ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ  3
ՈՐՈՆՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿՈՒՅԹ

Ներածություն

Համացանցը աննախադեպ ծավալի տեղեկատվության աղբյուր է, որն անընդհատ փոփոխվում  և ընդարձակվում է: Համացանցային որոնման առաջին համակարգերն (http://en.wikipedia.org/wiki/Search_engine) ի հայտ են եկել 1993-ին:
Այդ համակարգերից շատերը գործում են կայքերի մասին տեղեկություն հավաքելու շնորհիվ` օգտագործելով ավտոմատ վեբ որոնիչներ (http://en.wikipedia.org/wiki/Web_crawler), որոնք հետևում են հղումներին և հավաքագրում տեղեկատվություն բովանդակության վերաբերյալ: Որոնման շատ համակարգեր ստուգում են ոչ միայն վեբ էջերը, այլև առցանց լրախմբերն (http://en.wikipedia.org/wiki/Newsgroup) ու տվյալների շտեմարանները, և, փնտրելով «website» բառը Google <http://www.google.fr/>  որոնման համակարգում, կարելի է գտնել ավելի քան 1 միլիարդ արդյունք ընդամենը 0.07 վայրկյանի ընթացքում:

Ի՞նչ է շահում կրթությունը

·     Համացանցը բացառիկ աղբյուր է, որը թույլ է տալիս կատարել արագ և արդյունավետ հետազոտություն ցանկացած  թեմաների շուրջ:

·     Համացանցում հետազոտություն կատարելու համար պահանջվում են միևնույն հմտությունները, ինչ` ավանդական գրադարաններում: Հաջող որոնման համար անհրաժետ է բովանդակության քննադատական վերլուծություն և համացանցային գրագիտություն:

Էթիկական նկատառումներ և վտանգներ

·   Պահպանե՛ք ողջամիտ թերահավատություն ձեր գտած նյութերի նկատմամբ: Համացանցը մարդկանց առաջարկում է «ազատ տարածք»` իրենց կարծիքները հրապարակելու և գաղափարներն առաջադրելու համար: Որպեսզի խուսափեք առասպելական քարոզներից կամ կեղծ պնդումներից,  ամեն ինչին նայե՛ք քննադատական աչքով:

·  Մի շարք կայքեր առաջարկում են բազմազան թեմաների համափարփակ էսսեներ, որոնք կարող են ամբողջովին օգտագործվել սովորողների կողմից: Այս ֆայլերի օգտագործմամբ նրանք  կեղծում են իրենց աշխատանքը` կատարելով գրագողություն:

· Համացանցում գտած նյութերն օգտագործելիս մի′ մոռացեք հեղինակային իրավունքի մասին (տե՛ս տեղեկատվական թերթիկ 10-ը՝ երաժշտության և պատկերների վերաբերյալ):

·  Հնարավորության սահմաններում գովեստի խոսքեր ուղղե′ք հեղինակին և նշե′ք ձեր կողմից մեջբերված կամ օգտագործված նյութի աղբյուրը: Սա կարևոր է, քանի որ.


- Այն պատշաճ կերպով գնահատում է հեղինակին և աղբյուրը,
- Պաշտպանում է ձեզ գրագողության մեղադրանքներից,
- Հնարավորություն է տալիս այլ անձանց անել իրենց դատողությունները` նյութի արժանահավատության վերաբերյալ:

·   Իրենց դիրքը որոնման համակարգի արդյունքներում բարելավելու համար` կայքերը օգտագործում են բազմազան միջոցներ, այդ թվում վճարումներ: Որոնման որոշ համակարգեր, ինչպիսիք են օրինակ Google-ը, հստակ կերպով նշում են որ արդյունքներն են ֆինանսավորվող գովազդներ: Շատերը չեն անում այս տարբերակումը:

·  Որոնման համակարգեր մուտքագրվող ամենատարածված տերմինները օգտագործվում են` բացահայտ սեքսուալ նշանակություն ունեցող նյութեր գտնելու համար: Սակայն որոնման համակարգերը հիմնականում իրենց կայքերում արված ամենաշատ որոնվող այդ նյութերը  գրաքննում են:

Ինչպե՞ս

·  Մարդկանց գերակշռող մեծամասնությունը համացանցում տեղեկույթ են փնտրում` օգտագործելով որոնման համակարգեր (http://en.wikipedia.org/wiki/Search_engine):

·  Մետաորոնման համակարգը (http://en.wikipedia.org/wiki/Metasearch_engine) կամ ferret-ը (ferret – հետախույզը)  թույլ է տալիս փնտրել միաժամանակ մի քանի որոնման համակարգերում:

·  Որոնման համակարգերը սովորաբար օգտվողից պահանջում են մուտքագրել մի շարք  բանալի բառեր:

·    “Boolean” (http://en.wikipedia.org/wiki/Boolean_datatype) որոնման համակարգերում բանալի բառերը կարող են հայտնվել միասին, կամ բացառել  որոշ բանալի բառեր պարունակող արդյունքներ: Ամենատարածված եղանակներից է չակերտների, «պլյուս» և «մինուս» նշանների օգտագործումը:

·     Որոշ որոնման համակարգեր ունեն տեղեկատուներ, որոնք թույլ են տալիս որոնումը կատարել նաև   ըստ կարգերի և ենթակարգերի:

Լավագույն փորձը

·     Սովորական  որոնման փոխարեն օգտագործեք մասնագիտացված կայքեր: Օրինակ` բառի իմաստը փնտրելիս,  որոնման համակարգի փոխարեն օգտագործեք որևիցե բառարան, օրինակ՝ <http://education.yahoo.com/reference/dictionary/>:

·    Փոփոխեք փնտրվող տերմինները: Բանալի բառերի տարբեր համադրություններ կբերեն տարբեր արդյունքներ և որոնումների ընտրաքաղը կբերի ավելի համապատասխան արդյունքներ:

·     Էջանշե՛ք օգտակար կայքերը, որպեսզի կրկին դրանք որոնելու ահրաժեշտություն չլինի:

·     Օգտակար նյութ գտնելիս տպե՛ք կամ պահպանե՛ք այն: Հնարավոր այն կարող է նորից  չգտնեք կամ այդ նյութը  առանց նախազգուշացման կարող է հանվել առցանց համակարգից:

·  Կցեք բովանդակությանը հատուկ արտահայտություններ` որոնումների շրջանակը նեղացնելու և համապատասխան  ճշգրիտ արդյունքները գտնելու համար:

· Եթե չեք կարողանում պատասխանը գտնել որոնման համակարգի միջոցով, ձեր հարցը հրապարակեք  համապատասխան լրախմբում (լրախմբերի համար տե՛ս տեղեկատվական թերթիկ 8-ը):

Լրացուցիչ տեղեկությունների համար


·  Google-ը (<http://www.google.com/>), Yahoo-ն (<http://search.yahoo.com/>) և MSN-ը (<http://www.msn.com/>) ամենատարածված որոնման համակարգերն են:

·  Clusty-ն (<http://clusty.com/>) այլընտրանքային մոտեցում կիրառող որոնման նորարար գործիք է:

·  Google Zeitgeist  (<http://www.google.com/press/zeitgeist.html) ցուցադրում է վերջին միտումները ըստ օգտվողների կողմից Google-ում կատարվող վերջին որոնումների:

·  Վիքիփեդիան  ազատ բովանդակությամբ հանրագիտարան է, որը ստեղծվում է աշխարհով մեկ սփռված օգտվողների համագործակցությամբ՝ <http://www.wikipedia.org/>:

 

 

 
NEW PUBLICATIONS