ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 19
ԴԱՌՆԱԼՈՎ ԱԿՏԻՎ E-ՔԱՂԱՔԱՑԻ
Պահպանում ենք մեր իրավունքները` որպես քաղաքացիներ |
Համացանցի և հաղորդակցական նոր տեխնոլոգիաների համատարած օգտագործումը նպաստել է տնտեսական աճին և աշխատատեղերի ստեղծմանը և բարելավվել կյանքի որակը շատ քաղաքացիների համար: Թվային տնտեսությանը բոլոր քաղաքացիների գիտակցված մասնակցությունը կախված է ավելի ընդգրկուն գրագիտության տարածումից: Այն ներառում է մատուցվող տարատեսակ տեղեկատվության (այսինքն` տեսաձայնային բովանդակության) քննադատական վերլուծությունը, անկախ կարծիքների ձևավորման կարողությունը և համայնքային գործերում ակտիվ մասնակցությունը: Այստեղ բնականաբար մտնում է նաև Web 2.0-ի գործիքներին տիրապետելու կարողությունը (տե՛ս 23-րդ տեղեկատվական թերթիկը) և էլեկտրոնային մասնավորության խնդիրների գիտակցումը (տե՛ս 15-րդ տեղեկատվական թերթիկը):
Ի՞նչ նոր հմտությունների պետք է տիրապետեն քաղաքացիները հասարակության մեջ ակտիվ լինելու համար |
. Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները արագ կերպով ներթափանցում են մեր առօրյա կյանքի բոլոր ոլորտները` պահանջելով նոր տեսակի հմտություններ հասարակության ակտիվ անդամ լինելու համար:
· Քանի որ անլար ցանցային կապի <http://en.wikipedia.org/wiki/Wireless_network> և 3G <http://en.wikipedia.org/wiki/3G> աճին զուգընթաց համացանցը շարունակում է զարգանալ, ավելի ու ավելի է կարևորվելու տեղեկատվություն ստանալու և այն արդյունավետ կերպով հաղորդելու ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետելու կարողությունները: Դրանց ձեռք բերումը դուրս ենք գալիս մեդիա գրագիտության ու ինտերնետ գրագիտության շրջանակներից:
Օգնելով մեզ դառնալ էլեկտրոնային քաղաքացի` ինչ առավելություններ է առաջարկում համացանցը |
· Համացանցը հնարավորություն է տալիս ոչ միայն մեծ ծավալով տեղեկատվությունը ավելի արագ կերպով հրապարակել, այլ նաև անընդհատ թարմացնել, որպեսզի քաղաքացիները տեղեկացված լինեն ցանկացած ոլորտում տեղի ունեցող վերջին զարգացումներին:
· Նախկինում մենք ստիպված էինք հիմնվել այն տեղեկատվության վրա, որը մամուլն ինքն էր ընտրում մեզ մատուցելու համար, ներկայումս մենք հաճախ ինքներս անմիջապես կարող ենք դիմել սկզնաղբյուրին տեղեկատվությունն առաջին ձեռքից ստանալու համար:
· Ավելի լավ տեղեկացված լինելու փաստը խրախուսում է քաղաքացիների ավելի ակտիվ մասնակցությունը ժողովրդավարական գործընթացներին, ինչպես իրենց երկրում, այնպես էլ համաեվրոպական մակարդակով:
· Աշխարհագրական, տրանսպորտային, մշակութային և զբոսաշրջության վերաբերյալ պետական և մասնավոր մարմինների կողմից հավաքագրված տեղեկությունները զգալիորեն բարելավվում են քաղաքացիների կյանքը: Որոշ երկրներում քաղաքացիները համացանցը կարող են օգտագործել անգամ իրենց հասցեն պաշտոնապես փոխելու, անձնագրի ժամկետը երկարացնելու կամ նախկինում ժամանակատար տարբեր այլ գործողություններ իրականացնելու նպատակով: Սակայն մի՛ մոռացեք, որ առցանց անձնական տեղեկություններ տարածելիս հարկավոր է ձեռնարկել մի շարք նախազգուշական միջոցառումներ (տե՛ս գաղտնիության և անվտագության վերաբերյալ 15-րդ և 16-րդ տեղեկատվական թերթիկները):
· Համացանցը նաև հնարավորություն է տալիս քաղաքացիներին մասնակցելու պետական կամ տեղական կյանքում իրենց հետաքրքրող հարցերի շուրջ ծավալվող առցանց քննարկումներին ու բանավեճերին և նույնիսկ՝ էլեկտրոնային քվերակությունների (http://en.wikipedia.org/wiki/E-voting).
Էլեկտրոնային քաղաքացիության էթիկական խնդիրները |
|
Հնարավություն ունենալով օգտվել մշտապես թարմացվող որակյալ տեղեկատվությունից` քաղաքացիներն ավելի լավ կարող են իրականացնել իրենց հիմնարար մարդու իրավունքները: Սակայն հարկավոր է միշտ հիշել տեխնոլոգիայի հնարավոր բացասական ազդեցության մասին, որ կարող է ունենալ մեր իրավունքների առումով, մասնավորապես.
· Տեղեկատվության հավասար մատչելիություն. թվային ջրբաժանը երկատում է հասարակությունը` տեղեկատվություն ունեցողների և չունեցողների միջև: Նման իրավիճակը լուրջ սպառնալիք է ժողովրդավարությանը, քանի որ ավելի քիչ հաջողակները աստիճանաբար կկորցնեն իրենց ազատ արտահայտվելու հնարավորությունը: Չունենալով տեղեկատվություն ստանալու ուղղակի հնարավորություն` շատերը չեն կարողանա լիարժեք ձևակերպել սեփական կարծիք և հետևաբար ավելի հեշտությամբ կենթարկվեն այն մարդկանց մեքենայություններին, որոնք ազատ տիրապետում են ժամանակակից տեխնոլոգիաներին:
Բացի այդ, հանրային սեկտորի իրազեկությունը էական դեր ունի ժողովրդավարական և քաղաքացիական կյանքում և շատ կարևոր ռեսուրս է հատկապես տնտեսական գործունեության համար: Եթե մեզ պետք է ստեղծել հավասար հնարավորություններ բոլորի համար, ապա պետք է նաև ապահովել տեղեկատվության հասանելիության հավասար պայմաններ:
· Խոսքի ազատություն. Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները այսօր այնքան կարևոր դեր են խաղում մեր կյանքում, որ շուտով միայն նրանցից ազատ օգտվողները ի վիճակի կլինեն լսելի դարձնել իրենց «ձայնը»:
· Մասնավորության իրավունք. Տեղեկատվության հաղորդման և փոխանակման միջոցների ահռելի աճը ցույց է տալիս, որ մենք պետք է պաշտպանենք մեր անձնական տվյալները, հետևաբար նաև` գաղտնիության մեր իրավունքը (տե՛ս Լավագույն փորձը):
Դասարանական աշխատանքի առաջարկներ |
· Քաղաքացիական իրավունք. Քաղաքացիական իրավուքների վերաբերյալ ուսումնական ծրագրերի լավ ռեսուրս կարող է ծառայել <http://www.hrea.org/erc/Library/First_Steps/index_eng.html> կայքում տեղադրված մարդու առցանց իրավունքների Եվրոպայի Խորհրդի ծրագիրը: Դուք կարող եք խնդրել, որ ձեր դասարանը կազմի մարդու իրավունքների իր սեփական կանոնադրությունը: Թույլ տվե՛ք ձեր աշակերտներին կիրառել մարդու իրավունքների վերաբերյալ իրենց գիտելիքները վիրտուալ միջավայրերում`փորձելով, օրինակ, համացանցը դարձնել աշխատելու և խաղալու ավելի լավ վայր:
· Պատմություն. Ֆրանսիական հեղափոխություն. օգնե՛ք սովորողներին տարբերել փաստերը վարկածներից` համեմատելով Բաստիլի գրոհի մասին հերոսական հեղափոխական կտավները ժամանակակից նկարագրերի հետ: Նրանք պետք է կարողանան «բացատրել` ինչպես և ինչի համար է Բաստիլի գրոհին տրվել տարաբնույթ բացատրություններ»: Դա կարող է կապված լինել մեդիա կրթության որոշ սկզբունքների հետ, օրինակ` նպատակներով պայմանավորված իրականության ներկայացումը կամ փաստերի արժանահավատությունը:
· Աշխարհագրություն – աշխարհ մուտք գործելու անձնագիր: Սովորողներին հրավիրե՛ք` քննարկելու, թե ինչպես են աշխարհի տարբեր վայրերը ներկայացվում համացանցում և վերլուծելու` ինչպես են կայքերն իրարից տարբերվում որոշակի վայրի վերաբերյալ արված իրենց շեշտադրություններում կամ դրսևորած դիրքորոշումներում:
· Բովանդակության վերլուծություն. ընտրե՛ք թեմա և այն ուսումնասիրե՛ք տարբեր աղբյուրների առաջարկած նորությունների կայքերում, ապա վերլուծե՛ք այն դասարանում: Արդյո՞ք տարբեր կազմակերպություններ տարբեր մոտեցումներ են կիրառում: Ինչու՞ եք կարծում, որ այդպես է:
· Քանի որ բջջային հեռախոսները կազմում են սովորողների կյանքի անբաժանելի մասը դասարանից դուրս, քննարկե՛ք` ինչպես կարող են նրանք օգտագործվել համայնքի վերաբերյալ տեղեկություներ հավաքելու և ժողովրդավարական գործընթացներին ակտիվ մասնակցելու համար: Թվարկե՛ք այն ծառայությունները, որոնք մատչելի են դառնում նրանց միջոցով և քննարկե՛ք նրանց ազդեցությունը մասնավորության և ժողովրդավարության վրա:
· Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ստանալու իր մասին հավաքագրվող և պահպանվող տեղեկությունների պատճենը: Համառեք այս իրավունքի իրականացման համար և մի տարածեք անձնական տեղեկություններ եթե դա անհրաժեշտ չէ:
· Միշտ կարդացե՛ք հարցաթերթերում նշված մանր տառերով գրությունները` տեսնելու թե ինչպես է օգտագործվելու ձեր մասին տեղեկությունը, և անպայման նայե՛ք մասնավորության վերաբերյալ 15-րդ տեղեկատվական թերթիկը:
· Հաշվի առնելով աճող ներգրավվածությունը ժողովրդարական գործընթացներում` շատ կարևոր է, որ գրագիտության հմտությունները հաղորդվեն և փոխանցվեն բոլոր դպրոցներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում և քաղաքացիական հասարակության մեջ:
· Մի շարք դպրոցներ աշխատում են համացանցային գրագիտություն ուսուցանող ծրագրերի վրա, որպեսզի ապահովվեն իրենց սովորողների համապատասխան կարողությունները ներկայիս տեղեկատվական հասարակությունում ապրելու, աշխատելու և դերակատարություն ունենալու համար: Դրանք ներառում են.
- համացանցային տեղեկատվական լաբիրինթոսում նավարկելու համար անհրաժեշտ հմտություններ,
- տեղեկատվությունը ապատեղեկատվությունից տարբերակելու համար անհրաժեշտ կարողություններ,
- տեղեկատվության նշանակության և արժանահավտության վերլուծություն,
- ժողովրդավարության վերաբերյալ առցանց գործիքների էթիկական կողմի ըմբռնում,
- նախագծային ուսուցման գործընթացում տեղեկատվության օգտագործում,
- զննարկիչի և համացանցի միջոցով առաջարկվող բազմակի հնարավորությունների ըմբռնում և օգտագործում:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 20
ՇԱՐԺԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
|