ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 25
Ինչպես ստանալ աջակցություն
Համացանցը հաղորդակցման մյուս միջոցներից տարբերվում է նրանով, որ այն ամենաապակենտրոնացվածն է: Բաղկացած լինելով անսահմանափակ քանակությամբ միմյանց միացված համակարգիչներից և հաղորդակցության ու տեղեկատվության փոխանակում թույլատրող տարբեր ուղիներից` այն չունի մեկ ընդհանուր վերահսկման կետ: Բացի այդ, վեբ 2.0 համակարգի շնորհիվ օնլայն ցանցերից օգտվողները սովորական դիտորդից վերածվում են տեղեկատվություն արտադրողի: Քանի որ մեր օրերում յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի ցանցում հրապարակել գրեթե ամեն ինչ, բազմաթիվ հարցեր են առաջանում` կապված համացանցի ապագայի և տեղեկատվության նման հոսքի վերահսկման հետ: Մենք հաճախ ենք ինքներս մեզ հարցնում` ինչպիսի՞ խոսքը կամ տեղեկատվությունն է վիրավորական կամ վտանգավոր մեր երեխաների, ընտանիքի և մեզ համար: Եւ որ առավել կարևոր է` ինչպե՞ս կարող ենք մեզ և մեր հարազատներին պաշտպանել դրանից:
Յուրաքանչյուր երկիր իր օրենսդրությամբ սահմանում է օրինական և անօրինական համարվող բոլոր գործողությունները: Հետևաբար, համացանցը որպես հաղորդակցման միջոց գործում է կանոնակարգված դաշտում: Համացանցից դուրս անօրինական համարվող ցանկացած գործողություն պետք է անօրինական համարվի նաև ցանցի ներսում: Անօրինական գործողությունն ավելի ընդարձակ կերպով կարող է նկարագրվել ցանկացած այնպիսի արարք, նյութ, տեղեկություն և այլն, որը նպատակ է հետապնդում վնաս պատճառել անհատին կամ կազմակերպությանը: Անօրինական բովանդակությունն ընդգրկում է երեխաների չարաշահում պատկերող նկարներ և վեբ կայքեր, անօրինական գործողություններ զրուցասենյակներում (օրինակ`մանկապղծություն, առցանց ատելություն, քսենոֆիոբիա արտացոլող հաղորդագրություններ, կայքեր) և այլն: Անօրինական վարքագծի այս և այլ կարգի դրսևորումների մասին նշված է Կիբերհանցագործությունների մասին Եվրոպայի Խորհրդի կոնվենցիայում (http://www.coe.int/cybercrime)` համացանցի և այլ համակարգչային ցանցերի միջոցով կատարվող հանցագործությունների վերաբերյալ առաջին միջազգային պայմանագրում, ինչպես նաև Երեխաներին սեռական շահագործումից և սեռական չարաշահումից պաշտպանելու մասին կոնվենցիայում Convention on the Protection of Children against Sexual Exploitation and Sexual Abuse:
Անօրինական բովանդակություն |
Ցանկացած մարդու համար, ցանկացած վայրից համացանցն հեշտ հասանելի է : Այդ պատճառով վնասակար կամ ոչ պատշաճ համարվող բովանդակությունը կարող է հեշտությամբ հասանելի դառնալ երեխաներին և երիտասարդներին: Եթե կա հաղորդում այն մասին, որ տվյալ կայքը պարունակում է անօրինական բովանդակությամբ նյութ, և ազգային իրավապահ մարմինները այդ ուղղությամբ ձեռնարկվել են համապատասխան իրավական գործողություններ¸այդ կայքը կարող է հեռացվել համացանցից:
Համացանցում հայտնաբերված ցանկացած բնույթի անօրինական բովանդակության մասին կարելի է հայտնել ազգային թեժ գծին: Թեժ գիծը (http://en.wikipedia.org/wiki/Hotline) ծառայություն է, որտեղ յուրաքանչյուր անձ կարող է հայտնել համացանցում գտած անօրինական բովանդակության վերաբերյալ իր կասկածները:
INHOPE ցանցը համակարգում է 29 երկրներում գործող 33 թեժ գիծ ծառայություններ: INHOPE-ը հիմնադրվել է 1999թ. Եվրոպական հանձնաժողովի Համացանցային ապահովության գործողությունների պլանի համաձայն` թեժ գիծ ծառայություններին անօրինական բովանդակության վերաբերյալ հաղորդումներին պատասխանելու գործում աջակցելու համար:
Ինչու և որտեղ պետք է զեկուցել |
Անօրինական բովանդակության մասին դուք պետք է հայտնեք ազգային թեժ գծին` այցելելով նրա կայքը, կամ դիմելով այն երկրի համապատասխան ծառայությանը, ուր ըստ ձեզ տեղակայվել է տվյալ կայքը: Թեժ գիծ ծառայությունը (տես http://www.inhope.org/en/about/faq.html) կուսումնասիրի հաղորդումը` պարզելու համար` արդյո՞ք տվյալ բովնադակությունն անօրինական է, և դրական պատասխանի դեպքում, կփորձի գտնել դրա սկզբնաղբյուրը:
Թեժ գիծ ծառայությունները եվրոպական մայրցամաքում |
Ստորև դուք կարող եք գտնել Եվրոպայում գործող թեժ գիծ ծառայությունների ցանկը:
Ինչպես ստանալ աջակցություն |
Երեխաներն ու երիտասարդները կարող են օգնության համար զանգահարել վստահության հեռախոսին (http://en.wikipedia.org/wiki/Helpline). սա ծառայություն է, որն առաջարկում է հեռախոսային աջակցություն և/կամ խորհրդատվություն էլեկտրոնային փոստի, վեբի կամ կարճ հաղորդագրությունների (SMS) միջոցով:
Շատ երկրներում Insafe ծառայության հանգույցները (http://www.saferinternet.org) համագործակցում են ազգային թեժ գծի հետ` երիտասարդների` առցանց գործունեության կամ համացանցում հանդիպած վնասակար կամ անօրինական բովանդակության հետ կապված հարցերին կամ մտահոգություններին արձագանքելու համար: Համացանցի հետ կապված խնդիրներով զբաղվող վստահության ծառայությունները կարող են նաև օգնել երիտասարդներին «իրական աշխարհում» գոյություն ունեցող մի շարք հարցերում:
Child Helpline International-ը (Երեխաների համար նախատեսված միջազգային վստահության ծառայություն, http://www.childhelplineinternational.org) կարևոր ծառայություն է եվրոպական և ոչ եվրոպական մի շարք երկրներում: Երեխաներին աջակցություն ցույց տվող այս համաշխարհային ցանցը աշխատում է 150 երկրներում` երեխաների իրավունքները պաշտպանելու նպատակով: Վստահության ծառայությունները որպես կանոն աշխատում են օրը 24 ժամ, շաբաթը 7 օր: Նրանք անվճար են և հիմնված են գաղտնիության սկզբունքի վրա: Նրանք չեն հետևում զանգերին, էլեկտրոնային նամակներին և տեքստային հաղորդագրություններին: Երեխաները և դեռահասները կարող են տարբեր բաներ գրել ամենատարբեր երևույթների մասին: Վստահության ծառայության աշխատակիցները պատրաստ են լսել և օգնել նրանց` գտնելու համապատասխան լուծում:
Շատ սոցիալական ցանցեր ունեն համապատասխան ծառայություններ, որոնց օգտվողները կարող են հայտնել ոչ պատշաճ բովանդակության վերաբերյալ իրենց բողոքները: Օրինակ` կիբերհարձակման մասին սոցիալական կայքերին հայտնելը կարող է հանգեցնել վիրավորական բովանդակությամբ նյութի հեռացմանը և անգամ օգտագործման պայմանները խախտած անձանց հասցեների վերացմանը: Կայքերից շատերն աշխատում են միևնույն սկզբունքով. օրինակ` Facebook-ում ձեր բողոքը հայտնելու համար դուք պետք է սեղմեք «Report this person» (տեղեկացնել այս մարդու մասին) կամ «Report this note» (տեղեկացնել այս գրության մասին) հղումը:
Գոյություն ունի էլեկտրոնային հասցե (abuse@facebook.com), որին դուք կարող եք հայտնել ձեր բողոքները մերկ նկարների, պոռնոգրաֆիկ բովանդակությամբ նյութի, ոտնձգությունների, անցանկալի անձանց հետ կապի կամ ցանկացած այնպիսի բանի մասին, որն ըստ ձեզ որտնահարում է ձեր և այլ անձանց իրավուքները: MySpace-ում ձեր բողոքը հայտնելու համար դուք պետք է սեղմեք տվյալ սոցիալական կայքի յուրաքանչյուր էջի ստորին հատվածում տեղադրված 'Contact MySpace' (կապվել MySpace-ի հետ) հղումը և ընտրել «Report Abuse» (հայտնել չարաշահման մասին) հրահանգը: Որպես այլընտրանք, կարող է օգտագործվել յուրաքանչյուր նկարագրի, ինչպես նաև օգտվողների կողմից ստեղծված յուրաքանչյուր էջի ստորին հատվածում տեղադրված «Report Abuse» հղումը: Դպրոցի աշխատակազմը կարող է նաև էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկել schoolcare@myspace.com հասցեին:
Շարժական կապի օպերատորներից շատերն ունեն հեռախոսային կամ էլելտրոնային փոստի ծառայություններ, որոնց միջոցով օգտվողները կարող են հայտնել իրենց բողոքը: Օրինակ` O2-ն ունի հատուկ այդ նպատակով նախատեսված ծառայություններ, որոնց հետ կարելի է կապվել էլեկտրոնային փոստով (http://www.o2.co.uk/help/nuisancecalls) կամ հեռախոսով բոլոր այն երկրներում, որտեղ գործում է տվյալ ծառայությունը:
Վստահության ծառայություններ |
Ստորև կարող եք գտնել Insafe ցանցի մի քանի ծառայություններ, որոնք գործում են Եվրոպայում: Ձեր երկրում վստահության այլ ծառաություններ գտնելու համար կատարե՛ք վեբ-որոնում`մուտքագրելով «report» (հայտնել) և «helpline» (վստահության ծառայություն) գլխաբառերը: Սակայն չպետք է մոռանաք աչալուրջ կերպով ստուգել տեղեկատվությունը, քանի որ չեք կարող վստահել համացանցում կարդացած ամեն ինչի:
* 2004 թ. հիմնադրված Insafe համացանցային ապահովության իրազեկման ցանցը համաֆինանսավորվում է Եվրոպական Հանձնաժողովի կողմից: Ցանցը բաղկացած է ԵՄ անդամ երկրների, Իսլանդիայի, Նորվեգիայի 30 ազգային կենտրոններից: Insafe ցանցը նպատակ ունի օգտվողներին սովորեցնել, ինչպես կիրառել համացանցի դրական ասպեկտները և խուսափել հնարավոր վտանգներից: Կարդացեք ավելի հետևյալ կայքում՝ www.saferinternet.org
* http://www.internetworldstats.com/stats.htm
|