ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 21
Բլոգներ, կամ ցանցային օրագրեր

Ներածություն

·  «Բլոգ» (http://en.wikipedia.org/wiki/Blog, http://hy.wikipedia.org/wiki/%D4%B2%D5%AC%D5%B8%D5%A3) բառը  weblog անգլերեն բառի  կրճատ տարբերակն է: Այն խմբի կամ անհատի կողմից ստեղծվող և հրապարակվող ցանցային օրագիր է: «Վեբլոգ» եզրը Օքսֆորդի բառարանում ավելացվել է 2003թ.: Բլոգները որպես երևույթ համացանցում հայտնվել են վերջին ժամանակներս:

·   Քանի որ ցանցային ամսագրերի հեղինակները, կամ բլոգավարները (bloggers) հրապարակում են ցանցում հոդվածներ և այլ տեղեկատվություն, այս միտումը ուղղված է եղել նորությունների խմբերի մեծածավալ տեղեկատվական հոսքը կառավարելուն  (տե՛ս 8-րդ տեղեկատվական թերթիկը` նորությունների խմբերի մասին):

·   Թեև որոշ քաղաքական գործիչներ և հանրաճանաչ մարդիկ սկսել են զբաղվել Բլոգների ստեղծմամբ, ցանցային օրագրերը շարունակում են սերտորեն ասոցացվել իրենց կարծիքները հրապարակող և առօրյա կյանքի մասին խոսող սովորական մարդկանց հետ:

· Բլոգների վերջին շրջանի ժողովրդականությունը հանգեցրել է նրան, որ ստեղծվել են բազմաթիվ կայքեր, որոնցում առաջարկվում են նյութեր ստեղծելու և հրապարակելու համար անհրաժեշտ ծրագրաշար:

.  Ցանցային օրագրում կատարված յուրաքանչյուր մուտքագրմանը կարող է ավելացվել  մեկնաբանություն, ինչը ստեղծում է քննարկումների և նոր գաղափարների երևան գալու հնարավորություն: Մոբլոգ (moblog) անվանվանմամբ  (http://en.wikipedia.org/wiki/Moblogging) նշվող բջջային հեռախոսների  Բլոգները ի հայտ են եկել վերջերս` հեռախոսներում էլեկտրոնային փոստի գործառույթի  ստեղծման շնորհիվ (տե՛ս 20-րդ տեղեկատվական թերթիկը` շարժական տեխնոլոգիաների վերաբերյալ):

·  Տեսաբլոգինգը (Vlogging) (http://en.wikipedia.org/wiki/Vlog) նոր միտում է. այստեղ օգտվողներն իրենց տեսանյութերի հետ միասին  տեղադրում են նաև մեկնաբանություններ:

·   RSS (կայքի ընդարձակ ամփոփում) (http://en.wikipedia.org/wiki/RSS  կամ http://hy.wikipedia.org/wiki/RSS). Այս եղանակը ներկայումս կիրառվում է ցանցային օրագրերը միավորելու համար: Այն մարդիկ, ովքեր ցանկանում են   իրենց ստեղծած բովանդակությունը հրապարակել այլ կայքերում, կարող են այն հասանելի դարձնել XML (http://en.wikipedia.org/wiki/XML) «նշագրման ընդարձակվող լեզվի»  օգնությամբ:
XML-ն կոդի տեսակ է, որը նման է HTML-ին. այն հայտնի է նաև  «feed» անվանմամբ: Ըստ էության, այն թույլ է տալիս ընթերցողներին «բաժանորդագրվել»  բովանդակությանը և փոխանցել վերջիններիս բլոգի թարմ նորությունները, որպեսզի այդ տեղեկությունները ստանալու համար նրանց հարկ չլինի այցելել բլոգ: Սա թվում է, թե բարդ է հասկանալ, սակայն իրականում նախանշված տարբերակ է շատ բլոգավարման  ծրագրերում:

Բլոգավարման կրթական կիրառումները

· Բլոգները սովորողներին հնարավորություն են տալիս վերահսկել իրենց ուսուցման գործընթացը և ստեղծել  հասարակական ֆորում` իրենց մտքերն ու զգացմունքները հրապարակելու համար:

· Բլոգները կարող են օգտագործվել որպես ուսուցման նորարարական գործիք`քննարկումների և համագործակցության համար: Օրինակ` ժամանակակից գրականության դասին բլոգավարումը կիրառվել է «Մեղուների գաղտնի կյանքը» (The Secret Life of Bees http://weblogs.hcrhs.k12.nj.us/bees/) վեպն ուսումնասիրելու համար: Հեղինակը գրել էր դասի ներածություն` հրավիրելով սովորողներին  ու ծնողներին գրել յուրաքանչյուր օրվա ընթերցանության առաջադրանքի վերաբերյալ իրենց տպավորությունները: Այնուհետև հեղինակը կատարել էր իր մեկնաբանությունները (տե՛ս <http://weblogs.hcrhs.k12.nj.us/bees/>):

· Մասնագետները մատնանշում են, որ բլոգավարումը եռաստիճան գործընթաց է: Դրա նկարագիրը կարելի է գտնել` հետևելով <http://thejournal.com/Articles/2004/02/01/Content-Delivery-in-the-Blogosphere.aspx?sc_lang=en&Page=1> հղման մեջ: Բլոգավարները պետք է շարունակաբար մշակեն, զտեն և հրապարակեն նյութեր: Մեկնաբանության համար նյութ որոնելով` սովորողն ավելի ու ավելի լավ է ծանոթանում տարբեր տեսությունների և գաղափարների հետ և զարգացնում բովանդակությունը քննադատորեն վերլուծելու համար անհրաժեշտ հմտություններ:

· Տեխնոլոգիան կրթության մեջ կարող է օգտագործվել որպես շարժառիթ: Սովորողներն հետաքրքված են  Բլոգներով, քանի որ վերջիններս նորույթ են և տալիս են ինքնարտահայտման հնարավորություն: Այս հանգամանքը  կարող է օգտագործվել որպես տարատեսակ առարկաներ ուսուցանելու գործիք:

· Բլոգները դասարանի յուրաքանչյուր սովորողի հնարավորություն են տալիս մասնակցելու տարբեր տեսանկյուններ առաջարկող քննարկումներին:

Էթիկական նկատառումներ և ռիսկեր

· Սովորողներին հիշեցրե՛ք, որ նրանք չպետք է հանրությանը հասանելի համացանցային տիրույթներում  հրապարակեն այնպիսի անձնական տեղեկություններ, որոնք չէին բացահայտի արտացանցային շփումների ժամանակ: Այս խնդիրը հատուկ է Բլոգներին, որոնք բնույթով անձնական են: Անգամ անանուն բլոգավարումը միշտ չէ որ անանուն է ամբողջովին, բացի այդ բլոգի հեռացմամբ պարտադիր չէ որ բլոգի ողջ բովանդակությունը վերացվի տեսադաշտից:

Ինչպես

·  Եթե ունեք տեխնիկական հմտություններ, բլոգը կարող եք ստեղծել «զրոյից»: Շատերը օգտվում են այնպիսի կայքերից, որոնք առաջարկում են բովանդակությունը ստեղծելու և այն որպես բլոգ հրապարակելու համար անհրաժեշտ գործիքներ: Դպրոցական բլոգների <http://www.schoolblogs.net> պորտալը և Blogger-ը (տե՛ս ստորև բերված տեղեկությունը) անվճար ծառայություններ ապահովող հանրաճանաչ հոստեր են:  Այնտեղ կան դյուրին, քայլ առ քայլ տրվող ցուցումներ, որոնց օգնությամբ դուք ստեղծում եք հասցե, վերնագրում եք բլոգը և ընտրում ձևանմուշ:

· Բլոգը թողարկելուց հետո, դուք կարող եք հիմնական վեբ էջում ստեղծել և խմբագրել նյութեր:  WYSIWYG  ձևաչափը (http://en.wikipedia.org/wiki/WYSIWYG) հանրահայտ ծրագրային ինտերֆեյս է, որը չափազանց դյուրին է օգտվողների համար:

·  Ձեր բլոգի այցելուները կարող են մեկնաբանել բովանդակությունը` սեղմելով յուրաքանչյուր նյութի վերջում տեղադրված մեկնաբանություններ (comment) հղումը:

· Մեկնաբանություններն անպայման հարստացրե՛ք գերհղումներով և պատկերներով: Այս գործառույթների համար նախատեսված սեղմակները պետք է լինեն ձեր տեքստային բլանկի վերին հատվածում տեղադրված գործիքների վահանակում:

Լավագույն փորձը

· Բլոգը մեծ հնարավորություն է տալիս հրապարակել ձեր կարծիքները, սակայն դուք կարող եք ցանկանալ պաշտպանել ձեր մասնավորությունը` օգտագործելով կեղծանուն և գաղտնի պահելով որոշ անձնական տեղեկություններ:

· Անձնական տեղեկությունները բլոգում բացահայտելուց հատկապես պետք է զգուշանան պաանիներն ու  երիտասարդները:

·  Հարգե՛ք հեղինակային իրավունքի օրենքները, և մի՛ օգագործե՛ք այլ անձանց բլոգների դիզայնը առանց իրենց թույլտվության:

· Սկսե՛ք վարել ձեր սեփական բլոգը և ծանոթացե՛ք նրա կիրառությանը նախքան այն ձեր դասերին  ներկայացնելը: Գաղափարների և ներշնչանքի համար կարող է  օգտակար լինել այլ Բլոգներ այցելելը: Դպրոցական Բլոգների (http://www.schoolblogs.net/) կայքը ունի ավելի քան 4 000 անդամ, և օգտվողներին առաջարկում են հրապարակել իրենց Բլոգները:

· Բացատրեք սովորողներին բլոգավարման սկզբունքը: Բերե՛ք լավ ու վատ բլոգների օրինակներ: Այնուհետև նրանց տվե՛ք հստակ սահմանված կանոններ, որոնք կարող են սահմանել նյութերի երկարությունը, նյութեր տեղադրելու հաճախականությունը, թեմաները, գերհղումների և լուսանկարների թիվը և այլն: Սովորողներին հանձնարարեք վարել բլոգ, քննարկել իրենց փորձառությունը և մեկնաբանել այլ անձանց բլոգները:

Լրացուցիչ տեղեկությունների համար

Blogger  կայքը տրամադրում է բլոգավարման գործիքներ համացանցի և բջջային հեռախոսների համար` <http://www.blogger.com/start> :
 
14 խորհուրդ հեղինակային իրավունքի մասին՝  <http://www.eff.org/bloggers/lg/>:
 
• Electronic Frontiers Foundation կազմակերպության իրավական ուղեցույցը բլոգավարների համար` <http://www.eff.org/bloggers/lg/>:
 
• Դարթմոթի քոլեջի խորհուրդները առցանց լսարանային քննարկումների մասին` <http://www.dartmouth.edu/~webteach/articles/discussion.html>:
 
• «Գիտնականներն դասախոսում են ցանցային օրագրերի մասին» 2005 թ. հունվարի  23-ին հրապարակված  BBC հոդվածը  <http://news.bbc.co.uk/2/hi/uk_news/education/4194669.stm>:
 
Weblogg-ed կայքը հետևում է կրթության ոլորտում ցանցային օրագրերի կիրառման միտումներին: 
<http://www.weblogg-ed.com/>:
 
 "Բովանդակության ներկայացում բլոգոլորտում» 2004 թ Journal պարբերականում հրապարակված հոդված`  <http://thejournal.com/Articles/2004/02/01/Content-Delivery-in-the-Blogosphere.aspx?sc_lang=en&Page=1 >:
 
• Բլոգավարում և RSS   «Նոր ցանցային հզոր գործիքներ մանկավարժների համար. «Ինչ» և «Ինչպես»՝    <http://www.infotoday.com/MMSchools/jan04/richardson.shtml>:
 
• Կրթական ցանցային օրագրեր` <http://supportblogging.com/Links :
 
• Կրթված բլոգավար. ինչպես օգտագործել բլոգները դպրոցում գրագիտության խթանման համար`  <http://firstmonday.org/issues/issue9_6/huffaker/>:
 
1-12 դասարանի աշակերտների գրավոր կարողությունների զարգացման գործիքներ`   <http://www.readwritethink.org/student_mat/index.asp>:
 
• Գաղափարներ բլոգի օգտագործման շուրջ` ուսուցիչների կողմի բլոգների կիրառման եղանակների ցանկ` <http://supportblogging.com/Links :
 
• Բլոգ վարելու անհրաժեշտ պաշարներ մանկավարժների համար` http://www.socialstudiescentral.com/ :

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 22
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ

 

 

 
NEW PUBLICATIONS