոզվե՛ք, որ Վեբ 2.0-ի գործիքների օգտագործումը արդյունավետ կլինի ձեր աշակերտների կամ ուսանողների համար:
Դասարանական աշխատանքի առաջարկներ |
Փոդքաստեր. Սովորողները կարող են ստեղծել իրենց սեփական փոդքաստները` տվյալ թեմայի շուրջ իրենց կարծիքները և տեսակետները ավելի ընդարձակ շրջանակներում տարածելու համար: Եթե ձեռքի տակ չունեք տեսախցիկ, կարող եք ստեղծել աուդիո փոդքաստ` օգտվելով որոնման համակարգից (օրինակ` www.google.com), որը կօգնի ձեզ գտնել համապատասխան ծրագիր: Դուք կարող եք ձեր փոդքաստերը արտաբեռնել համացանցում ձեր դպրոցի կամ դասարանի կայքի միջոցով կամ էլ` օգտվելով այնպիսի վեբ կայքից ինչպիսին է www.youtube.com –ը կապ հաստատել համացանցից օգտվող միլիոնավոր անձանց հետ: Ներկայումս որոշ դպրոցներ պատրաստում են իրենց դասերի փոդքաստները, որպեսզի բացակայող աշակերտները հնարավորություն ունենան լրացնել բաց թողած պարապմունքները:
Վիքիներ. ստուգե՛ք, թե վիքիներից որոնք են ավելի լավ հարմարեցված ձեր ուսումնական միջավայրին (տե՛ս ստորև բերված տեղեկությունը), այնուհետև աշակերտներին հանձնարարե՛ք խմբակային աշխատանք: Դուք կարող եք ակտիվ կերպով հետևել առանձին աշակերտների աշխատանքին և գրանցել տեղի ունեցող բոլոր փոփոխությունները: Վիքիները տարբեր դպրոցների և երկրների աշակերտների միջև ստեղծում են համատեղ ծրագրեր իրականացնելու հիանալի հնարավորություն:
Սոցիալական էջանշում. հանձնարարե՛ք կոնկրետ հետզոտական աշխատանք և առաջադրանքները բաշխե՛ք առանձին աշակերտների և խմբերի միջև: Դուք կարող եք օգտագործել որոնման համակարգ` ձեր կարիքներին համապատասխանող սոցիալական էջանշման գործիք գտնելու համար: Յուրաքանչյուր խումբ կարող է օգտագործել սոցիալական էջանշաները` համապատասխան հղումների մանրակրկիտ լրակազմ ստեղծելու համար: Առավելություններից մեկն այն է, որ աշակերները որևէ աշխատանք շարունակելու համար այլևս կախված չեն լինի միևնույն համակարգչից, քանի որ իրենց նշած էջերը ցանկացած ժամանակ հասանելի կլինեն մյուս համակարգիչներից:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 24
e-Ժողովրդավարություն
|