ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 18
ԱՌՑԱՆՑ ԳՆՈՒՄՆԵՐ
Էլեկտրոնային առևտուրը ծառայությունների, համակարգչային ծրագրերի և ընթացակարգերի այնպիսի ամբողջություն է, որը հնարավոր է դարձնում ապրանքների առցանց վաճառքը: Այստեղ կարելի է գնել գրեթե ամեն ինչ` գրքերից մինչև հանգստյան մեկնելու ուղեգրեր, հագուստից մինչև էլեկտրոնային սարքավորումներ: Նյութական ապրանքներ ձեռք բերելուց բացի դուք կարող եք նաև վճարել որոշակի ծառայություններից (օրինակ առցանց համակարգում առաջարկվող գրականություն) օգտվելու համար: Համաձայն Forrester Research <http://www.forrester.com/ER/Press/Release/0,1769,1086,00.html> անցկացրած հետազոտության` Եվրոպայում 100 միլիոն առցանց գնորդներից յուրաքանչյուրը 2006-ին ծախսել է միջին հաշվով 1000 եվրո, ինչի շնորհիվ առցանց մանրածախ առևտրի ծավալը գերազանցել է 100 միլիարդ եվրո սահմանը: 2011-ին առցանց մանրածախ առևտուրը Եվրոպայում կկազմի 263 միլիարդ եվրո, առցանց գնորդների թիվը՝ 174 միլիոն մարդու, իսկ առավել համարձակ առցանց գնորդները տարեկան միջին հաշվով կծախսեն 1500 եվրո:
. Երիտասարդները պետք է լավ տեղեկացված սպառողներ լինեն: Առցանց գնումների աճի հետ մեկտեղ խիստ կարևոր է, որ նրանք հասկանան ինչպես օգտվել առցանց գնումների առավելություններից և խուսափել ռիսկերից:
· Աշակերտներին սովորեցրե՛ք` ձեռք բերել տեղեկություններ մանրածախ վաճառողի և վաճառքի պայմանների մասին:
· Ապրանքներ և ծառայություններ փնտրելու նպատակով սովորողներին հրավիրե՛ք մասնագիտացված կոմերցիոն կայքեր՝ մտքում ունենալով որոշակի նպատակ, օրինակ` արձակուրդի պլանավորում ըստ ֆիքսված բյուջեի (տե՛ս տեղեկատվության որոնման վերաբերյալ 3-րդ տեղեկատվական թերթիկը):
· Աշակերտների հետ ծրագրեք ստեղծել էլետկտրոնային առևտուր իրականացնող կայք (օրինակ` դպրոցական պարագաներ վաճառելու համար) կամ շարունակե՛ք աշխատանքները դպրոցի շրջանակներում արդեն սկսած նմանատիպ նախաձեռնությունների շուրջ: Ուսումնասիրեք էլեկտրոնային առևտուր առաջարկող որևէ լավ վեբ կայք:
Էթիկական նկատառումներ և ռիսկեր |
· Պաշտպանե՛ք ձեր վարկային քարտի տվյալները: Ներխուժելով ձեր համակարգիչ կամ ձեր մասին տվյալներ պարունակող չպաշտպանված կայք` համակարգչահենները կարող են ձեռք բերել վարկային քարտի վերաբերյալ տեղեկություններ:
· Վարկային քարտի կամ բանկային տվյալների վերաբերյալ տեղեկությունները մարդիկ նաև կամավոր են տրամադրում հանցագործների, որոնք թյուրիմացության մեջ են գցում իրենց զոհերին: Այս կարգի հանցագործություն է համարվում որսումը (phishing) (http://en.wikipedia.org/wiki/Phishing): Հաճախ հարձակումների թիրախ են դառնում տվյալների «վերահաստատում» պահանջող առցանց գնումների կամ վճարումների կայքերից օգտվողները:
· Քանի որ առցանց գնումների դեպքում վճարումները հաճախ կատարվում են վարկային քարտով, սպառողներին անհրաժեշտ է իրենց ֆինանսական միջոցները կառավարելիս լինել զգույշ` չնախատեսված ծախսեր անելուց խուսափելու համար:
· Պարզե՛ք տեղեկություններ մատակարարի մասին: Օրինակ` eBay-ը մատակարարներին հնարավորություն է տալիս ստեղծել իրենց հեղինակությունը` ելնելով գործունեության պատմությունից կամ հետադարձ արձագանքից: Գնումներ մի՛ կատարեք անվստահելի աղբյուրներից, հատկապես եթե դրանք գովազդվում են փոստաղբի միջոցով (տե՛ս 6-րդ տեղեկատվական թերթիկը):
· Համոզվե՛ք, որ վարկային քարտը զեղծարարությունից պաշտպանելու համար ունեք երաշխիքներ: Չլիազորված գնումներից խուսափելու համար անընդհատ ստուգեք ձեր հայտարարագրերը:
. Կարդացե՛ք պայմաններն ու դրույթները: Տեքստը կարող է լինել երկար և մասնագիտական բովանդակությամբ, սակայն եթե չեք ծանոթացել նրան, մկնիկով մի՛ սեղմեք համապատասխան կոճակին` հաստատելու համար, որ կարդացել և հասկացել եք ամեն ինչ:
· Թաքնված ծախսեր. դրանք կարող են լինել վաճառող կողմից գանձվող հարկեր կամ առաքման վարձ: Եթե ապրանքներ պատվիրում եք արտասահմանից, կարող են գանձվել նաև մաքսատուրքեր:
· Ապահո՞վ է արդյոք կայքը: Զննարկիչի ներքևի աջ անկյունում երևացող կողպեքը կամ ստեղնաշարի տառանիշը ցույց կտա ապահով էջերը: Փնտրե՛ք Secure Sockets Layer (SSL) (http://en.wikipedia.org/wiki/Secure_Sockets_Layer) վկայագրեր, որոնք երաշխավորում են, որ տվյալները նախքան ուղարկվելը կոդավորվում են:
· Համոզվե՛ք, որ վերահսկում եք ձեր անձնական տվյալները: Ուշադիր կարդացեք այն տեքստր, որր նկարագրում է մատակարարի կողմից ձեր անձնական տվյալները մարկետինգի նպատակով օգտագործելու հնարավորության մասին:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 19
ԴԱՌՆԱԼՈՎ ԱԿՏԻՎ E-ՔԱՂԱՔԱՑԻ
|