ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 11
ՆՈՐԱՐԱՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Ինչպե՞ս է համացանցը խթանում նորարար ստեղծագործությունը |
Համացանցի օգտագործումը առավել քան երբևէ , նվազեցնում է լսարանի ավանդական կարծրությունը: Արագ զարգացող տեխնոլոգիաները սովորողներին առավել հետաքրքրող թեմաները ուսումնասիրելու և ոչ ավանդական եղանակներով սովորելու լայն հնարավորություններ են տալիս (տե'ս թերթիկ 23 Վեբ 2.0 վերաբերյալ).
Օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաների տրամադրած գործիքները, սովորողները կարող են ստեղծել մասնագիտական որակի այնպիսի նյութեր, որոնք կարող են հրապարակվել և հետաքրքրություն ներակայացնել աշխարհի տարբեր լսարանների համար:
Սովորողները կարող են առցանցային արտադրանքը թողարկել, փորձերը կատարել և մոդելները ստեղծել համադասարանցիների հետ դասարանում, կամ էլ համացանցին միացած այլ սովորողների հետ համագործակցելով:
Համացանցը գլոբալացրել է կրթությունը և հնարավորություն տվել սովորողներին ամբողջ աշխարհի իրենց հասակակիցների հետ կապի մեջ լինել իրական ժամանակում:
Բարելավելով ստեղծագործական գործընթացը ուսման մեջ |
• Տեխնոլոգիաների հաջողված ինտեգրումը դասագործընթացում հնարավորություն է տալիս սովորողներին ցուցաբերել նորարարություն, անհատականություն և ստեղծագործական մոտեցում:
• Ծրագրաշարերի և համացանցի նպատակային և ստեղծագործական օգտագործումը թույլ է տալիս առավել արդյունավետ դարձնել ուսուցումը դասարանում:
• Ստեղծագործական մոտեցում դրսևորելու և դասարանում ավելի ակտիվ լինելու հնարավորությունը խրախուսում է սովորողների ուսուցումը և աճը:
• Սովորողները կարող են համացանցի օգնությամբ խորհուրդներ և կարծիք հարցնել աշխարհի զանազան վայրերում գտնվող արվեստի գործիչներից իրենց աշխատանքների մասին: Նկարիչները կարող են սեմինարներ կազմակերպել օգտագործելով զրուցարանի (տե՛ս տեղեկատվական թերթիկ 7), տեսա-կոնֆերանսների, (տե՛ս http://www.netlingo.com/right.cfm?term=video%20conferencing) կամ վիրտուալ հանդիպումների գործիքները:
• Օգտագործելով հաղորդագրության հարթակներ (http://en.wikipedia.org/wiki/Message_boards ), սովորողները կարող են համագործակցելով միասին աշխատել համատեղ նախագծերի վրա: Դրանք ապահովելով արդյունավետ «ուղեղային գրոհներ», կարող են խթանել ստեղծագործական գործընթացը:
• Web 2.0 բազմաթիվ հետաքրքիր հնարավորություններ է ընձեռում ուսուցիչներին և սովորողներին սեփական աուդիովիզուալ բովանդակություն ստեղծելու և համացանցում դրանք վերբեռնելու համար:
Ինչպե՞ս երաշխավորել, որ ստեղծագործությունը չի արգելվում |
Ուսումնական միջավայրում մի շարք հարցեր պետք է հաշվի առնել.
. Հասանելիության խնդիրները. Արդյոք անհրաժեշտ սարքավորումները հասանելի են ձեր դպրոցի յուրաքանչյուր սովորողի համար: Արդյոք բոլոր սովորողները հասանելիության առումով ունեն նույն հնարավորությունները:
. Հավասարությունը. Բոլոր սովորողները` աշխարհի բոլոր տղաներն և աղջիկները անկախ տարիքից կամ ունակություններից - պետք ստեղծագործելու հավասար հնարավորություններ ունենան, այսինքն իմանան թե ինչպես օգտագործել և ստեղծագործել բոլոր մատչելի տեխնոլոգիական գործիքներով:
. Առցանց ապահովության գործոն. Արդյոք ուսանողների ապահովությունը երաշխավորելու նպատակով տեղադրված զտիչները (http://en.wikipedia.org/wiki/Internet_filter) չեն արգելափակում նաև անհրաժեշտ նյութերի հասանելիությունը: Ինչպե՞ս վարվել, որպեսզի ուսանողներն ապահով օգտվեն իրենց անհրաժեշտ տեղեկություններից (տե՛ս պիտակավորման և զտման վերաբերյալ 14-րդ տեղեկատվական թերթիկը):
. Ուսուցիչների ուսուցում. Շատ սովորողներ ավելի հեշտ են կողմնորոշվում համացանցում, քան` իրենց ուսուցիչները: Ուսուցիչները պետք է օգտվեն ուսուցման բոլոր հնարավորություններից` սովորողներին ՏՀՏ բոլոր ոլորտներում պատշաճ կերպով ուղղորդելու համար:
· Տեխնիկական աջակցության հարցեր. Ձեր դպրոցն ապահովու՞մ է անհրաժեշտ տեխնիկական աջակցությունը, որպեսզի ծրագրերը և նախագծերը չարգելափակվեն:
· Բուֆերացված միջավայր. Ստեղծագործական միտքը թույլ է տալիս ձեր զգացմունքներն արտահայտել որպես անհատ: Չնայած հարկավոր է առավելագույնս սահմանափակել ճնշումները սովորողի ստեղծագործական գործունեության հանդեպ, կարևոր է վերահսկողության տակ պահել արդյունքը, հատկապես եթե ուղեղային գրոհը տեղի է ունենում «խմբակային միջավայրում», օրինակ` զրուցարանում: Ուսուցչի, կամ որևէ այլ հեղինակավոր անձի ներկայությունը պարտադիր է աշխատանքը կառուցողական ուղով վերահսկելու համար:
Գաղտնիություն. Web 2.0-ը զգալիորեն հեշտացրել է նկարների կամ պատկերների վերբեռնումը համացանցում: Սովորողները պետք է տեղյակ լինեն, որ մեկ նկարը կարող է հաղորդել չափազանց շատ տեղեկություն` վտանգի տակ դնելով ինչպես իրենց այնպես էլ ուրիշների անձնական տվյալները:
Ստեղծագործական գործունեության խրախուսումը դասարանում
· Հարցախույզը <http://webquest.sdsu.edu/materials> հետաքննական մոտեցում է` համացանցը դասագործընթացում կիրառելու համար: Հարցախույզի լրացուցիչ պաշարներ կարելի է գտնել կանադական SESD ուսուցողական ռեսուրսների կայքից (http://www.educationatlas.com/teacher-resources.html).
· Սովորողները կարող են մարտահրավեր նետել իրենց ստեղծագործական կարողություններին` կառուցելով սեփական վեբ կայքեր: Այն զանազան եղանակներով խթանում է ստեղծագործական մտքի աշխատանքը` պահանջելով նորամուծություններ կայքի գրաֆիկայում և բովանդակության մեջ:
· Սովորողները կարող են համագործակցել գրավոր խոսքի հմտությունները զարգացնող ծրագրերում` ստեղծելով առցանց գրքեր և գրելով առցանց պատմվածքներ:
· <http://hotpot.uvic.ca/> կայքում տեղադրված Hot Potatoes (Տաք կորտոֆիլ) ծրագիրը անվճար է և կարող է օգտագործվել` սարդոստայնում ինտերակտիվ թեստեր և այլ նախագծեր ստեղծելու համար:
· Սովորողները կարող են գրել բազմատեսակ վերջաբաններով առցանց պատմվածքներ` օգտագործելով, օրինակ, Quia –ի կայքում (<http://www.quia.com/>) առաջարկվող ծրագրաշարերը:
· Օգտագործելով <http://www.activeworlds.com/> կայքում տեղադրված Active Worlds ծրագիրը աշակերտներն ու ուսանողները կարող են ստեղծել իրեց սեփական եռաչափ ուսուցման միջավայրը: Նրանք կարող են հորինել իրենց իդեալական բնապատկերը կամ վիրտուալ ճամբարը, ինչպես նաև տարբեր թեմաներով նախագծեր իրականցնելիս` համագործակցել նաև այլ սովորողների հետ:
Լավագույն փորձը
· Համացանցը կարող է օգտագործվել որպես տարբեր թեմաներով սկզբնական տեղեկատվության հիմնական հետազոտական գործիք: Ձեռք բերած գիտելիքները սովորողները կարող են կիրառել այնպիսի առաջադրանք կատարելիս, որը կխթանի նրանց ստեղծագործական միտքը: Տեխնոլոգիաները սովորողներին հնարավորություն և ազատություն են տալիս ավելի բարձր կարգի մտածողության ձևավորման համար:
· Համացանցը և այլ ժամանակակից տեխնոլոգիաները արդյունավետ հաղորդակցության և բազմածավալ համագործակցության հնարավորություն են տալիս տարբեր երկրներ և մշակույթներ ներկայացնող սովորողների միջև: Վերջիններս առավել քան երբևէ կարող են հասակակիցների լայն շրջանակի հետ ուղեղային գրոհներ սկսել ստեղծագործական լուծումների շուրջ:
· Ուսուցիչնրերը գտել են, որ եթե տեխնոլոգիաները դասագործընթացում օգտագործվեն այնպես, որ նպաստեն գործնական աշխատանքների կատարմանը, դա աշակերտներին կտա խնդիրներ լուծելու և նորարական մոտեցումներ կիրառելու հնարավորություն:
· Մտապահե՛ք ուսուցման նպատակները. Դրանց հասնելու համար հարկավոր է ավելի շատ կենտրոնանալ այն գործընթացի վրա, որը կհանգեցնի սպասվող արդյունքին, քան թե, ինքնին արդյունքի վրա:
· Իրենց ստեղծագործական գործունեության արդյունքները առցանց հրապարակելիս, սովորողները պետք է հարգեն հեղինակային իրավունքը (http://en.wikipedia.org/wiki/Copyright): Հիշեցրե՛ք նրանց աղբյուրների մեջբերման մասին:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 12
ԽԱՂԵՐ
|