ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ  14

ՊԻՏԱԿԱՎՈՐՈՒՄ  ԵՎ  ԶՏՈՒՄ

Պիտակավորում

Պիտակավորումը կապված է որակի երաշխիք հանդիսացող այն նշանների կամ պիտակների հետ, որոնք  պատկերված են ծրագրաշարերի կամ կայքերի վրա, կամ էլ  ինտեգրված են կայքի մեջ: Պիտակավորումը երաշխավորում է ապրանքի համապատասխանությունը ըստ վարկանիշ տվող գործակալությունների` Համացանցային բովանդակության ընտրության հարթակի (PICS) և Համացանցային բովանդակության գնահատման ասոցիացիայի (ICRA) կողմից սահմանված չափանիշներին և նորմերին:
Կայքերը պիտակավորվում են անչափահասներին պաշտպանելու, հասարակության վստահությունը և առցանց գործարքները խթանելու համար, ինչպես նաև իրավական նորմերին համապատասխանելու համար:

Բովանդակության պիտակավման համար,  վեբ էջում գրվում է բովանդակության մասին html կոդ, որը տալիս է մանրակրկիտ տեղեկութուն` էջը  վարկանշելու համար:  Կայքէջում անտեսանելի այդ վարկանիշը, մանրամասնում է բովանդակության տեսակը և հայտնաբերվում է զտման մեխանիզմներով, որոնք այնուհետև պետք է կա՛մ արգելափակեն, կա՛մ բեռնեն տվյալ էջը:

Կայքերը կարող են պիտակավորվել  «Որակի պիտակներով» և «վստահության նշաններով», որոնք արտացոլում են նրանց համապատասխանությունը որոշակի կանոնակարգերի: Դրանք հաճախ պարունակում են առաջարկություններ` ապահով գործարքներ իրականացնելու մասին (տե՛ս առցանց գնումների վերաբերյալ 18-րդ տեղեկատվական թերթիկը): Որակի հայտնի պիտակներ են Verisign –ը (http://www.verisign.com/) և Trust-e -ն (http://www.truste.org):

Եվրոպական հանձնաժողովը սատարում է նաև առցանցային խաղերի կայքերի համար նախատեսված PEGI առցանց պիտակավորման համակարգին: PEGI առցանց ապահովության կոդով սահմանված ստանդարտներին համապատասխանող խաղերի մատակարարները ստանում են PEGI առցանց պիտակն օգտագործելու արտոնագիր: Այդ ստանդարտները, ի շարս այլ դրույթների, ներառում են օգտվողների կողմից ստեղծված անօրինական և վիրավորական բովանդակությունից, ինչպես նաև անցանկալի հղումներից կայքը զերծ պահելու պարտավորությունը, անձնական տվյալների պաշտպանությունը և բողոքների  ներկայացման անկախ մեխանիզմի առկայությունը: Պիտակը զետեղվում է վեբ կայքում և ունի գերհղում դեպի   www.pegionline.eu կայքը:

Զտում

·  Զտումը կապված է համացանցում ոչ պատշաճ  բովանդակության հայտնաբերման և արգելափակման գործընթացին: Դա կատարվում է զննարկիչների, միջնորդ սպասարկուների կամ ծրագրային դիտարկիչների միջոցով:

·  Անչափահասներին համացանցում ոչ պատշաճ բովանդակությունից պաշտպանելու համար,   զտիչ ծրագրաշարերը արդյունավետորեն կարող են լրացնել ծնողների և մանկավարժների հմուտ ուղղորդմանը:

·   Զտման այլընտրանք է «սպիտակ ցուցակների» կազմումը, որի միջոցով հասանելի կարող են լինել միայն նախապես հավանության արժանացած կայքերը:

Կրթություն

·   Զտիչները կարող են օգտակար լինել սովորողներին ոչ պատշաճ կամ վնասակար բովանդակությամբ նյութերից պաշտպանելու համար:

·   SIP-Bench ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ժամանակակից գործիքները կարող են  զտել հնարավոր վտանգ պարունակող բովանդակությունը` էապես չնվազեցնելով պատանիների համացանցից օգտվելու հնարավորությունները: Այս մասին առավել մանրամասն տեղեկություններ կան http://www.sip-bench.eu  կայքում:

·  Պիտակավորման և զտման փորձից ծագող խնդիրները նյութի հարուստ աղբյուրներ  են   քաղաքացիական կրթության և հասարակագիտության համար: Առցանց բանավեճ սկսեք զտման հարցի շուրջ: Արդյո՞ք այն գրաքննության ընդունելի և անհրաժեշտ ձև է:

Խնդիրներ

·     Կայքերի պիտակավորումն ու գնահատումը շարունակում է մնալ կամայական ընտրության հարց, բացառությամբ այն երկրների, որոնք ունեն որոշակի ստանդարտներ կիրառելու մասին  օրենսդրություն:

·     Ներկայումս էջերի  աննշան մասն են պիտակավորվում հեղինակների կողմից:

·     Զտման ծրագրերը պիտակավորում են էջերը,  ըստ իրենց արժեքային համակարգի և սոցիալական օրակարգերի:

·    Պարունակելով որոշակի բանալի բառեր` զտիչները կարող են արգելափակել որոշ օգտակար կայքեր, որոնք վերաբերում են, օրինակ՝ համաշխարհային պատերզմի պատմությանը կամ սեռական դաստիարակությանը:

·   Դժվար է որոշել, թե իրականում որ բովանդակությունն է վտանգավոր որոշակի տարիքի երեխաների համար, ով պետք է որոշի ընդհանուր կանոնները, որոնց պետք է հետևեն բովանդակություն ստեղծողները  և ով պետք է որոշի այդ կանոնների կիրառման հարցը:
Այդ իսկ պատճառով զտման գործիքները պետք է շատ ճկուն լինեն, որպեսզի մանկավարժները կամ ծնողները կարողանան ընտրել այն կայքերը, որոնցից կարող են օգտվել (կամ չպետք է օգտվեն) երեխաները համացանցում:

Իսկ զտիչ արտադրողները պետք է մշակեն այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան զտումը իրականացնել համաձայն այդ չափանիշների:

·   Որոշ երկրներ արգելափակում են ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ կամ գաղափարախոսություններ սատարող կայքերը: Դա կարող է հիմք ծառայել` դասարանում մարդու իրավունքների և ժողովրդավարության թեմայով քննարկումներ սկսելու համար:

·     Շատ մարդիկ զտումը համարում են գրաքննադատության տեսակ, ինչը հետևաբար  դեմ է համացանցի ոգուն: Մյուսները պնդում են, որ եթե զտման  ծրագրերը գոյություն չունենային, առցանց բովանդակության կանոնակարգման հարցը ճնշման տակ կդներ երկրների կառավարություններին:

·  Զտման ծրագրերի արտադրողները դեռևս բավարար չափով չեն սպասարկում Web 2.0:

Ինչպես

·   Ձեր ստեղծած կայքում բովանդակությունը պիտակավորելու համար հետևե՛ք վարկանշային կայքի, օրինակ` ICRA –ի (http://www.icra.org) ցուցումներին:

·   Ձեզանից կպահանջվի դասակարգել նյութը` համաձայն մի շարք սահմանված չափանիշների:

·   Զննարկիչների մեծ մասը կարող են կարգաբերվել առանձին կայքեր զտելու համար: Օրինակ` Microsoft Explorer-ում այս գործառույթը կարելի է գտնել “security options” (անվտանգության տարբերակներ) տողում:

·   Շատ քիչ համակարգիչներ են, որ վաճառվում են նախապես տեղադրված զտման  ծրագրերով: Կայքերի զտմանը ավելի խելամիտ մոտենալու համար ձեզ հարկավոր է գնել զտման հատուկ ծրագիր: Շուկայում առկա են մի շարք առաջարկներ:

·     Զտիչ ծրագրերի մեծամասնությունը ձեզ թույլ կտան մատնանշել` ինչպիսի բովանդակություն եք ուզում զտել կամ հասանելի դարձնել:

Լավագույն փորձը

·    Մինչև զտիչ տեղադրելը ուշադիր ուսումնասիրեք նրա աշխատանքի սկզբունքը:  Հնարավոր է  զտման գործընթացը հաշվի է առնում որևէ գաղափարական կամ մշակութային գործոններ, որոնք դուք չեք ընդունում :

·     էլեկտրոնային գործիքները օգտագործեք ըստ ձեր ընտրության և մի՛ հավատացեք ճչացող գովազդներին: Ստուգե՛ք նշված հատկանիշները` հիմնվեք անձնական փորձի վրա:

· Սովորողների, ծնողների և գործընկերների հետ զրուցե՛ք համացանցի կիրառման իրենց կարիքների մասին: Քննարկումների բաց միջավայր ստեղծելը համացանցի փորձառության տեսակետից ձեր սովորողներին կտա ավելին քան քննադատությունը և մարդաորսը:

· Մտածե՛ք համացանցից օգտվող մանկահասակների համար «սպիտակ ցուցակ» ստեղծելու (միայն հավանության արժանացած կայքերը հասանելի դարձնելու) տարբերակների շուրջ:

·  Փորձագետները խորհուրդ են տալիս, որ ծնողները հետաքրքրվածություն ցուցաբերեն իրենց երեխաների առցանց գործունեության նկատմամբ և ցանցում նրանց հետ միասին անցկացնեն որոշ ժամանակ:

·     Եջանշեք երեխաների համար նախատեսված կայքերը, որպեսզի նրանք հեշտությամբ կարողանան մուտք գործել նախկինում այցելած ապահով կայքերը:

·    Երեխաներին և պատանիներին հարկավոր է խրախուսել, որ խոսեն համացանցում գտած անվայելուչ բովանդակությամբ նյութերի մասին: Հնարավոր անօրինական բովանդակության մասին հայտնե՛ք թեժ գծին <http://www.inhope.org>:
Վերահսկե՛ք ձեր երեխաների գործողությունները խաղային կայքերում և փնտրե՛ք PEGI առցանց պիտակը` ապահով կայքերը տարբերակելու համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար  


 • OpenNet նախաձեռնության փաստաթղթերը համացանցում բովանդակությունը զտելու և արգելափակելու մասին` http://www.opennetinitiative.net/:
 
Electronic Frontier Foundation կազմակերպության նպատակն է պաշտպանել քաղաքացիական ազատությունները համացանցում` <http://www.eff.org/>.
 
• Censorware նախագծի մասին կարդացեք այստեղ` http://sethf.com/freespeech/censorware/project/:
 
• Եվրամիության կողմից ֆինանսավորվող SIP-Bench նախագիծը ամեն տարի 9 լեզուներով հրապարակում է  զտիչ ծրագրերի վերաբերյալ համեմատական հարցումների արդյունքները`  http://www.sip-bench.eu:

  • PEGI Online պիտակավորման համակարգի կայքն առաջարկում  տեղեկություններ առցանց մոլախաղերի, վտանգների, ինչպես նաև ապահովության համար խորհուրդներ և    պիտակավորված կայքերի ցանկ http://www.pegionline.eu:

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ  15

ՄԱՍՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

 

 

 
NEW PUBLICATIONS